Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 8-9.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Առանց ծխախոտի համաշխարհային օր

Առանց ծխախոտի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..:

 

Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան  միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված:

 

Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում) ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը:

 

Նախկինում ողջ աշխարում ծխախոտի օգտագործման երևույթը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս ծխող չափահաս  տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը քչանում է: Վերջին տարիներին քիչ չեն այն երկրները, որոնք հասել են լրջագույն հաջողությունների և ունեն ինչպես ծխախոտի օգտագործման տարածվածության, այնպես էլ ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների նվազեցում:

 

Բնորոշելով իրավիճակը Հայաստանում` կարելի է ասել, որ մեզ մոտ ծխախոտի օգտագործման տարածվածության  միտումը հարաբերական կայուն, սակայն բարձր է հատկապես տղամարդկանց շրջանում: Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության համարյա մեկ երրորդը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են աշխատունակ տարիքի (20-65 տարեկան). տղամարդկանց 54.7%  ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը ռիսկի գործոն է:

 

Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են` այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի և մարզերում` հատկապես գյուղական համայքներում բնակվող կանաց շրջանում: Սակայն կանանց շրջանում առկա են ծխախոտի օգտագործման տարածվածությանը նպաստող միտումներ: Նշված միտումները բնորոշ են ոչ միայն Հայաստանի համար:

 

Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը  հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է:  Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան վեց միլիոն մարդ է սպանում: Կոնվենցիան արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից:

 

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ՀՀ առողջապահության նախարարությունը միանում է վերոհիշյալ նախաձեռնությանը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. mhealth.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ