Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Իզոլդա Լվովի Սաղոյանի մահը մեծ կորուստ բժշկության հանրության համար

Հինգ տասնամյակից ավելի հակատուբերկուլոզային ցանցի երկարամյա բժիշկ-մանկավարժի, թոքախտաբանության երախտավորի, բ.գ.թ. Իզոլդա Լվովի Սաղոյանի մահը մեծ կորուստ է բժշկության հանրության համար:

 

Ի.Սաղոյանը ծնվել է 1931 թ. Թբիլիսիում, զինվորականի ընտանիքում: 1949-1955թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ինստիտուտն ավարտելուց հետո 1955-1957թթ. աշխատելու համար ուղեգրվել է Ռուսաստանի Լիպեցկի մարզի շրջանային հիվանդանոց որպես թերապևտ:

 

1957թ. վերադարձել է Հայաստան և ընդունվել է աշխատանքի Ալավերդի քաղաքում, որպես թոքախտաբան, կլինիկական օրդինատոր, այնուհետև դիսպանսերի լաբորատորիայի վարիչ: 1958թ. Լենինգրադի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում ավարտել է թոքախտաբանության կուրսեր, 1960թ. ընդունվել Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի կլինիկական օրդինատուրա` «Թոքախտաբանություն» մասնագիտությամբ: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Մոսկվայի քաղաքային թիվ 13 տուբերկուլոզի դիսպանսերում որպես բժիշկ-ֆթիզիատոր: 

 

1963թ. վերադարձել է Հայաստան և աշխատել Հանրապետական թոքախտաբանության դիսպանսերում, որպես օրդինատոր, այնուհետև կազմակերպման մեթոդ բաժնում:

 

Նրա կյանքի ավելի քան կես դարյա աշխատանքային կենսագրությունը կապված է եղել Առողջապահության ազգային ինստիտուտի հետ:1967 թվականից մրցույթով ընդունվելով Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թոքախտաբանության ամբիոն, աշխատել է որպես ասիստենտ, ամբիոնի դոցենտ, ամբիոնի վարիչ: 1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը նվիրված Հայաստանում թոքախտի համաճարակին: Դեռևս խորհրդային տարիներին ամբիոնում վերապատրաստում են անցել Միության բոլոր վայրերից ժամանած 2000-ից ավելի ունկնդիրներ` թոքախտաբաններ, մանկաբույժներ, թերապևտներ: Նա փորձված մանկավարժ էր, տիրապետում էր դասավանդման ժամանակակից մեթոդներին և, մասնակցելով է թեմային վերաբերող միջազգային տարբեր գիտաժողովներին, մշտապես եղել է առաջավոր մեթոդների ներդրման կողմնակիցը:  Շուրջ 50 գիտական աշխատությունների հեղինակ էր: 

 

Բացի գիտա-մանկավարժական գործունեությունից, նա անցկացրել է բուժական-խորհրդատվական մեծ աշխատանք Հանրապետական տուբերկուլոզի կլինիկական հիվանդանոցում, Երևանի թիվ 2 հակատուբերկուլոզային դիսպանսերում:

 

Ի.Սաղոյանն ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին, հաճախակի հանդես է եկել ռադիոյով և մամուլում թոքախտի դեմ պայքարի ժամանակակից մեթոդների մասին հրապարակումներով: Պարգևատրվել է «Առողջապահության գերազանցիկ» նշանով, պարբերաբար արժանացել տարբեր պարգևների, պատվոգրերի, շնորհակալագրերի: 

 

Իր ողջ գործունեության ընթացքում Ի.Սաղոյանը դրսևորել է իրեն որպես բանիմաց մասնագետ` սիրված և հարգված է եղել կոլեկտիվի կողմից: 

 

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ