Առողջապահության լրատու 8-9.2012
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ
![Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ](up/article/big/file_20712_5263923.gif)
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞ կարելի է սովորել լինել երջանիկ:
Երջանկություն է լինել մայր, ծնող, մասնագետ դառնալ, ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ համերաշխ ընտանիք, լավ ընկերներ, տեսնել զավակների հաջողությունը, գրկել թոռանը, լսել նրա առաջին թոթովանքները, շփվել արվեստի գլուխ-գործոցների հետ…
Ճիշտ են ասում, ուզում ես երջանիկ լինել` եղիր այդպիսին: Մենք մշտապես սպասում ենք երջանկությանը և մեր առջև խնդիր ենք դնում. այ կավարտեմ ինստիտուտը…, կամուսնանամ…, երեխա կունենամ…, բնակարան կառնեմ…, նոր կահույք կունենամ…: Չնայած, հիշենք, որ երեխա ժամանակ մենք երջանիկ էինք առանց պատճառի:
Հոգեբանները համոզված են, որ երջանկության զգացումը մարդու հոգեկան աշխարհի վիճակն է, որի պատճառը կարող է լինել ամենատարբեր ապրումները և նույնիսկ առաջին հայացքից մանր, աննկատ իրադարձությունները: Քչերն են մտածում, որ արդեն շնչելը, քայլելը, ուղղակի ապրելն արդեն երջանկություն է:
Այսօր կան ավելի կարևոր խնդիրներ, այ դրանց հարկավոր է ուշադրություն դարձնել. այդպես էլ ձևավորվում են «դժբախտ» մարդիկ, ոչ թե նրանք, ում համար, իրոք, երջանկության համար առիթ չկա, այլ նրանք ովքեր ուրախությունն ուղղակի «չեն նկատում»:
Կան իրավիճակներ` պատերազմ, բնական աղետներ, երբ մարդը կորցնում է հարազատներին, տունը, երբ նա և նրա ընտանիքը գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանք, թվում է, անհամատեղելի են երջանկության հետ: Բայց զարմանալիորեն, հենց այդ ծայրահեղ պայմաններում է մարդ հանկարծ հասկանում, թե որքան երջանիկ է եղել նախկինում, թե որքան խորն է եղել իր սերը հարազատների, սեփական օջախի նկատմամբ:
Հարկ է գնահատել ունեցած երջանիկությունը, ուրախանալ ամեն ապրած օրվա համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքդ քեզ գովես: Դա շատ կարևոր է, քանի որ մշտապես իրենից դժգոհ լինելով, մարդ չի կարող երջանիկ լինել: Նույնիսկ, եթե չեք հասել կարիերիայի բարձունքներին, չունեք բազմանդամ ընտանիք, ՙմոդել չեք՚, այնուամենանիվ, ունեք այն, ինչի համար կարելի է ձեզ գնահատել և սիրել: Օրինակ, դուք հիանալի տանտիրուհի եք, ձեր պատրաստած ճաշատեսակները գնահատում են ընտանիքն ու ամուսնու ընկերները: Կամ ինքներդ ձեզ հաճոյախոսություն արեք` այսօր կարողացա պահպանել սննդակարգս, ապրեմ ես: Անհրաժեշտ է նաև ուրախանալ քչով: Սովորեք հաճույք ստանալ ամեն մի փոքր ուրախությունից և մի հրաժարվեք դրանից: Մեկը հաճույք է ստանում խաղատանը շահած գումարով, մեկ ուրիշը` բարձր պաշտոնով: Իսկ դու` ժամանակին տրված աշխատավարձով, ընտանիքիդ համար տոն կազմակերպելով, հեռուստացույցի առջև սիրածդ հաղորդումը դիտելով կամ ուղղակի կանաչ պուրակում զբոսնելով` եթե այդպիսին շրջապատումդ կա: Օգտվիր ցանկացած առիթից, քեզ հաճույք պարգևելու համար:
Հարկավոր է ապրել ներկայով: Գնահատիր պահ, հաճույք ստացիր գարնան զարթոնքից, երեխաների թոթովանքից, ժպիտներից: Նկատած կլինես, եթե տրանսպորտում մռայլ և հոգնած մարդկանց մեջ հայտնվում է մի շատախոս մանուկ, բոլորն ակամա ժպտում են, աշխատում են իրենք էլ արժանան այդ մանկան հայացքին և ժպտին: Երջանկությունը մեր կողքին է, պարզապես հարկ է նկատել և բաց չթողնել: Երջանկություն կարող է պարգևել կարծրատիպերից հրաժարվելը: Նախկինում անհաջողակներ էին համարվում կարիերիայի հետևից ընկածները, ովքեր նույնիսկ ընտանիք չեն կազմել, ընկերներ չունեն: Ներկայումս, կարծես թե, անհաջողակներ են բազմազավակ ընտանիքները, տնային տնտեսուհիները: Պետք չէ բոլորին «մի արշինով չափել»: Յուրաքանչյուր ոք անկրկնելի անհատականություն է և ամեն մեկն ապրում է միայն իր անկրկնելի կյանքով: Լսիր ինքներդ քեզ և փնտրիր քո ներդաշնակությունը: Իսկ ներդաշնակությունից մինչև երջանկություն ընդամենը մեկ քայլ է:
![](images/calendar.png)
Արթուր Եղինյան
20.11.2013
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Կարդացեք նաև
![Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն](up/article/small/file_20652_1724978.gif)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...
![](images/calendar.png)
![Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով](up/article/small/file_20653_3194292.gif)
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...
![](images/calendar.png)
![Առանց ծխախոտի համաշխարհային օր Առանց ծխախոտի համաշխարհային օր](up/article/small/file_20655_8820509.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..
![](images/calendar.png)
![Պոլինոզ Պոլինոզ](up/article/small/file_20657_2630744.jpg)
Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...
![](images/calendar.png)
![ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն](up/article/small/file_20659_2789709.gif)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...
![](images/calendar.png)
![Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները](up/article/small/file_20661_9829098.gif)
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ...
![](images/calendar.png)
![Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը](up/article/small/picture_20677.gif)
Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...
![](images/calendar.png)
![Ինչպես հանել նյարդային լարվածությունը Ինչպես հանել նյարդային լարվածությունը](up/article/small/file_20688_3184165.gif)
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...
![](images/calendar.png)
![Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա](up/article/small/file_20702_4454323.jpg)
Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...
![](images/calendar.png)
![Համաճարակային հիվանդությունների պատմությունից Համաճարակային հիվանդությունների պատմությունից](up/article/small/file_20725_6263860.gif)
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի](up/article/small/file_20726_6157132.jpg)
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն