Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է...Թմրանյութերը տարեկան սպանում են մոտ 200 000 մարդու:

Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է...Թմրանյութերը տարեկան սպանում են մոտ 200 000 մարդու:

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օր :

 

Նույն տարի, միջազգային կոնֆերանսիառաջարկությունների հիման վրա, հաստատվել է թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի հետագա գործունեության համապարփակ ծրագիրը: 

 

Թմրամիջոցների շրջանառության վերահսկման փորձն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Դեռևս 1909 թվականին Շանհայի, այսպես կոչված, «Ափիոնի հանձնաժողովիե մասնակիցները, որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել են ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել: Եվ այսօր` ավելի քան մեկ դար անց, իրավապահ մարմինները, ցավոք սրտի, դեռևս հեռու են այս խնդրի լուծումից: 

 

Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200.000-ը մահանում է: Թմրամիջոցների օգտագործումը լրջագույն ռիսկ է վարակիչ հիվանդությունների տարծման առումով: 

 

 Թմրամիջոցների օգտագործումը և դրանց ապօրինի շրջանառությունը վտանգ են ներկայացնում ոչ միայն բնակչության առողջական վիճակի, այլև համընդհանուր կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման համար: 

 

 Թմրամիջոցների կիրառման կանխարգելիչ միջոցառումները, բուժմանն ու խնամքին առնչվող խնդիրները, հնարավոր է իրականցնել քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների հետ համատեղ` ռազմավարական մոտեցումներ մշակելով, որի հիմքը պետք է հանդիսանա հասարակությունը, դրանով իսկ մարդուն դարձնելով այդ նախաձեռնության հիմնական թիրախը:

 

 Թմրամոլների թիվը 2050-ին կավելանա 25%-ով` հիմնականում զարգացող երկրների արագ ավելացող քաղաքային բնակչության հաշվին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հերթական հաշվետվության մեջ:

 

Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը, ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են նաեւ թմրամոլ կանանց թվի ավելացում:

 

Նշվում է, որ կոկաինի եւ հերոինի գործածումը ողջ աշխարհում նվազում է, իսկ կանեփը չի պատրաստվում առաջատարի դիրքերը զիջել ողջ աշխարհում: Ինչ վերաբերում է  սինթեթիկ թմրամիջոցներին եւ դեղորայքային պատրաստուկներին, մարդիկ ավելի շատ կդիմեն  դրանց: Հատկապես դա վերաբերում է Ավստրալիային եւ ԱՄՆ-ին:

 

Մոտ 230 մլն մարդու շրջանում հետազոտությունը ցույց է տվել, որ 2010թ.-ին յուրաքանչյուր  քսանը թմրանյութեր է օգտագործել: 

 

Աշխարհում կա մոտ 27 մլն քրոնիկ թմրամոլ: Միաժամանակ 2010-2011թթ. Աֆղանստանում ավելացել է օփիումի արտադրությունը  61%-ով: Ընդհանուր առմամբ  աշխարհում, անցած տարվա  տվյալներով,  արտադրվում է 7000 տոննա օփիում: Հերոին օգտագործող թմարմոլների 70%-ը բնակվում է Աֆրիկայում եւ Ասիայում:

 

Այսօր մեր երկրում գործում է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» 2010-2012թթ. ազգային ծրագիրը: 

 

Ազգային ծրագրի և Հայաստանում թմրամիջոցների օգտագործման ու դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին խնդրեցինք ներկայացնել ՀՀ ԱՆ «ՀԲԿ» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Պետրոս Սեմերջյանին:

 

–   «Հայաստանի Հանրապետությում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» 2010-2012թթ. ազգային ծրագիրը Հանրապետության նախագահի կարգադրությունն է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ: ՀՀ կառավարության որոշմամբ կազմվել է ժամանակացույց, ըստ որի, հետևողականորեն իրականացվում են ծրագրում ներառված միջոցառումները: Ինչի ազգային ծրագիր, ինչի նախագահի կարգադրություն, որովհետև թմրամոլության դեմ պայքարը հնարավոր չէ իրականացնել մեկ գերատեսչության ուժերով: Խնդիրը լինելով բազմապրոֆիլ, պահանջում է բոլոր գերատեսչությունների համատեղ, համակարգված պայքար, յուրաքանչյուրը կատարելով իր գործառութային պարտականությունները: Իհարկե, ծրագրի մի մեծ հատված Առողջապահության նախարարության ուսերին են, քանի որ նախարարությունը, լինելով առաջատար գերատեսչություններից մեկը, մեծ դեր ունի թմրամոլության դեմ պայքարում տարբեր ուղղություններով` դա հիվանդներին բուժօգնություն ցուցաբերումն է, օգնելով նրանց ազատվել այդ  ծանր հիվանդությունից, մյուս խնդիրն այն է, որ նախարարությունը պետք է շատ խիստ հսկողություն սահմանի իր մոտ եղած օրինական թմրամիջոցների շրջանառության վրա` թույլ չտալու համար հոսք դեպի ապօրինի շրջանառություն: Չէ որ առողջապահությունում ցավային համախտանիշները մեղմելու, ինֆարկտների, կոտրվածքների, բոլոր շոկային վիճակների ժամանակ օգտագործում ենք բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք պարունակում են թմրամիջոցներ:

 

–   Նախկինում թմրամիջոցների օգտագործումը հանցագործություն էր…

 

–   Այսօր թմրամիջոցների օգտագործումը չի հետապնդվում քրեօրեն, այն հետապնդվում է վարչական մեխանիզմներով և օրենսդրությամբ` նախատեսված տուգանքներ կիրառելով: Պարտադիր բուժումը Հայաստանում իրականացվում է միայն դատարանի որոշմամբ, քանի որ պարտադիր բուժումը զուգորդվում է քրեական հանցագործության հետ: Ամեն մի թմրամոլ ցանկություն պետք է ունենա բուժվելու և դիմի կամավոր բուժման: Մեզ մոտ այսօր կամավոր բուժվում են տարեկան մոտ 300 հոգի:

 

–   Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանում թմրամոլության տարածման վիճակագրությունը:

 

–   Աճ է նկատվում, թմրամոլության բավական արագ աճ է գրանցվում, մոտ 50% ամեն տարի, հիմնականում միջին տարիքի անձանց մոտ: Ցավոք, դեռահասների հաշվառում չունենք, չնայած թմրամոլ են դառնում դեռահաս տարիքում: Գրեթե բոլոր հարցվողները նշում են, որ սկսել են օգտագործել դեռահաս հասակում: Սակայն, այդ տարիքում նրանք չեն ընկնում առողջապահության համակարգի տեսադաշտ, քանի որ անցնում է մի որոշ ժամանակ նոր միայն նրանց մոտ ի հայտ են գալիս առողջական, սոցիալական խնդիրներ և այդ դեպքում միայն նրանք վերցվում են հաշվառման: 

 

–   Ըստ վիճակագրության, եթե համեմատենք Հայաստանում թմրամոլների աճի ցուցանիշը միջազգային ցուցանիշների հետ, ինչպիսին է մեզ մոտ վիճակը:

 

–   Կասեի բարվոք է, տոկոսային հարաբերությամբ նույնպես, բայց դա ոչինչ չի նշանակում, դա ուղղակի համեմատություն է աշխարհի և մեր հարևանների հետ: Մենք էլ ունենք թմրամոլության խնդիր, թմրամոլների թվի ավելացման խնդիր, ուղղակի վիճակագրական տվյալներով մեզ մոտ ավելի քիչ է և´ բացարձակ թվով, և´ տոկոսային հարաբերությամբ: Ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ էլ թմրամոլությունն ավելի տարածված է քաղաքներում, քան մարզերում:

 

–   Իրավապահ մարմինների հետ կլինիկան համագործակցո՞ւմ է:

 

–   Համագործակցելը հարաբերական հասկացություն է: Մեր մասով` այո: Ոստիկանությունը մեզ է ուղղորդում հիվանդներ, ովքեր կամավոր բուժվելու ցանկություն են հայտնել: Մեզ մոտ գալիս են ոչ միայն ոստիկանության ուղղորդմամբ, այլև հարազատների կամ ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ, ի վերջո հիվանդն իր համաձայնությամբ է բուժումն ստանում: Բուժումը մեզ մոտ կամավոր է և անվճար: Լինում են դեպքեր, որ անձը երկար տարիներ օգտագործել է թմրամիջոց և չի կարողանում հրաժարվել, չնայած ցանկությունը մեծ է, նա մեր քաղաքացին է և մենք պետք է նրան օգնենք: Այդ դեպքում կան հատուկ բուժական մեթոդներ` փոխարինող բուժում: Պետությունն այդ մարդկանց հատկացնում է նույնպես թմրամիջոց: Երբ թմրամոլն օգտագործում է տնային պայմաններում, ոչ մանրէազերծ թմրամիջոցներ, նա վտանգված է տարբեր հիվանդություններ ձեռք բերելու առումով, այդ թվում ՄԻԱՎ, հեպատիտ C: Թմրամիջոց ձեռք բերելու համար նա կատարում է հանցագործություն` մասնակցելով անօրինական շրջանառությանը, զարթուղի ճանապարհներով հայթայթում թմրամիջոց, գումարներ  ծախսում և, բնականաբար, ոչ մի կերպ չի մասնակցում սոցիալական կյանքին: 

 

Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործում են ծրագրեր, որոնք օգնում են անձին վերադառնալու նորմալ կյանք: Մարդուն ուղղակի տալիս են կոճակի ձևով թմրամիջոց: Դրանով մի քանի հարց է լուծվում, կանխվում են և´ ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը, և´ մարդը վերահսկելի է լինում պետության կողմից, և´ նա իմանալով, որ ունի իր ամենօրյա չափաբաժինը վերադառնում է սոցիալական կյանք, վերականգնվում է ընտանիքը, աշխատանքի է ընդունվում: Հաբերը պատրաստվում են լավագույն գործարաններում, առողջությանը չի վնասում, դրանք անվճար են և ընդունվում են ամբողջ կյանքում: Մենք ունենք նման հաբեր ստացող 157 թմրամոլ: Հաբերը մեզ է հատկացնում Գլոբալ հիմնադրամն անվճար և խիստ հսկողության տակ:

 

–   Հայաստանում գրանցված թմրամոլները քանի՞սն են :

 

–   Հունվարի 1-ի դրությամբ գրանցված են 3893-ը, այդ թվում 32 կին, սա պաշտոնական տվյալ է, իսկ ընդհանրապես 12700-ն են: Անցկացվել է հատուկ հետազոտություն, որն իրականացրել են մեր փորձագետները միջազգային փորձագետների հետ համատեղ: Այդ հետազոտությունը գիտականորեն հիմնավորված է և ամեն երկիր 2 տարին մեկ անցկացնում է նման հետազոտություն թմրամոլների իրական թիվը ճշտելու համար: Սա մեր իրական թիվն է և շատ կարևոր է այն իմանալ հետագա բժշկական և կանխարգելիչ միջոցառումները պլանավորելու համար: Իմ ասած թիվը վերաբերում է ներերակային թմրամոլներին: Իսկ կանեփ/ափիոն օգտագործող թմրամոլները մոտ 20000-ն են, ովքեր նույնպես խնդրահարույց են երկրի համար: Ամեն տարի իրավական մարմիններն անցկացնում են կանեփ-կակաչ օպերացիաներ, որոնց նպատակն է հայտնաբերել և ոչնչացնել նման ցանքերը: Ինչպես բոլոր թմրամիջոցները, կանեփը ևս թույն է, ախտահարում է բոլոր օրգանները, հիմնականում, գլուխը, լյարդը, սիրտը: 

 

Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է: Ազգային ծրագիրը 2 տարվա է, այս տարի ավարտվում է, սակայն այն շարունակական է, զեկույցներից, ճշգրտումներից հայտնի կլինի, թե հետագայում ինչ ճանապարհով հաղթահարենք և, եթե հնարավոր է, վերացնենք այս վնասակար արատը: 

 

Իմ խորհուրդն է ազգաբնակչությանը, զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, որը կործանարար է և´ իրեն օգտագործողի համար, և´ իր զավակների, չէ որ մշտապես թունավոր նյութեր օգտագործելով սերունդն էլ առողջ լինել չի կարող:

 

Մեծ է ընտանիքի, դպրոցի դերը այս հարցում, չէ որ այդ հակումն սկսվում է դեռահաս տարիքից, հարկ է մշտական ուշադրության կենտրոնում պահել անչափահասներին: Մենք հատուկ հուշաթերթիկ ենք տպագրել ծնողների և մանկավարժների համար, որտեղ նշված են հիմնական ախտանիշները, որոնցով կարելի է հասկանալ, որ երեխան թմրամիջոց է օգտագործում և ուշադիր լինեն և ինչ անել երեխային թմրամոլության որոգայթներից փրկելու համար:  

 

Պարոն Սեմերջյան շնորհակալություն համապարփակ զրույցի համար: Ցանկանք, որ ինչպես ընտանիքը, այնպես դպրոցն ավելի մեծ ուշադրություն դարձնեն դեռահասների վարքագծին հետագա վնասակար սովորություններից զերծ պահելու համար:

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. omsk-centr.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ