Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 10-11.2012

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային,  ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին:

 

Ողջունելով հյուրերին`  առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին Հայաստանի առողջապահության համակարգին ուղղված աջակցության և երկարամյա համագործակցության համար: Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը սերտ և շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի (FAR), ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծե բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների և անհատների հետ: 

 

Դերենիկ Դումանյանն անդրադարձել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրին, որի շրջանակներում շարունակվում է  առողջության առաջնային օղակում բարեփոխումների իրականացումը, տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Կարևորելով համաձայնագրում նշված ուղղությունները և համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը` նախարարը վստահեցրել է, որ բոլոր նախաձեռնությունները և առողջապահության թիմի առջև դրված խնդիրները կլուծվեն: 

 

Դեսպանն իր հերթին մանրամասնել է համատեղ իրականացվող ծրագրերը, հատկապես առանձնացնելով շտապօգնության ծառայության բարելավման ծրագիրը, քանի որ այն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ, դեսպանատան և ՀՀ առողջապահության նախարարության միջև ստորագրված համաձայանգրի շրջանակներում, ինչը վստահության, թափանցիկության, հաշվետվողականության երաշխիք է: Միաժամանակ, նա կարևորել է սփյուռքի մասնակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում կայուն դերակատարում են ունեցել հայ ազգաբնակչության առողջության պահպանման հարցում: Գնահատելով «Հայկական ակնաբուժության նախագծիե կարողությունները` Ջոն Ա.Հեֆֆերնն առաջարկել է ընդլայնել ծառայությունները և համատեղ ուժերով ստեղծել Ակնաբուժության գերազանցության կենտրոն, որը միակը կլինի տարածաշրջանում:

 

Կողմերը խոսել են նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի խնդիրներից, ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումներից ու ծրագրերից: Ջաթինդեր Չիման ողջունել է մոտեցումները և պատրաստակամություն հայտնել մասնակցելու ուռուցքաբանության ծառայության արդիականացման ծրագրերին: 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ առողջապահության նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ և ուռուցքաբանության ծառայության բարելավման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարզերն ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...

Շնորհավոր տոնդ, բուժաշխատող
Շնորհավոր տոնդ, բուժաշխատող

Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...

Ընտանեկան բժշկությունն ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...

Կարևորվել է աշխատանքի թափանցիկությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...

Ծրագրերը կընդլայնվեն

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և  կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով  հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...

Պոլիոմիելիտ` արտակարգ իրավիճակ

2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...

Միջատների խայթոցի դեմ
Միջատների  խայթոցի դեմ

Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Առաջին նախաբժշկական օգնություն
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Տարիներ շարունակ տառապում եմ պիելոնեֆրիտով: Բժշկի նշանակումները կատարում եմ, սակայն կցանկանայի օգտվել նաև ժողովրդական միջոցներից: 

Տ.Ավանեսյան, ք.Գյումրի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Միզային համակարգ Կանխարգելում և բուժում տանը
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...

Հոգեկան առողջություն Ես
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ

Ընդունված է կարծել, որ լեղամուղներն ինքնաբուժության անվտանգ միջոցներ են: Իրականում, դրանք հարկ է շատ զգուշությամբ օգտագործել: Իսկ ինչպես...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար

Հնարավոր է, որ շուտով դիաբետով հիվանդներին այլևս անհրաժեշտ չի լինի ինսուլին ներարկել, քանի որ օրգանիզմն արդեն կկարողանա  էնդոկրին համակարգի այդ կարևորագույն բջիջներն ինքն արտադրել...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ինչի մասին են վկայում այտուցները
Ինչի մասին են վկայում այտուցները

Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...

Թերապիա
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ