Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան:

 

Ըստ տարիների դիտարկումների, հասուն մարդու օրգանիզմում արյունը կազմում է մարմնի քաշի 7%-ը, նորածնի քաշի 8-9%-ը:

 

Սկսած 1940 թվականից շրջանառվում է արյան ռեզուս գործոնը:

 

Պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի իմունարյունաբանության բաժնի վարիչ, Մ.Հերացու անվան արյունաբանական ամբիոնի գիտաշխատող, բ.գ.թ. Նելլի Մուսայելյանի հետ մեր զրույցն առավելապես վերաբերում է ռեզուս- բացասական արյան առանձնահատկություններին, այն խնդիրների բացահայտմանը, որոնք կարող են ի հայտ գալ նման արյուն ունեցող մարդկանց շրջանում:

 

Ի՞նչ է նշանակում ռեզուս-բացասական արյուն և որքանո՞վ են ճիշտ այն խոսակցությունները, թե ռեզուս-բացասական արյամբ քաղաքացիների կյանքը, արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում, մի շարք բարդությունների հետ է կապված:

 

-1940 թվականին աշխարհահռչակ գիտնական բժիշկներ Կ.Լանդշտայները և Ա.Վիներն առաջին անգամ նկարագրեցին ռեզուս գործոնը որպես արյան շճաբանական նոր հատկանիշ, որը բնորոշ է մարդկանց մեծամասնությանը:

 

Համաձայն ուսումնասիրության արդյունքների, գոյություն ունեն արյան խմբային 4 և ռեզուս պատկանելիության 2 խումբ:

 

Ռեզուս-համակարգի հակագեների հայտնաբերումը վերոհիշյալ գիտնականների կողմից հնարավորություն ընձեռեց պարզաբանել համանուն խմբի արյան փոխներարկումից հետո առաջացած հետտրանսֆուզիոն ռեակցիաների պատճառները: Գործնականում ABO համակարգից հետո ռեզուս-համակարգը զբաղեցնում է երկրորդ տեղը:  Rh-Hr-համակարգն ունի երեք զույգ Cc, Dd, Ee գեներ, որոնցից երեքը` Rhօ (D), Rh’ (C), Rh” (E)-ն համարվում են ռեզուս, իսկ երկուսը` Hr’ (c), Hr” (e)-Hr հակագեներ: Hro (d) գենը հակագեն չի տալիս: Նշված հակագեները, համակցելով մեկը մյուսին, առաջացնում են Rh-Hr համակարգի տարբերատեսակները, որոնք հանդիպում են տարբեր հաճախականությամբ: Ընդ որում, Rh-Hr համակարգի գեները հայերի մոտ հանդիպում են հետևյալ փոխհարաբերությամբ` e>D>c>C>d>E:

 

Այս համակարգում ամենակարևորը D գենի առկայությունն է, որը որոշվում է հակա-D շիճուկով: Եթե մարդը չունի D գենը, նրա արյունը համարվում է ռեզուս-բացասական (d/d): Ռեզուս-դրական արյունը կարող է ունենալ D հոմոզիգոտ (D/D) կամ հետերոզիգոտ (D/d) գենոտիպ: Եթե երկու ծնողների արյունը ռեզուս-բացասական է, ապա այդ ընտանիքում կծնվեն միայն ռեզուս-բացասական, իսկ ռեզուս-դրական արյուն ունեցող ծնողներից` ինչպես ռեզուս-դրական, այնպես էլ ռեզուս-բացասական արյուն ունեցող երեխաներ: Այսպես, եթե երկու ծնողներն էլ ունեն հետերոզիգոտ (D/d) գենոտիպ, ապա կարող են ծնվել ռեզուս-դրական հոմոզիգոտ (D/D), հետերոզիգոտ` (D/d) և ռեզուս-բացասական (d/d) արյուն ունեցող երեխաներ, իսկ եթե երկու ծնողներն էլ հոմոզիգոտ են (D/D), ապա կծնվեն բացառապես ռեզուս-դրական հոմոզիգոտ (D/D) երեխաներ: Եթե ծնողներից մեկն ունի (D/D), իսկ մյուսը` (D/d) գենոտիպը, ապա կծնվեն ռեզուս-դրական (D/D) կամ (D/d) գենոտիպով արյուն ունեցող երեխաներ: Այլ բան է, եթե ծնողներից մեկն ունի ռեզուս-դրական հետերոզիգոտ (D/d) գենոտիպ, իսկ մյուսը` ռեզուս-բացասական (d/d), ապա այս դեպքում, այդ ընտանիքում կծնվեն ռեզուս-դրական (D/d) և, առավելապես, ռեզուս-բացասական (d/d) արյուն ունեցող երեխաներ:

 

Հետաքրքիր է, որ ծնողներից մեկի ռեզուս-դրական հոմոզիգոտ (D/D) գենոտիպի, իսկ մյուսի ռեզուս-բացասական (d/d) դեպքում, ընտանիքում կծնվեն միայն ռեզուս-դրական հետերոզիգոտ (D/d) արյուն ունեցող երեխաներ:  

 

Ի՞նչ կարգով է որոշվում արյան ռեզուսը և արդյոք ի±նչ հետևանքներ կարող են լինել, եթե սխալմամբ ռեզուս- դրական արյունը ներարկվել է ռեզուս-բացասական արյուն ունեցող քաղաքացուն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հղի կնոջը:

 

-Դժբախտաբար, մինչև հիմա էլ առանձին դեպքերում մատից վերցված արյամբ «որոշում» են արյան ռեզուս պատկանելիությունը, ինչը միանգամայն անընդունելի է: Սխալվելու դեպքում` ընդամենը 3-5 միլիլիտր դրական ռեզուսով արյան ներարկումը ռեզուս-բացասական արյուն ունեցող քաղաքացուն, ճակատագրական հետևանքներով է հղի: Ռեզուս համակարգի  բացասական D գործոնով հակագենը կրող անձինք համարվում են ռեզուս-բացասական և անհրաժեշտության դեպքում նրանց ներարկվում է միայն ռեզուս-բացասական արյուն: Իսկ եթե Rh’ (C) և Rh’ (E) հակագեն ունեցող մարդիկ հանդես են գալիս որպես դոնոր, ապա նրանց արյունները կարելի է ներարկել միայն ռեզուս-դրական արյուն ունեցող ռեցիպիենտին:

 

Երակից արյուն վերցնելով և մանրակրկիտ զննումների արդյունքում միայն հնարավոր է որոշել արյան ռեզուս պատկանելիությունը և խումբը:

 

ԱՆհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռեզուս-բացասական արյունն իր գենոտիպում ունի Hr’ (c) հակագենը, ուրեմն և Hr’(c) դրական է, իսկ ռեզուս-դրական արյուն ունեցողները բաժանվում են երկու խմբի` ռեզուս-դրական և Hr’ (c) դրական, ինչը հանդիպում է 77-80% դեպքերում և ռեզուս-դրական Hr’ (c) բացասական, ինչը հանդիպում է 17-20% դեպքերում:

 

Եթե ռեզուս-բացասական արյունը  Hr’(c) հակագենի բացակայության դեպքում սխալմամբ մի քանի անգամ ներարկեն ռեզուս-դրական անհատին, ապա դա պատճառ կդառնա հետտրանսֆուզիոն ռեակցիայի զարգացման: Այստեղից հետևություն` միշտ չէ, որ կարելի է ռեզուս-բացասական արյունը համարել համապիտանի և ներարկել ռեզուս-դրական արյուն ունեցող հիվանդին:

 

Rh-Hr համակարգը չունի բնական հակամարմիններ, իմուն հակամարմիններ առաջանում են, երբ արյան փոխներարկումների և հղիության ժամանակ, հատկապես ռեզուս-բացասական արյուն ունեցող անհատի օրգանիզմ է թափանցում ռեզուս-դրական Rho (D) հակագենը կամ տարբեր համակցումները:

 

Այդ դեպքում ի՞նչ կարող է տեղի ունենալ ռեզուս անհամատեղելիության ժամանակ: 

 

-Կարող են առաջանալ հակառեզուս իմուն հակամարմիններ: Իմունակոնֆլիկտի ծանր ձևերի զարգացման դեպքում խոշոր կլինիկական նշանակություն ունի ոչ լրիվ հակառեզուս-հակամարմինների առկայությունը և նրանց տիտրի չափանիշը: Ոչ լրիվ հակամարմինները պատկանում են IgG խմբին, ունեն ցածր տեսակարար կշիռ և հեշտությամբ են անցնում ընկերքային պատնեշով, մինչդեռ լրիվ հակամարմինները պատկանում են IgM խմբին, ունեն մեծ տեսակարար կշիռ, ինչի հետևանքով դժվարությամբ են անցնում ընկերքային պատնեշով և երկրորդական դեր ունեն նորածինների հեմոլիտիկ հիվանդության պաթոգենեզում: 

 

Իմուն հակառեզուս-հակամարմինների առաջացումը կարելի է կանխել, եթե արյան և նրա բաղադրամասերի ներարկումից առաջ ստուգվի հիվանդի և ռեցիպիենտի ոչ միայն ABO, այլև ռեզուս պատկանելիությունը, դնել համատեղելիության փորձերը:

 

Հատկապես  դեռատիկ աղջիկներին ու ծննդաբերական տարիքի կանանց, անհրաժեշտության դեպքում, արյուն պետք է ներարկել միայն կյանքի ցուցման դեպքում` օգտագործելով արյունը, համատեղելիության փորձեր կատարելուց հետո միայն:

 

Շատ մայրացող կանայք, հատկապես հաջորդող հղիության ընթացքում, արյան ռեզուս-բացասական պատկանելիության հետևանքով լուրջ խնդիրներ են ունենում, հատկապես, երբ ամուսնական զույգի արյան անհամատեղելիության խնդիր է առաջ գալիս: Ինչպես վարվել այդ դեպքում:

 

-Քաղաքակիրթ աշխարհում, ամուսնությունից առաջ ընտանիք կազմող զույգն արյունաբանական լուրջ հետազոտություններ է անցնում: Սա միակ ճիշտ ճանապարհն է զանազան բարդություններից խուսափելու համար: 

 

Մեզ մոտ, ամուսնությունների 12-14%-ի դեպքում, կինն ունենում է ռեզուս-բացասական, ամուսինը` ռեզուս-դրական արյուն: Սակայն ռեզուս-բացասական կնոջ իմունիզացիան պտղի ռեզուս-դրական հակագենի հանդեպ հազվադեպ է նկատվում: Այս հանգամանքը կապված է ռեզուս- հակագենի հանդեպ կնոջ օրգանիզմի անհատական զգայնության հետ, որոնք ի հայտ են գալիս վաղ սաղմնային շրջանում: Ռեզուս անհամատեղելի հղիության ընթացքում պտղի ռեզուս-դրական հակագենն ընկերքային պատնեշով անցնում է մոր արյան շրջանառություն, ում օրգանիզմը ներմուծված օտար հակագենի հանդեպ մշակում է իմուն հակառեզուս-հակամարմիններ, որոնք, իրենց հերթին, ընկերքային պատնեշով վերադառնալով պտղի օրգանիզմ` միանում  են պտղի ռեզուս-դրական էրիթրոցիտներին և վերջիններին ենթարկում քայքայման, ինչի հետևանքով նորածնի մոտ կարող է զարգանալ բնածին հեմոլիտիկ հիվանդության այս կամ այն ձևը: Նորածինների բնածին ռեզուս-հեմոլիտիկ հիվանդության ծանր դեպքերը, հատկապես, զարգանում են այն ընտանիքներում, երբ ամուսինները, մայրը և պտուղը համատեղելի են ըստ ABO համակարգի: 

 

Առաջին հղիության դեպքում ընդհանրապես հակառեզուս-հակամարմին չի հայտնաբերվում և երեխան ծնվում է առողջ: Մեծ մասամբ ռեզուս-բացասական  կինը ենթարկվում է ռեզուս-իմունիզացիայի առաջին ծննդաբերությունից հետո:

 

Որպեսզի կանխվի բնածին հեմոլիտիկ հիվանդության զարգացումը հաջորդ` ռեզուս-դրական արյուն ունեցող նորածնի մոտ, անհրաժեշտ է կանխել ռեզուս-իմունիզացիայի առաջացումը, ռեզուս-բացասական կնոջը ներարկելով Rho (D) իմունագլոբուլին պատրաստուկը: Առանց ֆետալ էրիթրոցիտների հայտնաբերման` եթե որոշված է պտղի ռեզուս-պատկանելիությունը, վերոհիշյալ պատրաստուկը հղիության ընթացքում չի կարելի ներարկել, այլապես հանդես կգա որպես հակառեզուս-հակամարմին, ահա ինչու հղիության ընթացքում ռեզուս-հակամարմինների տիտրի որոշումն ունի էական  կանխարգելիչ նշանակություն:

 

Հղիության ընդհատումների, վիժումների ժամանակ հարկավոր է ստուգել ամուսնու ռեզուս պատկանելիությունը (եթե դրական է, ստուգել հակառեզուս-հակամարմինները կնոջ արյան մեջ), կնոջը, հղիությունը կորցնելուց հետո, 24-48 ժամվա ընթացքում պետք է ներարկել հակառեզուս իմունագլոբուլին: 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dzm.kz
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.07.2015

Հարգելի ԱՆԻ, բարև Ձեզ: Կարևոր է առաջին երեխայի արյան ռեզուս պատկանելիությունը, եթե երեխան ունեցել "բացասական" արյուն, անհանգստանալու կարիք չկա:  Եթե երեխայի արյունը եղել է "դրական", խնդրում եմ նշեք, ծննդաբերությունից հետո ստացել եք հակառեզուս- իմունոգլոբուլին, թե ոչ: Եթե ոչ, հնարավոր է, որ վիժումները կապված լինեն ռեզուս կոնֆլիկտի հետ:

ԱՆԻ

15.06.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ: Իմ արյունը ռեզուս-բացասական 2 է իսկ ամուսնուս արյունը դրական 2: Ունենք 1 դուստր, 7 տարեկան: Դստերս ծնվելուց հետո 2 անգամ վիժել եմ: Կարող է ռեզուս-անհամատեղելիությունը լինել պատճառը: Հիմա կրկին հղի եմ: Ինչ խորհուրդ կտաք:

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Մելանյա, նման բան հնարավոր չէ, քանի որ ռեզուս գործոնը փոխանցվում է ժառանգաբար, և եթե երեխայի հայրը և մայրը ունեն ռեզուս դրական արյուն երեխան նույնպես դրական կլինի:

Մելանյա

05.04.2015

Կաող է դրական ծնողներից ծնվի 4 րդ մինւս երեխա?

Միլենա

05.05.2014

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲԺԻՇԿ

Մեդ-Պրակտիկ

05.05.2014

Հարգելի Միլենա, բարև Ձեզ, Ձեր պարագայում հղիությունը հակացուցված չէ, և Դուք կարող եք առողջ երեխա ունենալ, միայն պարտադիր մի պայման՝  անպայման, նախքան հղիանալն արդեն՝ ի սկզբանե, գտնվել մասնագետի հսկողության տակ մինչև հղիության վարտը:

Միլենա

27.04.2014

Բարև Բժիշկ , շատ եմ խնդրում կպատասխանեք իմ հարցին.ես 33 տարեկան եմ և ունեմ 2 երեխա:Ցանկանում եմ 3րդ երեխան ունենալ,սակայն իմ արյան ռեզուսը բացասական է ,իսկ ամուսնունս դրական: Առաջնեկս ունի դրանակն ռեզուս ,իսկ երկրորդ որդիս բացասական: Ինչքանով որ ես եմ տեղեկացված իմ բացասական ռեզուսի պատճառով ես կամ ապագա փոքրիկս կարող ենք խնդիրներ ունենալ : Կուզենաի իմանալ ինչ վտանգ է սպասվում ինձ կամ երեխաին և ինչ կարելի ե անել դրա դիմաց :Կուզենաի նաև իմանալ եթե վտանգը մեծ է ապա ինչ խորհուրդ կտաք ունենալ երրորդ երեխան թե ո՞չ: Նախապես շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Հեղինե, բարև Ձեզ, դա անհեթեթություն է:

Հեղինե

01.04.2014

Ճիշտ է արդյոք, որ երկու զույգեր, որոնք ունեն ռեզուս բացասական արյուն, ունենան միայն միևնույն սեռի երեխաներ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ