Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

«Բուժում է Վարդանանցը» գիրքը

Առողջապահության լրատու 8-9.2012

Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով

Միջազգային վեհաժողով` ֆակուլտետի 50-ամյակի առիթով

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, գերժամանակակից եղանակների կիրառման, աշխարհում մեծ առաջընթաց է ապրել ստոմատոլոգիան իր բոլոր դրսևորումներով: Խոսքն այն ամենի մասին է, ինչն առնչվում է ստոմատոլոգիական խնդիրներին` կանխարգելումից մինչև ատամի բուժում և վերականգնում:

 

Մեծ առաջընթաց է ապրել նաև հայկական ստոմատոլոգիան, որն իր գոյության տասնամյակների ընթացքում, շնորհիվ հայ ստոմատոլոգների և գիտնական բժիշկների ձեռքբերումների, միջազգային ճանաչման է արժանացել:

 

50 տարի առաջ Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը, որի հետևողական և արդյունավետ գործունեության արդյունքում հրապարակի վրա հայտնվեցին ստոմատոլոգ բժիշկ գիտնականներ, ում նորամուծություններն ու բուժման արդիական եղանակներն այսօր էլ իրենց կիրառությունն են գտել ոչ միայն Հայաստանում և ԱՊՀ երկրներում, այլև արտասահմանյան առաջավոր պետություններում:

 

Հայ ճանաչված ստոմատոլոգները մասնագիտացված կլինիկաներ և ֆակուլտետներ են ղեկավարել Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Ուկրաինայում և այլուր, ստոմատոլոգիական կրթության և գիտության հայկական ասոցիացիան սերտ համագործակցության մեջ է տասնյակ երկրների նույնանուն ասոցիացիաների հետ, ինչն արտահայտվում է ոչ միայն փոխադարձ այցերով, այլև կադրերի ու փորձի փոխանակմամբ, շարունակական կրթության և որակավորման բարձրացման ընձեռած հնարավորություններով:

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում վերջերս մեկնարկեց ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի 30 երկրների ճանաչված ստոմատոլոգ գիտնականներ, նրանց թվում մեր հայրենակիցներ Տորոնտոյի համալսարանի էնդօդոնտիայի խորհրդատու Զարեհ Ուզունյանը (Կանադա), Նյու Յորքի Վետերանների բժշկական կենտրոնի պարօդոնտոլոգիայի ռեզիգդենտուրայի ծրագրերի ղեկավար, Նյու Յորքի բժշկական համալսարանի ատամնաբուժական դպրոցի կլինիկական վիրաբուժության մասնագետ Գրեգորի Կազանջյանը (ԱՄՆ) և այլոք:

 

Ստոմատոլոգիական II վեհաժողովը բացեց ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, ստոմատոլոգիական կրթության և գիտության ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը` նշելով, որ կեսդարյա կենսագրություն ունեցող ֆակուլտետը հիրավի արժանի է ոչ միայն նմանատիպ վեհաժողով կազմակերպելու պատվին, այլև իր գործունեությամբ նվաճել է միջազգայնորեն մեծարվելու և արժևորվելու իրավունքը:

 

ԵՊԲՀ-ի ռեկտոր, վեհաժողովի պատվավոր նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը միջոցառման մասնակիցների ներկայացուցչական կազմի մասնակցությունը պայմանավորեց հայ ստոմատոլոգների ձեռք բերած հաջողություններով, միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությամբ և գտավ, որ ընթերցվող զեկուցումներն ու մտքերի փոխանակությունը ևս մեկ քայլով առաջ կմղեն ստոմատոլոգիայի ասպարեզում մինչ օրս ձեռք բերած նվաճումները:

 

Ողջունելով մասնակիցներին և հյուրերին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդգծեց, որ իր սկզբնավորման օրվանից հայկական ստոմատոլոգիական ծառայությունը մշտապես առաջատար դիրքերում է եղել, իսկ ֆակուլտետի առկայությունը խթանել է բարձր որակավորմամբ մասնագետների գործունեությունը:

 

Նա միաժամանակ իր մտահոգությունը հայտնեց այն խնդրի շուրջ, որ առաջացել է ոլորտում որոշ մասնագետների անբարեխիղճ աշխատանքի հետևանքով։

 

«Մեր առաջիկա խնդիրներից է արմատախիլ անել այդ երևույթները»,- ասել է առողջապահության նախարարը` նկատելով, որ նմանատիպ հավաքները նշանակալի են առողջապահական համակարգի խնդիրների լուծման, անցած փորձը, ներկա և հեռանկարային գործընթացներն ամփոփվելու համար:

 

Վեհաժողովին շնորհավորական ուղերձներ են հղել Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիան, Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական համալսարանը և այլ կազմակերպություններ:

 

Օմսկի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լարիսա Լոմիաշվիլին, շնորհակալություն հայտնելով վեհաժողովին մասնակցելու հրավերի համար, առանձնահատուկ ընդգծեց, որ բացի բազմաթիվ ընթերցվող ուշագրավ զեկուցումներից, այլազգի մասնակիցները հայ ժողովրդին և Հայաստանին մոտիկից ճանաչելու և հաղորդակցվելու հնարավորություն ունեն: Նա Օմսկի համալսարանի հոբելյանական մեդալներ հանձնեց ԵՊԲՀ-ի ռեկտոր Դ.Դումանյանին և Ստոմատոլոգիական կրթության և գիտության ասոցիացիայի նախագահ Լ.Եսայանին:

 

Ստոմատոլոգիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին շնորհվեց Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի ոսկե մեդալ: Ոսկե մեդալներով պարգևատրվեցին նաև ստոմատոլոգիական ոլորտում զգալի ներդրում ունեցած մի շարք պրոֆեսորներ:

 

Խորհրդանշական է, որ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի 1967 թվականի առաջին շրջանավարտները բոլորն էլ արժանացան Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի պատվոգրի։

 

Վեհաժողովի երեք օրերի ընթացքում ընթերցվեցին 50-ից ավելի զեկուցումներ (այդ թվում նաև ուսանողական), որոնք արժանացան բուռն քննարկումների:

 

Վեհաժողովի շրջանակներում հրավիրված մասնագետներից Ինգո Շպրինգերը, Վլադիմիր Մադյուդյանը, Տիգրան Մարիտիրոսյանը, Գրիգոր Ավետիքյանը մասնակիցների համար անցկացրեցին վարպետության  դասընթացներ, որոնք մասնավորապես վերաբերում էին փափուկ հյուսվածքների վերակառուցմանը իմպլանտի շուրջ, գեղագիտական ստոմատոլոգիայում մոդուլային տեխնոլոգիաների, ատամների սպիտակեցման, էնդօդոնտիայի խնդիրների քննարկմանը:

 

Վեհաժողովի շրջանակներում կազմակերպվել է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես։

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն
Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին...

Առանց ծխախոտի համաշխարհային օր
Առանց ծխախոտի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտիե համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում..

Պոլինոզ
Պոլինոզ

Ինչպես ազատվել ծաղկափոշու հանդեպ ալերգիկ ռեակցիայից: Այս տկարությունը սկսվում է գարնան կեսերին և երբեմն «չի հեռանում» մինչև աշուն: Պոլինոզն ալերգիայի առանձնահատուկ տեսակն է, առաջանում է ծաղկող...

Ալերգոլոգիա
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել
Քնի անբավարարությունը կարող է դիաբետ հրահրել

Քնի անբավարարությունը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկի բարձրացման: Այսպիսի արդյունքներ են գրանցել հետազոտությունները, որոնք անցկացրել են Բոստոնի Բրիգեմ հիվանդանոցի բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն
ԱՄՆ-ում հետազոտել են հայերի ԴՆԹ-ն

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն հայերի ԴՆԹ-ն, ովքեր վերապրել են 1988-ի ավերիչ երկրաշարժը և պարզել, որ  հետտրավմատիկ սթրեսային խանգարումները (ՀՏՍԽ) հրահրված են գեների որոշակի հավաքագրումով...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները

Կոկսարթրոզը կամ  կոնքազդրի  հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն  ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի  խանգարմամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը

Ինչ պետք է իմանալ և ինչպես խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է և ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել...

Կանխարգելում և բուժում տանը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը
Ինչպես հանել նյարդային լարվածությունը

Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն...

Հոգեկան առողջություն Ես
Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար...

Վիտամիններ և միներալներ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ
Ի՞նչ է երջանկությունը և ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ

Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները: «Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու համար»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞...

Հոգեկան առողջություն
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար
Չիչխան. ոսկե ծառ երկարակեցության համար

Չիչխանի կամ ոսկե ծառի պտուղները, ինչպես ժողովուրդն անվանում է, հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ: Շնորհիվ վիտամինների,  կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության, չիչխանը օրգանիզմի վրա ընդհանուր...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Կանխարգելում և բուժում տանը
Համաճարակային հիվանդությունների պատմությունից
Համաճարակային հիվանդությունների պատմությունից

«Սև մահվան» զոհերի 1347թ. կատարված ԴՆԹ  վերլուծությունն ապացուցեց, որ մարդկության պատմության մեջ այդ հսկայածավալ համաճարակի հարուցիչը Yersinia pestis մանրէի  երկու տարբեր շտամներն էին...

Վարակաբանություն Պատմության էջերից
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի
Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի

Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...

Դեպքեր, բացահայտումներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ