Առողջապահության լրատու 8-9.2012
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք սովորաբար բժշկի են դիմում մեկ այլ պատճառով:
Առավել տարածված ախտանիշները
- Մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ և դրանից հետո ցավեր կոնքի շրջանում: Եթե ցավն ու արյան կորուստն այնքան ուժեղ են, որ իջեցնում են աշխատունակությունը և ստիպում փոխել սովորական կենսակերպը, դա արդեն նորմալ չէ:
- Մենստրուացիոն ցիկլի փոփոխությունները: Դրա սկսվելուց մի քանի օր առաջ և հետո դրսևորվում է շագանակագույն արտադրություն, նաև կարող է մեծանալ արյան կորստի ծավալը և ընթացքը:
- Անպտղությունը: Անպտղությունը կարող է էնդոմետրիոզի կողմնակի արդյունք լինել և դրան ուղեկցել մոտ 30-40% դեպքերում: Մեծ մասամբ, ճիշտ ախտորոշումն օգնում է հույսը կտրած ամուսնական զույգերին խնդիրը համեմատաբար ավելի արագ լուծել:
Որն է հիվանդության էությունը
Էնդոմետրիումն արգանդի պատերի ներքին շերտն է, որը հղիության ընթացքի համար լավագույն պայմաններն է ստեղծում: Էնդոմետրիումի յուրաքանչյուր ցիկլ հաստանում և լցվում է արյունով, պատրաստ լինելով իր մոտ ընդունել սաղմին: Այն դեպքում, երբ բեղմնավորումը տեղի է ունենում, ձվաբջիջն ամրանում է և ստանում աճի համար բոլոր անհրաժեշտ նյութերը` երկաթի և էնդոմետրիումի արյունատար անոթների միջոցով: Եթե բեղմնավորում չի լինում, էնդոմետրիումի վերին շերտը շերտազատվում և հեռանում է արգանդից` մենստրուացիոն արյան հետ միասին: Հատկապես, հենց այդ պահին էլ ազատ շարժման մեջ գտնվող էնդոմետրիումի բջիջների որոշ քանակություն կարող է «ընկնել» ըստ ոչ ճիշտ նշանակության. արգանդի մկանային շերտ կամ որովայնախոռոչ: Որոշ կանանց մոտ էնդոմետրիումի բջիջներն ամրանում են տարբեր օրգաններին և սերտաճում դրանց մեջ. դա էլ հենց էնդոմետրիոզն է: Մնացածների մոտ աշխատում է իմունային պաշտպանությունը և օտար բջիջները ոչնչացվում են:
Քանի որ էնդոմետրիումի բջիջները զգայուն են մնում հորմոնային պատկերի նկատմամբ, դրանք շարունակում են արյունահոսել մենստրուացիոն ցիկլի հետ համապատասխանաբար: Արյունահոսությունները շրջապատող հյուսվածքներում հրահրում են բորբոքային գործընթացներ, ինչն էլ հանգեցնում է ցավերի, օրգանների ծավալով մեծացման, անպտղության:
Էնդոմետրիոզի պատճառները
Ներկայումս գոյություն ունեն մի քանի վարկածներ
- Հորմոնային խանգարումներ: Էստրոգենների բարձր մակարդակը հրահրում է արգանդի ներքին լորձաթաղանթի բջիջների մեծացման ու վերասերման:
- Ժառանգական նախահակվածությունը: Հայտնի է դեպք, երբ մի ընտանիքում էնդոմետրիոզ են ախտորոշել ութ դուստրերի մոտ:
- Ցածր իմունիտետը: Եթե իմունիտետը բարձր է, ապա բջիջները չեն կարող գործել ՙիրենց՚ օրգաններից դուրս, դրանք միանգամից կոչնչացվեն պաշտպանական մեխանիզմների կողմից:
Բուժումը
Բուժման գործընթացը, որպես կանոն, ներառում է վիրահատություն և 6-8 ամսյա հորմոնային թերապիա: Վիրաբուժական միջամտությունը, սովորաբար ենթադրում է բորբոքային օջախների այրում լազերի միջոցով: Հորմոնային պատկերի կարգավորման համար երկարատև թերապիա է անցկացվում:
Կանխարգելումը
Ինչպես հայտնի է, ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել: Կանխարգելման նպատակով սովորաբար հանձնարարվում են հետևյալ միջոցները.
- Տարին երկու անգամ գինեկոլոգիական առաջնային զննում, գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակին բուժում:
- Հղիության արհեստական ընդհատումներից հրաժարում: Հղիության ընդհատումից հետո հորմոնային խափանումները կարող են հրահրել բջջային հյուսվածքների մեծացում, իսկ վիրահատական միջամտության ռիսկն այն է, որ էնդոմետրիումի բջիջները կհայտնվեն արգանդից դուրս:
- Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: Պայմանավորված առանձնահատկություններով, հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցները կարող են կանխարգելել պոլիկիստոզը, միոման, արգանդի ներքին էնդոմետրիոզը և, նույնիսկ, էնդոմետրիումի քաղցկեղը:
- Ակտիվ կենսակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, մարմնի քաշի նորմալ պահպանումը: Ծանրաբեռնվածություններն իջեցնում են էստրոգենների մակարդակը, կարգավորելով հորմոնային պատկերը: Իսկ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը բնորոշ է գեր մարդկանց, ընդհակառակը, խթանում է բորբոքային գործընթացների զարգացմանը:
Սթրեսային վիճակների նվազեցում: Ժամանակին պառկել քնելու, մաքուր օդում շատ զբոսնել, պարբերաբար հանգստացնող մեթոդներ կիրառել (մերսում, յոգա, շոգեբաղնիք, շնչառական վարժություններ) և հաճելի մարդկանց հետ շփվել: Հանձնարարականներն այնքան էլ բարդ չեն և օգտակար ու, նույնիսկ, հաճելի են յուրաքանչյուր կնոջ համար:
23.07.2012 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...
31.07.2012
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է...
30.07.2012
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..
27.07.2012
Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...
26.07.2012
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...
25.07.2012
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ...
24.07.2012
Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...
20.07.2012
Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...
19.07.2012
Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...
18.07.2012
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...
17.07.2012
«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի երկու տարբեր շտամներն էին...
13.07.2012
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
12.07.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ