Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Էրեբունի» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հոբելյանը

«Էրեբունի» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հոբելյանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառմանը:

 

Ողջույնի խոսքում Դերենիկ Դումանյանը նշել է. «Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը մեր անկախ հանրապետության հասակակիցն է, այն իր գործունեությամբ հզոր տարածաշրջանային նշանակություն ունի: Պատահական չէ, որ բաժանմունքը հանդիսանում է նաև ուսումնական բազա Երևանի պետական բժշկական համալսարանի համար, այն հանդիսանում է բուհի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի մասնաճյուղ, ուր իրենց կլինիկական գիտելիքներն են ստանում համալսարանի ուսանողները, հետդիպլոմային ուսուցումն են անցնում օտոլարինգոլոգիայի ամբիոնի ասպիրանտները»:

 

Բաժանմունքը ստեղծվել է 1992 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, UMAF-Paris, SOS-Armenia կազմակերպությունների աջակցությամբ: Բաժանմունքի գիտագործնական աշխատանքները կատարվում են Փարիզի Տրուսո հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի աջակցությամբ, ի դեմս պրոֆեսոր Եղիա Նոել Գարաբեդյանի, ինչը մեծապես նպաստում է բաժնի առաջընթացին:

 

«Կարծում եմ, այս հաջողությունները, ավելի քան լավ արդյուքն են պրոֆեսոր Քուշկյանի աշխատանքի, ով իր զավակի նման փայփայում է այս կենտրոնը և այս բաժանմունքը»,- հավելել է նախարարը:

 

Հայաստանում արդիական խնդիր է ծանր լսողությամբ տառապող հիվանդների լսողության վերականգնումը: Հենց այդ պատճառով էլ նշված բաժանմունքի հիման վրա ստեղծվել է կոխլեար իմպլանտացիայի հանրապետական կենտրոն, որտեղ վերջին տարիներին իրականացվել է մոտ 60 վիրահատություն:

 

«Բաժանմունքը ստեղծվեց Հայաստանի համար դժվարին տարիներին և դարձավ ուղեցույց բոլորի համար», - ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը: Նրա խոսքով` բաժանմունքն ունի հաստատուն և լայն միջազգային կապեր Փարիզի Տրուսո եւ Մարսելի Թիմոն հիվանդանոցների, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ռուսաստանի առաջատար կենտրոնների հետ:

 

Միջոցառման ընթացքում նախարար Դումանյանը Գևորգ Աբգարյանին (Ֆրանսիա) և Եղիա Նոել Գարաբեդյանին (Ֆրանսիա) հանձնել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից շնորհված Մխիթար Հերացի մեդալներ:

 

Ամերիկյան միջազգային բժշկական ֆոնդի նախագահ, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալպի Ագարակյանը (ԱՄՆ), պրոֆեսոր Ակիրա Իշիյաման (ԱՄՆ), բժշկության դոկտոր Գեորգի Թաշյանը (ԱՄՆ) Հայաստանի Հանրապետությունում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ժամանակակից մեթոդների ներդրման մեջ ունեցած զգալի ծառայությունների համար պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալներով:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ