Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կաթնատամների հեռացումը. ցուցումներ, հակացուցումներ, հեռացման մեթոդներ

Կաթնատամների հեռացումը. ցուցումներ, հակացուցումներ, հեռացման մեթոդներ

Կաթնատամների փոխումը հիմնական ատամների նորմայում տեղի է ունենում 6-13 տարեկան հասակում: Դա բնական գործընթաց է, երբ մշտական հիմնական ատամը դուրս է հանում ժամանակավոր կաթնատամին: Սակայն, լինում են իրավիճակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է այս գործընթացին միջամտել և կաթնատամները հեռացնել:

 

Հեռացման ցուցումներն են

 

  • ատամների բարձր շարժունություն (արմատների նշանակալի ներծծման դեպքում),
  • արմատների ներծծման դանդաղում, սուր բորբոքային հիվանդությունների դեպքում,
  • ատամի նշանակալի վնասվածքի դեպքում:

 

Հեռացման խիստ ցուցում է

 

  • շատ փչացած ատամը, քանի որ այն կարող է ինֆեկցիայի պատճառ հանդիսանալ:

 

Կաթնատամները հեռացվում են, եթե երեխայի մոտ առկա են.

 

  • սիրտ-անոթային հիվանդություններ (առիթմիայի, էնդոկարդիտի, միոկարդիտի, պարոքսիզմալ տախիկարդիայի դեպքում` սրացման փուլերում),
  • բերանի խոռոչի հիվանդություններ (ստոմատիտ, գինգիվիտ, հերպես),
  • սուր ինֆեկցիոն հիվանդություններ (ՍՇՎ, գրիպ, կարմրուկ, քութեշ, թոքաբորբ, անգինա և այլն),
  • կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ (մենինգիտ, էնցեֆալիտ, օլիգոֆրենիա, Դաունի հիվանդություն),
  • արյան հիվանդություններ (լեյկեմիա, հեմոֆիլիա, չարորակ սակավարյունություն, սուր լեյկոզ),
  • երիկամների հիվանդություններ, II-III փուլերում սուր ճառագայթային հիվանդություն, ալիմենտար դիստրոֆիա, ավիտամինոզ և ցինգա:

 

Բացարձակ հակացուցումներ

 

  • Ատամների տեղակայումը ոսկրային հեմատոմայի հատվածում  կամ չարորակ ուռուցքի հատվածում:

 

Կաթնատամների հեռացման մեթոդը

 

Կաթնատամների հեռացումը ոչ մեծ վիրահատություն է, որի դեպքում խախտում են կաթնատամի պարօդոնտալ հանգույցները, որից հետո այն հեռացնում են ալվեոլից: Նախկինում կաթնատամների հեռացումը կարող էր հանգեցնել մշտական ատամի սաղմի վնասման, հնարավոր էր ձևավորվել ոչ ճիշտ ատամնանստվածք, դրա համար էլ մանկական ատամնաբույժները զգուշութւյամբ էին մոտենում կաթնատամների վաղ հեռացմանը:

 

Կաթնատամներին հատուկ են մորֆոլոգիական կառուցվածքի առանձնահատկությունները, դրա համար հեռացման տեխնիկան տարբերվում է հիմնական ատամների հեռացման տեխնիկայից: Կաթնատամներում  առկա է արմատների ավելի արտահայտված անհամապատասխանություն, ալվեոլի պատերը բարակ են, ատամնավզիկն արտահայտված չէ, ստորին մասում կարող են հիմնական ատամների սաղմեր լինեն:

 

Հեռացումը շատ զգուշորեն է կատարվում, մշտական ատամների սաղմերի վնասումից խուսափելու համար: Դրա համար օգտագործում են մանկական ատամների համար նախատեսված հատուկ աքցաններ, որոնք շատ ավելի խորք չեն մտնում:

 

Կաթնատամը հեռացնելուց հետո, անհրաժեշտ է մի քանի օր շարունակ մանրազնին հետևել բնիկի վիճակին` բարդություններից խւսափելու համար: Հնարավոր է բնիկի հատվածից արյունահոսություն և  դրա հյուսվածքներում բորբոքային գործընթաց սկսվի:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medportal.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի Anjela, բարև Ձեզ, լինում են դեպքեր, երբ կաթնատամների էմալի խոցելիության պատճառով միկրոբները հավաքվում և բազմանում են էմալի անտեսանելի փոսիկների մեջ, որոնք սև երանգ են տալիս ատամներին: Ցավոք դա կարող է տարածվել նաև մյուս ատամների վրա: Հնարավոր է այդ երևույթից վերջնականապես ազատվել միայն բոլոր կաթնատամները փոխելուց հետո:

Anjela

20.01.2014

Poqriks 1 tarekan 4 amsekane, 7 atam uni, verevi chors atamner@ sksel en sevanal, inchic karox e linel

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ