Առողջապահության լրատու 6-7.2012
ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում
ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների, Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսաստանի ուրոլոգների ընկերության, ԱՊՀ երկրների միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի, ՌԴ էնդոկրինոլոգների, նևրոլոգների, սրտաբանների ընկերությունների, Ուռուցքաբանների համառուսական գիտական ընկերության, Ռուսաստանի պլաստիկ, վերակառուցողական և գեղագիտական վիրաբուժության, Մանկաբարձ-գինեկոլոգների ընկերությունների և ԱՊՀ երկրների հասարակական բժշկական կազմակերպությունների աջակցությամբ «Տղամարդու առողջություն» VIII միջազգային վեհաժողովի շրջանակներում ապրիլի 26-28-ը Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկլ գիտաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել ԱՊՀ և արտասահմանյան մի շարք երկրների մի քանի հարյուր բժիշկ-գիտնականներ, ովքեր մտահոգված են տղամարդ ազգաբնակչության առողջության հիմնախնդիրներով:
Միջազգային գիտաժողովին նախորդած ԶԼՄ-ների համար կազմակերպված մամլո Ասուլիսի ժամանակ, միջոցառման համանախագահներից մեկը` ՌԴ ԲԳԱ իսկական անդամ, ՌԴ «Տղամարդու առողջություն» ընկերության նախագահ, մեր հայրենակից, պրոֆեսոր Արամայիս Քամալովը նշեց, որ հայաստանյան հավաքին իրենց մասնակցությամբ զարդարել են ՌԴ ԲԳԱ իսկական անդամ, Ռուսաստանի ուրոլոգների միության նախագահ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Նիկոլայ Լապատինը, ՌԴ ԳԱԱ փոխնախագահ Անատոլի Գրիգորևը, ՌԴ առողջապահության և սոցզարգացման նախարարության գլխավոր ուրոլոգ Դմիտրի Պուշկարը, ՌԴ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ՌԴ ԲԳԱ-ի իսկական անդամ Գենադի Սուխիխը, Վրաստանի ուրոլոգների միության գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Գեորգի Բոչորիջվիլին և այլ ճանաչված մասնագետներ:
Ազգի առողջության ամրապնդումը յուրաքանչյուր երկրի սոցիալական քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին, շնորհիվ առանձին պետությունների առողջապահական համակարգի բարեփոխումների նկատմամբ տածած հոգածության, առողջպահական հիմնարկների հսկայածավալ տեխնիկական վերազինման, զգալի առաջընթաց է գրանցվել մահացության նվազման, կյանքի տևողության երկարացման և ծնունդների աճի առումներով:
Քամալյանի կարծիքով, այդուհանդերձ, մի շարք անլուծելի հարցեր են ծառայել, որոնք վերաբերում են բարձրորակավորման մասնագետների պատրաստման, տղամարդ ազգաբնակչության առողջության պահպանման, հետազոտման բուժման արդիական եղանակների ներդրման, մասնագիտացված բուժման կենտրոնների հիմնադրման խնդիրներին, որոնք պետք է ուղղորդվեն տղամարդ ազգաբնակչությանը բարձր տեխնոլոգիական բուժօգնություն ապահովելու վեհ գործին:
«Շատ երկրներում, ուր տղամարդկանց կյանքի միջին տևողությունը զգալիորեն զիջում է կանանց, առաջինների առողջության պահպանումը, մի շարք քրոնիկական հիվանդությունների կանխումը և կյանքի որակի ապահովումն առաջնային խնդիր է,-նշեց Քամալովը:
-Ահա ինչու Կոնգրեսի գիտական ծրագրի շրջանակներում երևանյան ընդլայնված գիտաժողովում հնարավորություն է ընձեռված քննարկել ժամանակակից անդրոլոգիայի և վերականգնողական բժշկության բազմապիսի հարցեր, տղամարդու կյանքի վրա ներազդող շրջակա միջավայրի ազդեցության արդիական հարցադրումներ` կիրառելով հիմնարար բժշկագիտության տեսանկյունից հետաքրքիր և արդյունավետ ախտորոշման և բուժման հնարավորություններ, հատկապես, որ մասնակիցների թվում ընդգրկված են ԱՊՀ և արտասահմանյան առաջադիմական երկրների բժշկական համալսարանների, հզոր կլինիկաների ու բժշկական կենտրոնների հարյուրավոր բժիշկ-գիտնականներ, ում հետ համագործակցելու, մերձենալու և արդյունավետ աշխատելու եզակի հնարավորություն է ընձեռած»:
Վեհաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում ժամանած պատվիրակների կողմից ընթերցվեցին տղամարդու առողջություն, տղամարդկային հիվանդությունների ախտորոշման, սեքսուալ խանգարումների և այլ բազմաթիվ հուզող հիմնահարցերի վերաբերյալ, եղան բազմազան հարցադրումներ և մտքերի փոխանակություն, ուր գիտնական-բժիշկների մտահոգությունն ու ցանկությունը մեկն էր. առավելագույնս համակողմանի ներկայացնել տղամարդու առողջությանը վերաբերող թեր և բաց կողմերը, դրանով հնարավորություն ընձեռել առաջիկայում կիրառել արդիական ռազմավարություն, մինչ օրս չկիրառած բուժման եղանակներ:
Կոնգրեսը լավ առիթ էր, որպեսզի ժամանած հարյուրավոր պատվիրակները մոտիկից ծանոթանային Հայաստանի ճարտարապետական, մշակութային արժեքներին, իրենց աչքով տեսնեին, թե ինչ մակարդակի վրա է մեր հանրապետության առողջապահությունը:
28.06.2012 Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
29.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
28.06.2012
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
27.06.2012 Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
25.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
22.06.2012
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
22.06.2012 Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
21.06.2012
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
20.06.2012
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
19.06.2012
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
18.06.2012
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
15.06.2012
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
15.06.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ