Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 8-9.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինչո՞վ են վտանգավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները

Ինչո՞վ են վտանգավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները

Մաքուր օդում հարկ է մարզվել զգուշությամբ, հատկապես, ամռանը: Ամերիկացի բժիշկները սրտի բաց վիրահատություն տարած հիվանդներին հանձնարարում են  սպորտով զբաղվել, սկզբում վերականգնողական կենտրոնում, ֆիզիոթերապևտների հսկողության ներքո, այնուհետև,  ինքնուրույն, ծանրաբեռնվածությունները սահուն կերպով մեծացնելով:

 

Ընդ որում, սպորտն օգտակար է և´ հիվանդներին, և´ առողջներին: Ամռանը գերազանց հնարավորություն է  հեղձուկ օդով դահլիճներից մարզումները տեղափոխել և կատարել մաքուր օդում: Սակայն շոգ եղանակը նույնպես վտանգավոր է առողջության համար, այնպես որ, ավելորդ չի լինի նախազգուշական միջոցներ ձեռք առնել: Օրինակ, եթե արևն անընդմեջ «վառում» է, ապա դրսում չարժե մարզվել, ավելի լավ է օդորակիչով տարածքում դա անել, իսկ առավոտյան և երեկոյան, երբ շոգ չէ, կարելի է նաև դրսում: Սպորտային վարժությունները հարկ է սկսել թեթև վարժանքներից, որոնք ներառում են նաև շնչառական վարժություններ և ձգումներ: ՙՏաքացրեք՚ մկանները մինչև դրանց ձգումները: Եվ մի մոռացեք բավարար քանակությամբ հեղուկ ընդունել, որպեսզի լրացնել օրգանիզմում ջրային հավասարակշռությունը, թույլ չտալով ջրազրկում: Ի դեպ, մարզումներից հետո սառը և տաք ցնցուղը շատ վտանգավոր է: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները սրտի վրա մեծացնում են ծանրաբեռնվածությունը: Ավելի լավ է գոլ ջրով ցնցուղ ընդունել:

Ն.Ա.

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vitaportal.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ