Առողջապահության լրատու 10-11.2012
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Միջատների խայթոցի դեմ
Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է: Ինձ մոտ խայթոցի տեղում անմիջապես ահռելի բշտիկ է առաջանում, իսկ վերջին անգամ այտուցվել էր ամբողջ ձեռքս: Ի՞նչ անել նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար:
Ի.Դավթյան, ք.Երևան
Մեղուների կամ կրետների թույնով պայմանավորված ալերգիայից տառապում է երկրագնդի մարդկանց մոտ 4%-ը: Սակայն ռիսկի խմբում կարող է հայտնվել ալերգիայի հակված յուրաքանչյուր անձ: Ընդ որում, միջատների թույնի նկատմամբ հակազդման ծանրությունը մեծանում է յուրաքանչյուր նոր խայթոցի հետ, դրա համար ավելի լավ է խուսափել մեղուների ու կրետների հետ «հանդիպումից»: Սակայն, եթե միջատն, այնուամենայնիվ, խայթել է, անհրաժեշտ է ընդունել հակահիստամինային պատրաստուկ և վերքի վրա սառույց դնել (այն կնվազեցնի թույնի ներծծման արագությունը) : Հարկ է նաև հակահիստամինային քսուքով տրորել խայթոցի հատվածը, որպեսզի այտուցն արագորեն իջնի: Օգտակար է խմել մեկ բաժակ քաղցր թեյ կամ սուրճ, զ/ճ-ն բարձրացնելու համար: Իսկ ահա ալկոհոլ չի կարելի խմել. դրա հետ թույներն ավելի արագ կթափանցեն օրգանիզմ: Սակայն այս բոլոր մեթոդներն օգնում են միայն թույլ հակազդման դեպքում:
Եթե խայթոցից հետո ամբողջ մարմնով մեկ ուժեղ քոր է սկսվել, կամ այտուցն ավելի է տարածվել, դրսևորվել է թուլություն, դող և գլխապտույտ, պուլսը թույլ է կամ շնչելը դժվար, ապա անհրաժեշտ է վերքից 15-20 սմ վերև քուղ կապել, սառույց դնել և անմիջապես շտապօգնություն կանչել:
24.08.2012 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...
31.08.2012
Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...
31.08.2012 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...
29.08.2012 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...
29.08.2012 «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...
28.08.2012 Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...
28.08.2012 2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...
27.08.2012
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...
22.08.2012
Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...
20.08.2012
Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...
17.08.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ