Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Տեղեկատվական գրագիտության դասընթացներ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում

Տեղեկատվական գրագիտության դասընթացներ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում

Այս տարվա հունիսի 22-ից հուլիսի 9-ը Հանրապետական գիտաբժշկական գրադարանում անցկացվեցին ուսուցողական դասընթացներ բժշկական գրադարանավարների և ասպիրանտների համար: Դասընթացը վարում էր Յելի բժշկական համալսարանի հատուկ ծրագրերի գրադարանավար Չարլզ Գրինբերգը:

 

Եվ քանի որ սա Չ. Գրինբերգի երկրորդ այցն էր Հայաստան (առաջինը` 2008թ.), ապա անցկացվող դասընթացը հանդիսանում էր նախորդի տրամաբանական շարունակությունը: Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների տեղեկատվական գրագիտության բանիմացությունը, ինչպես նաև զարգացնել բժշկական տեղեկատվական աղբյուրների որոնման հմտությունները, ծանոթացնել նորագույն բժշկական շտեմարանների և ապացուցողական բժշկության հիմունքների հետ: 

 

Ակնհայտ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներթափանցումը, ինչպես նաև էլեկտրոնային աղբյուրների անընդհատ աճն առաջացնում են զգալի դժվարություններ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման գործում: Հետևաբար, այս գործընթացում անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ և հմտություններ կամ, ինչպես ընդունված է ասել, լինել տեղեկատվական գրագետ: Հենց այս հարցերի լուծմանն էր միտված Չ. Գրինբերգի անցկացրած դասընթացները:

 

Դասընթացն, ըստ էության, եզակի էր իր տեսակի մեջ, ունի տեսական և գործնական կարևորություն, ինչպես նաև մեծ խթան է թե´ բժշկական գրադարանավարների, թե´ ասպիրանտների համար նորովի մոտենալու բժշկական էլեկտրոնային ռեսուրսների որոնմանն ու գնահատմանը: 

Հեղինակ. Աննա Շիրինյան Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ