Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Դերենիկ Դումանյանի հանդիպումը ԱՀԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակության հետ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` Գայանե Ղուկասյանի գլխավությամբ:

 

ԱՀԿ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել համատեղ իրականացվող ծրագրերը, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև ստորագրված 2012-2013թթ. երկամյա համագործակցության համաձայնագրի շրջանակներում ամրագրված տեխնիկական աջակցության ուղղությունները և գերակայությունները. Եվրոպական առողջապահության քաղաքականություն` Առողջություն 2020, առողջապահական համակարգերի հզորացում և հանրային առողջապահություն, ոչ վարակիչ հիվանդություններ, առողջության ամրապնդում և առողջ ապրելակերպ, վարակիչ հիվանդություններ, առողջության անվտանգություն և շրջակա միջավայր:

 

Դերենիկ Դումանյանը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը հատկապես փորձագիտական և խորհրդատվական օժանդակություն ցուցավերելու առումով: Նախարարը նշել է, որ ընտրված բոլոր ուղղություններն առաջնահերթություն են և կարևոր նախապայման առողջապահությունը մատչելի, հասանելի և որակյալ դարձնելու ճանապարհին:

 

Կողմերը քննարկել են նաև հետագա անելիքները և պայմանավորվել էլ ավելի սերտ համագործակցել:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ