Առողջապահության լրատու 6-7.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հեղուկ կալորիաներ. ո՞ր հեղուկներն են հրահրում ավելորդ քաշ
Նույնիսկ ամենախիստ սննդակարգի վրա նստած մարդը, որպես կանոն, մոռանում է, որ էներգետիկ արժեք ունեն ոչ միայն սննդամթերքը, այլև ըմպելիքները: Չնայած պիտակի վրա մեկ հպանցիկ հայացքն էլ է բավարար, հասկանալու համար, կալորիա չի պարունակում միայն ջուրը, մնացած ըմպելիքները լիովին «նյութական» են:
Ընդ որում, ՙհեղուկ՚ կալորիաները ավելի նենգ են, քան «պինդերը»:
Թխվածքներն անվտա՞նգ են
Ամերիկացի դիետոլոգները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել: Կամավորների մի խմբի սննդակարգին, մեկ ամսվա ընթացքում, ավելացրել են 450 կկալ քաղցր ըմպելիքների ձևով, մյուս խմբին` այդ նույն 450 կկալ-ն, բայց կոնֆետի ու թխվածքի ձևով: Հետազոտության ավարտին առաջին խմբում քաշի ավելացումը նշանակալիորեն բարձր է եղել, քան երկրորդ խմբում:
Այս փաստի բացատրությունը շատ պարզ է: Պինդ սնունդը, որը մարսելու համար օրգանիզմը ծախսում է ստացած էներգիայի 10%-ը , դանդաղ է յուրացվում, ստամոքսում ավելի երկար ժամանակ է մնում և երկար ժամանակ էլ հագեցածության զգացում է ապահովում: Հեղուկ կալորիաները ակնթարթորեն յուրացվում են, գրեթե առանց էներգիայի ծախսի: Այդ պատճառով էլ մարդը, իր համար էլ աննկատ, ավելի շատ է խմում, քան պլանավորել էր: Դրա հետ մեկտեղ, ուտելիքի քանակն էլ է ավելանում, որի հետ միաժամանակ ըմպելիքը խմվում է: Զգուշություն պետք է պահպանել ոչ միայն գազավորված ըմպելիքների հարցում, այլև այլ ըմպելիքների, որոնք ընդունված է անվնաս համարել: Պետք չէ ծարավը հագեցնել մրգահյութերով, հատկապես փաթեթավորված: Դրանց մեջ պարունակվող շաքարը քիչ է, քան գազավորված ըմպելիքներում, այդ պատճառով էլ ցանկությունէ առաջանում ավելի շատ խմել: Իսկ այդ հյութերի մեջ ածխաջրատները թխվածքների մեջ պարունակվող ածխաջրատներից քիչ չեն: Օրինակ, մեկ բաժակ խաղողի հյութը կալորիականությամբ հավասար է մեկ կտոր շոկոլադե տորթին: Կաթնային և ալկոհոլային կոկտեյլներն էլ են բավարար քանակությամբ շաքար ու կալորիաներ պարունակում:
Բոլոր նիհարել ցանկացողների սիրելի ընպելիքն են թեյն ու սուրճը: Դրանք, իրոք, առանց խառնուրդների գրեթե կալորիա չեն պարունակում: Բայց եթե այդ ըմպելիքների մեջ ավելացվում են ամեն տեսակ հավելումներ, ապա կալորիականությունն ավելանում է: Օրինակ, մեկ բաժակ սուրճը ընդամենը 2 կկալ է պարունակում, բայց շաքարով ու կաթով սուրճն արդեն 75 կկալ ունի, իսկ սերուցքով ու շոկոլադով սուրճն արդեն 275 կկալ է պարունակում (այնքան, որքան լիարժեք տաք ճաշատեսակը):
Զգալ տարբերությունը
Բնականաբար հարց է առաջանում, կարելի± է հանգիստ խմել շշով, գազավորված ըմպելիքը, որի վրա գրված է 0 կալորիա:
Այդ մակագրությունը սովորաբար նշանակում է, որ սովորական շաքարի փոխարեն ըմպելիքի մեջ օգտագործված է շաքարի փոխարինիչներ: Բայց նման գազավորված ջրով հնարավոր չէ ծարավը հագեցնել: Առաջինը, արհեստական քաղցրացնող նյութը կարող է պաշարել ծարավի ռեցեպտորները, որոնք տեղակայված են բերանի խոռոչի լորձաթաղանթում, և վատ է «մաքրվում», այդ պատճառով էլ մշտապես ցանկություն է առաջանուն այն «մաքրել» գազավորված ջրի նոր չափաբաժնով: Երկրորդը, սովորական շաքարի փոխարեն սովորաբար օգտագործվող ասպարտամը, 37 աստիճան C –ից բարձր ջերմաստիճանի դեպքում մեթանոլի ձևավորում է հրահրում (փայտի սպիրտ), որը նույնիսկ փոքր չափաքանակի դեպքում կարող է նյարդաբանական հիվանդությունների զարգացում հրահրել:
Ըմպելիքների կալորիականությունը
(կկալ` 100 մլ)
-
Ջուր` 0
-
Թեյ` 1
-
Թեյ շաքարով (1 գդալ)` 28
-
Սուրճ` 1
-
Սուրճ շաքարով (1 գդալ) և կաթով` 75
-
Քաղցր գազավորված ջուր` 42
-
Կաթնային կոկտեյլ` 96
-
Տաք շոկոլադ` 110
-
Կվաս` 27
-
Հյութ` (թուրինջի` 35, խաղողի` 75):
Ալկոհոլային և թույլալկոհոլային ըմպելիքներից առաջատար դիրքերում են
-
Գարեջուր (բաց գույն)` 43, (մուգ գույն)` 48
-
Շամպայն (չոր)`64, (քաղցր)` 100
-
Օղի` 235
-
Կոնյակ` 239:
12.06.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ