Առողջապահության լրատու 6-7.2012
Քաղցկեղի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները
Քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդները պացիենտներին թույլ են տալիս պահպանել սոցիալական ակտիվությունը, իսկ վերականգնողական թերապիան նվազեցնում է կողմնակի արդյունքները:
Ուռուցքաբանական հիվանդությունները հին ժամանակներից են հայտնի: Դեռ եգիպտական պապիրուսներում են նկարագրվել այն հիվանդությունները, որոնց այսօր քաղցկեղ ենք անվանում: Սակայն մեր նախնիները չեն կարողացել պայքարել նմանատիպ հիվանդությունների դեմ: Ներկայումս, շնորհիվ ժամանակակից դեղպատարստուկների և տեխնոլոգիաների, իրական հնարավորություն կա բուժել շատ ու շատ պացիենտների և նշանակալիորեն երկարացնել նրանց լիարժեք կյանքը:
Այսօր գիտնականները հնարավորություն ունեն լիարժեք ուռուցքաբանական սկրինինգ կամ քաղցկեղի վաղ ախտորոշում անցկացնել, այսինքն, ճիշտ ախտորոշմամբ որոշել ուռուցքաբանական հիվանդությունը զարգացման սկզբնական փուլում, երբեմն նաև` մինչև դրա առաջացումը: Ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիան մի շարք առավելություններ ունի սկրինինգի այլ մեթոդների համեմատ. բարձր տեղեկատվություն, անվտանգություն, ցավի բացակայություն, ստուգման արագություն, նաև ռենտգենակոնտրաստ նյութի ներերակային ներմուծման անհրաժեշտության բացակայություն: Քաղցկեղային ուռուցքների մեծ մասը կարելի է հայտնաբերել վաղ փուլերում, երբ պացիենտի մոտ հիվանդության կլինիկական ախտանիշների դրսևորումներ չկան: Դրա համար բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ նման հետազոտություն անցկացնել:
Ախտորոշման հիմնական մեթոդները
Պացիենտների մեծ մասն ուռուցքաբանին է դիմում, երբ արդեն առկա են քաղցկեղի կլինիկական ախտանիշները: Այս դեպքում անհրաժեշտ է հաստատել հիվանդության առկայությունը, դրա տեղայնացումն օրգանիզմում, ուռուցքի չափսերը, դրա չարորակության աստիճանը և հիվանդության զարգացման փուլերը` ճիշտ բուժման կուրս սկսելու համար: Ուռուցքի տեսակը որոշելու համար, օգտագործում են հետևյալ մեթոդները.
- ռենտգենագրաֆիական հետազոտություններ,
- մամոգրաֆիա,
- համակարգչային տոմոգրաֆիա,
- ուլտրաձայնային տոմոգրաֆիա,
- էնդոսկոպիկ հետազոտություններ,
- բիոպսիա,
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա,
- լաբորատոր հետազոտություններ:
Շատ կարևոր է, որպեսզի ախտորոշումն անցկացվի կարճ ժամկետներում, քանի որ յուրաքանչյուր հիվանդության դեպքում բուժումն անհրաժեշտ է սկսել, ինչքան հնարավոր է շուտ, առավել ևս, երբ ուռուցքաբանական հիվանդության կասկած կա:
Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման հիմնական մեթոդներն են.
- քիմիաթերապիան,
- վիրաբուժական միջամտությունը,
- տարգետային թերապիա
- ռադիոթերապիա (ճառագայթային թերապիա):
Բուժման այս բոլոր տեսակները վաղուց են հայտնի, սակայն, ժամանակակից տեխնոլոգիաների և բժշկական տեխնիկայի կատարելագործման շնորհիվ, տարեց-տարի այս հիվանդություններից մահացության թիվը նվազում է: Ներկայումս ուռուցքաբանական ախտորոշմամբ պացիենտները կարող են երկար ապրել: Բժիշկները հնարավորութուն ունեն անցկացնելու քիմիա- և տարգետային թերապիա` դեղպատրաստուկներով, ինչը նվազագույնի է հասցնում պացիենտների հիվանդանոցում գտնվելը:
Ժամանակակից կլինիկաները հագեցած են լավագույն սարքավորումներով, ներգրավված անհրաժեշտ մասնագետներով. ուռուցքաբան, արյունաբան, վիրաբույժ, մամոլոգ, ուրոլոգ, պրոկտոլոգ, հոգեթերապևտ և այլք: Դա թույլ է տալիս բուժման սխեմայի ընտրության դեպքում նվազագույնի հասցնել կողմնակի դրսևորումներն ու թերապիայից առաջացած անհարմարավետությունը:
Պացիենտներին աջակցումը/սատարումը
Քաղցկեղի բուժման հարցում կարևոր է հիվանդների խնամքը, նաև նրանց նկատմամբ վերաբերմունքը: Հարկ է հաշվի առնել այն պացիենտի վիճակը, ով գիտի իր ախտորոշման մասին: Անհրաժեշտության դեպքում նրա հետ պետք է աշխատի հոգեբանը կամ հոգեթերապևտը: Մի շարք առաջատար երկրներում գոյություն ունեն ուռուցքաբանական հիվանդություններով պացիենտների և նրանց ընտանիքի անդամների համար հատուկ հոգեբանական ծրագրեր: Պացիենտները պետք է միշտ կապի մեջ լինեն իրենց բուժող բժշկի հետ, ում կարող են օրվա յուրաքանչյուր ժամին զանգել և խորհրդակցել: Առավելագույնս տեղեկացված լինելը մարդուն թույլ է տալիս արդյունավետորեն պայքարել սեփական հիվանդության դեմ:
04.06.2012 Մեդ-Պրակտիկ
01.06.2013
Հարգելի Լիանա, բարև Ձեզ, քիմիաթերապիան յուրաքանչյուր դեպքի ու հիվանդի համար ուռուցքաբանի որոշումը խիստ անհատական է` ելնելով հիվանդության ընթացքից։
LIANA
30.05.2013
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
29.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
28.06.2012 ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
28.06.2012
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
27.06.2012 Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
25.06.2012 Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
22.06.2012
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
22.06.2012 Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
21.06.2012
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
20.06.2012
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
19.06.2012
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
18.06.2012
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
15.06.2012
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
15.06.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYqoeJcC' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ