Առողջապահության լրատու 8-9.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, նունիսի 12-ին նշանակել է ՀՀ կառավարության անդամներին:
ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
«Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ ճանաչում են Դերենիկ Դումանյանին, որովհետև նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ, պարոն Դումանյանը նաև քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և լավ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Պարոն Դումանյանը կկարողանա ղեկավարել առողջապահության համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնավոր աշխատանք:
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Քուշկյանին, ով վարչապետի թույլտվությամ, այսօր բացակայում է հանրապետությունից, նրա կատարած աշխատանքի համար:
Մենք առողջապահության ոլորտում սկսել ենք բարեփոխումների նոր փուլ, որը բավական բարդ փուլ է: Այն առաջին հերթին վերաբերում է ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, շուկայական մեթոդների ներդրմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: Ունենք համակարգն արդիականացնելու ծրագրեր: Այս տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել այս ոլորտում, բոլոր մարզերում կառուցել ենք ժամանակակից հիվանդանոցներ և դա մեր բնակչությունը, բնականաբար, գնահատում է:
Այս տարիների համար երկու կարևորագույն խնդիր է դրվում առողջապահության համակարգի առջև. առաջինը՝ ծառայությունների որակը պետք է կտրուկ բարելավվի, իսկ դա նշանակում է ոչ միայն ժամանակակից սարքավորումներ, շինարարականա աշխատանքներ, այլև պրոֆեսիոնալ բուժսպասարկող անձնակազմ, պրոֆեսոինալո բժիշկներ, որոնք պետք է հնարավորություն ունենան աշխարհի լավագույն բուժհիմնարկներում անցնել վերապատրաստում և այդ ծառայությունները դարձնեն մեր հասարակության համար հասանելի:
Երկրորդ, մեր քաղաքացիները պետք է կարողանան օգտվել այս ծառայություններից: Գաղտնիք չէ, որ դեռևս այնպիսի վիճակ է, որ շատ հաճախ մեր քաղաքացիները խուսափում են դիմել առողջապահական հիմնարկներին, քանի որ չունեն ֆինանսական բավարար միջոցներ: Այս տարիների ընթացքում մեր գերակա խնդիրն է լինելու առողջապահական ծառայությունները բոլոր քաղաքացիների համար հասաբելի դարձնելը: Կառավարության նոր ծրագիրը թիրախավորում է հենց այս խնդիրը: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի պատճառ, որպեսզի մեր քաղաքացիները չստանան առաջին անհրաժեշտության բուժսպարակսման ծառայությունները:
Համոզված եմ, որ պարոն Դումանյանի փորձը և գիտելիքները կօգնեն մեզ այս փոփոխություններն արդյունավետ կերպով իրականացնելու համար»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին վստահության համար: «Ես կփորձեմ արդարացնել այդ վստահությունը, շնորհակալություն ՀՀԿ-ի գործադիր մարմնին իմ թեկնածությունն առաջադրելու համարե,- ասել է Դումանյանը: Նախարարը հավելել է, որ առողջապահության նախարարության գլխավոր նպատակն է, որ յուրաքանչյուր մարդ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններով ապահովվի:
10.07.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
31.07.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ