Առողջապահության լրատու 8-9.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հայաստանը սրտի խնդիրներ ունեցող երեխաների բուժման ոլորտում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 29-ին, ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայիե (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինիին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Նասեր Կազեմինիիգլխավորած կազմակերպությանգործունեությունը եւ հույս է հայտնել, որ ինչպես կազմակերպության, այնպես էլ անձամբ Կազեմինիի հովանու ներքո իրականացվող մարդասիրական եւ բարեգործական ձեռնարկումները Հայաստանում եւս արգասաբեր կլինեն:
ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Երեւանում կրթական, մշակութային, առողջապահական մի շարք հաստատություններ կատարած իր այցելություններից տպավորությունները, նշել, որ շատ տպավորված է հայ մասնագետների բարձր որակական հատկանիշներով եւ առանձին հաստատություններում իրականացվող աշխատանքներով: Նա տեղեկացրել է, որ «Նորք-Մարաշե բժշկական կենտրոնում, օրինակ, ներկա էգտնվել «Կյանքի շնորհե միջազգային ասոցիացիայի եւ կենտրոնի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, ըստ որի տեխնիկապես հագեցած եւ բարձրակարգ մասնագետներով համալրված բժշկական այդ կենտրոնը կսպասարկի նաեւ Մերձավոր Արեւելքի՝ սրտի խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց ֆինանսավորումը կիրականացնի հիշյալ միջազգային ասոցիացիան: Նասեր Կազեմինիի համոզմամբ, Հայաստանն այս եւ մի շարք այլ ուղղություններով կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:
Նույն օրը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի ենթակայության «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի եւ NECO (Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիա) միջազգային ընկերության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: Համաձայն հուշագրի «Նորք Մարաշ» ԲԿ-ում կմեկնարկի համատեղ բարեգործական ծրագիր, որի շրջանակում սրտի արատով տառապող երեխաների վիրահատական եւ անհրաժեշտ բուժման ծախսերը կհոգա NECO միջազգային ընկերությունը, իսկ վիրահատությունները կիրականացնեն «Նորք Մարաշե ԲԿ-ի փորձառու վիրաբույժները:

Կարեւորելով միջազգային կառույցների հետ համատեղ բարեգործական ծրագրերի իրականացումն ու հատկապես երեխաների առողջության վերականգնման առաջնահերթությունը, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մարդասիրական կարեւոր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:
«Որպես Երեւանի քաղաքապետ կարող եմ վստահեցնել, որ մենք միշտ սատարելու ենք նմանատիպ բարեգործական եւ մարդասիրական նախաձեռնություններին, հատկապես հաշվի առնելով, որ մեր ենթակայության այս հաստատությունը տարածաշրջանում միակ մասնագիտացած բուժհաստատությունն է, որն իր որակական չափանիշներով մեծ համբավ է վայելում ամբողջ աշխարհում: Հատկանշական է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ըգտնվում է նաեւ Հանրապետության նախագահի մշտական ուշադրության եւ հոգածության ներքո: Ըստ այդմ, վստահ եմ, մենք ունենք բոլոր հնարավորությունները անհրաժեշտ որակյալ բուժում ապահովել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրների մանուկների համար»,-ընդգծել է Երեւանի քաղաքապետը:
Ազգային Էթնիկ Կազմակերպությունների Կոալիցիայի վարչության նախագահ Նասեր Կազեմինն իր հերթին վստահեցրել է, որ իրենց ընտրության հարցում եւս շատ կարեւոր դերակատարում է ունեցել հենց բժշկական կենտրոնի համաշխարհային ճանաչումն ու տարածաշրջանում միակը լինելու հանգամանքը:
«Բոլոր նախադրյալները կան, որ մեր համագործակցությունը լինի երկարատեւ: Ունենալով ժամանակակից սարքավորումներ եւ բարձր որակավորմամբ մասնագետներ, վստահ եմ, «Նորք Մարաշ» ԲԿ-ը երեխաներին կմատուցի իսկապես բարձրակարգ բուժօգնություն եւ, որ ոչ պակաս կարեւոր է, կապահովի մեր հիմնական նպատակի իրականացմանը. այն է, բարձրակարգ բուժօգնություն ապահովել դրա կարիքն ունեցող տարածաշրջանի բոլոր երկրների երեխաների համար», - ընդգծել է Նասեր Կազեմինը:
31.07.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ