Առողջապահության լրատու 6-7.2012
Վիտամին C-ն մրսածության դեմ
70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ:
Վաղուց է քննարկվում այն հարցը, թե որքանով է անվտանգ վիտամինի օրական այս չափաքանակը: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի (նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության) պաշտոնական բժշկությունը հանձնարարում է օգտագործել վիտամին C-ի ընդամենը 45-95 մգ օրական չափաքանակ, նախազգուշացնելով այն մասին, որ դրա չափից շատ չափաքանակը (1000 մգ և ավելի) օրգանիզմի վրա վտանգավոր ազդեցություն կթողնի:
Շարունակելով Պաուլինգի թեորեման, այնուամենայնիվ, շատ մասնագետներ գտնում են, որ մրսածության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է ընդունել ասկորբինաթթվի «հարվածային» չափաքանակ` 2000-ից 3000 մգ: Իրենց հանձնարարականները նրանք բացատրում են վիտամին C-ի հզոր հակաօքսիդանտային հատկություններով: Մրսածության բուժման հետագա օրերին օրական չափաքանակը կրճատվում է, հասնելով 200 մգ-ի:
Իսկ ինչ են ասում ընդդիմադիրները: Նրանք չեն բացառում, որ այդ կերպ հնարավոր է կրճատել հիվանդության ընթացքը և մեղմել ախտանշանները: Լիովին կանխել հիվանդությունը, ընդունելով վիտամին C, չի հաջողվի, չնայած 50%-ով նվազում է ռիսկն այն մարդկանց մոտ, ովքեր հակված են ֆիզիոլոգիական սթրեսների (ցածր ջերմաստիճանի պայմաններով երկար գտնվելը, երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները): Իսկ վտանգը հետևյալն է. վիտամին C-ի մեծ քանակությունն ընդունվում է որպես ավելցուկ և օրգանիզմից դուրս գալիս, հաճախ հրահրում է ստամոքս-աղիքային ուղու խանգարումներ: Գոյություն ունեն նաև ավելի վատ բարդություններ. զարկերակի վնասման հավանականություն, անոթների պատերին խոլեստերինային կուտակների ձևավորում:
Ըստ երևույթին, մեզանից յուրաքանչյուրն ինքնուրույն պետք է որոշի մրսածության ժամանակ օրական ինչ քանակությամբ վիտամին C ընդունել: Իհարկե, ավելի լավ է վիտամին C-ի դեղահաբերին դիմել ամենավերջում, փոխարինելով այն թարմ մրգերով ու բանջարեենով. բուլղարական կարմիր տաքդեղ, ելակ, սև հաղարջ, կիտրոն, կաղամբ, մասուր, կիվի, անանաս, մանգո, նարինջ, և այլն:
11.06.2012 Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
29.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
28.06.2012 ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
28.06.2012
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
27.06.2012 Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
25.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
22.06.2012
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
22.06.2012 Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
21.06.2012
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
20.06.2012
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
19.06.2012
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
18.06.2012
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
15.06.2012
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
15.06.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYp51XLX' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ