Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 6-7.2012

Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի ազդեցությունը, որոնք հակագենային հատկություններ ունեն: 

 

Հիմնական խնդիրներն են իմունային հակամարմին-սպիտակուցների կառուցվածքի և հատկությունների, բնական և սինթետիկ հակագեների ուսումնասիրությունը, ինչպես նաև տարբեր օրգանիզմների այս երկու գլխավոր բաղադրատարրերի միջև իմունաբանական ռեակցիաների օրինաչափությունների հայտնաբերումը: Իմունաքիմիայի մեթոդներից օգտվում են նաև կիրառական նպատակներով, մասնավորապես պատվաստանյութերի և շիճուկների ակտիվ սկզբի առանձնացման և մաքրման համար: 

 

Իմունանբավարարության վիճակը բաղկացած է երկու մասից` առաջնային (բնածին) և երկրորդական: Երկրորդական իմունանբավարարության վիճակներից առանձնացվում է երեք ձև. 

 

Ձեռքբերովի`  առավել վառ օրինակ է ձեռքբերովի իմունանբավարարությունը` ՁԻԱՀ-ը: 

 

Ինդուկցված` առաջանում է կոնկրետ պատճառների արդյունքում. ռենտգենյան ճառագայթում, վնասվածքներ, վիրահատական միջամտություն, կորտիկոստերոիդների օգտագործում, ցիտոստատիկ թերապիա, ինչպես նաև իմունիտետի խանգարում, որը կրկնակի առաջանում է հիմնական հիվանդության հետևանքով (դիաբետ, լյարդի, երիկամների հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ):   

Ինքնակա ձև` բնութագրվում է ակնհայտ պատճառի բացակայությամբ, հրահրվում է իմունային ռեակտիվության խանգարմամբ:  

 

Իմունամոդուլացնող կոնկրետ դեղպատրաստուկների ընտրությունը և դրանց ներառումը համալիր բուժման մեջ, որը նշանակված է հիմնական հիվանդության բուժման համար, որոշում է բժիշկ-իմունաբանը, հաշվի առնելով իմունանբավարարության կլինիկական դրսևորումները և իմունային համակարգի վիճակը: 

 

Իմունաքիմիական մեթոդները լայն տարածում են գտել  տարբեր կառուցվածքների կենսաբանական ակտիվ միացությունների քանակական որոշման համար, ցածրմոլեկուլային հորմոններից մինչև բարձրմոլեկուլային վիրուսներն ու ամբողջական բջիջները: Իմունաքիմիան քաղցկեղային հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, վերարտադորղական գործառույթների խանգարման, դիաբետի ախտորոշման մեթոդներից մեկն է:

 

Եթե 50 տարի առաջ քաղցկեղային ուռուցք ախտորոշումը մահվան դատավճռի պես էր հնչում, ապա այժմ բժշկությունը խոշոր քայլերով առաջ է գնում և շարունակում է ուռուցքի դեմ պայքարի նոր մեթոդներ որոնել:  Նման մեթոդներից մեկն է իմունաթերապիան: Իմունաթերապիան հիմնված է ինտերլեյկին-2-ի խթանման վրա (ИЛ-2) իմունակոմպետենտ բջիջների, որոնք հարձակվում են ուռուցքի վրա: 

 

Իմունաթերապիան չի կարելի շփոթել քիմիաթերապիայի հետ (բուժում ցիտոտոքսիկ միջոցներով, այսինքն քաղցկեղային բջիջների բաժանմանը,  որի արդյունքում նորերն են ձևավորվում, խանգարող միջոցներ): Իմունաթերապիայի ժամանակ օրգանիզմ են ներմուծվում բուժիչ պատվաստանյութեր (դիզենթերիա, բրուցելոզ, տուլարեմիա, գրիպ), շիճուկներ (դիֆթերիա, կարկամախտ, բոտուլիզմ), որոնք պաշտպանական նյութեր են պարունակում (հակամարմիններ) հիվանդության հարուցչի կամ նրա տոքսինի դեմ: 

 

Այնպես որ, քիմիան այստեղ էլ այնքան էլ վատ չի երևում: 

 

Հիստոքիմիա և ցիտոքիմիա: Ինչու են ներկում մարդու հյուսվածքները:

 

Հիստոքիմիան հիստոլոգիայի բաժինն է (հունարեն  ίστίομ - հյուսվածք և Λόγος - գիտելիք,  բառ, գիտություն), որն ուսումնասիրում է տարբեր քիմիական նյութերի և դրանց մետաբոլիզմի արդյունքների տեղակայումը հյուսվածքներում: Հիստոքիմիան ապահովում է կենսաքիմիայի և մորֆոլոգիայի կապը:

 

Գունավորման որոշ մեթոդներ հնարավորություն են տալիս բջիջներում հայտնաբերել այս կամ այն քիմիական նյութերը: Հնարավոր են ճարպերի, գլիկոգենի, նուկլեինաթթուների, նուկլեոպրոտեինների, որոշակի ֆերմենտների և բջիջների այլ քիմիական բաղադրատարրերի տարբերակված գունավորումները: Հյուսվածքների քիմիական կազմի ուսումնասիրության նպատակով հիստոքիմիայի դերն աճում է: Ընտրված են գունանյութեր, ֆլուորոքրոմներ և ֆերմենտներ, որոնք հնարավոր է միացնել առանձնահատուկ իմունագլոբուլիններին (հակամարմիններին) և հետևելով բջջի մեջ այդ միացությանը, նույնականացնել բջջային կառուցվածքները:  Հետազոտությունների այս ոլորտը իմունահիստոքիմիայի առարկան է: Իմունաբանական մարկերների օգտագործումը լուսային և էլեկտրոնային միկրոսկոպիայում նպաստում է բջջի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև բժշկական ախտորոշումների ճշգրտության բարձրացմանը: 

 

Օպտիկական գունավորում: Գունավորման ավանդական հիստոլոգիական մեթոդները ուղեկցվում են ֆիքսացիայով, որը ոչնչացնում է հյուսվածքները: Օպտիկական գունավորման մեթոդները հիմնված են այն բանի վրա, որ բջիջները և հյուսվածքները, որոնք տարբերվում են հաստությամբ և քիմիական կազմով, նաև տարբեր օպտիկական հատկություններ ունեն: Արդյունքում, օգտագործելով բևեռացված լույսը, դիսպերսիան, ինտերֆերենցիան կամ փուլային կոնտրաստը, հաջողվում է ստանալ պատկերը, որի վրա կառուցվածքի մանրամասները տեսանելի են  շնորհիվ տարբեր պայծառության և/կամ գունավորման, իսկ սովորական լուսային մանրադիտակում նման մանրամասները քիչ են տարբերվում: Այս մեթոդները հնարավորություն են տալիս ուսումնասիրել ինչպես կենդանի, այնպես էլ ֆիքսված հյուսվածքները: Հիստոքիմիական մեթոդների օգնությամբ հաջողվել է առաջին անգամ ցույց տալ ՌՆԹ քանակի փոփոխությունների կապը սպիտակուցի սինթեզի հետ և քրոմոսոմային հավաքածուի մեջ ԴՆԹ պարունակության անփոփոխ լինելը:  

 

Ցիտոքիմիա տերմինը գրականության մեջ օգտագործվում է երկու նշանակությամբ, կամ բջջի ուլտրահիստոքիմիա, կամ միկրոսկոպիկ մեթոդների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս կատարել բջջի կամ բջիջների խմբի քիմիական և ֆերմենտատիվ հետազոտություն, պահպանելով դրանց մորֆոլոգիան:  

 

Ցիտոքիմիան քիմիական մեթոդներով ուսումնասիրում է  բջիջների կառուցվածքն ու գործառույթները, ներբջջային կառուցվածքը և դրանց կենսագործունեության արդյունքները: 

 

Մարդու օրգանիզմում պարունակվում է տարբեր տեսակների 1014 բջիջներ: Բույսերի բջջահյութում լուծված նյութերը (սախարազան, պոլիսախարիդները, ալկալոիդներ, տտպող նյութեր, պիգմենտներ, որոշ աղեր և այլն) օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են սննդարար նյութերի և ջրի թափանցումը բջջի մեջ և ստեղծում են բջջի և հյուսվածքների մեխանիկական լարվածությունը` տուրգորը:  

 

Օսմոսի միջոցով բոլոր բուսական և կենդանական օրգանիզմների բջիջներին ջուր է հասնում: Բույսերի հյուսվածքներում օսմոտիկ ճնշումը 0,5-2 ՄՊա է (անապատային բույսերում ավելի քան 10 ՄՊա է), սա է գլխավոր պատճառը, որ ջուրը արմատներից դեպի վեր է բարձրանում: Մարդու արյան մեջ 370C-ի դեպքում օսմոտիկ ճնշումը հավասար է 0,78 ՄՊա –ի: Ծարավի զգացողությունը պայմանավորված է օրգանիզմի ջրի պահանջով բջիջներում նորմալ օսմոտիկ ճնշումը վերականգնելու համար այն բանից հետո, երբ այն բարձրացած է լինում, օրինակ, աղի կերակուր ուտելուց հետո:    

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6.2012 (630)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ժողովրդագրություն և առողջություն
Ժողովրդագրություն և առողջություն

ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...

Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» անդրանիկ վեհաժողով Երևանում

ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան  «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...

«Գործնական սթրեսաբանություն»
«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից
Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Կանխարգելում և բուժում տանը Թերապիա
Սիրտը բուժում ենք կիտրոնով
Սիրտը բուժում ենք կիտրոնով

Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր Սրտանոթաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Համերաշխություն` աշխարհում մալարիայի դեմ պայքարող ուժերին

Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...

Մարդկանց 80 տոկոսը լավատես է
Մարդկանց 80 տոկոսը լավատես է

Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ,  տհաճությունների են հանդիպում...

Թվեր և փաստեր Հոգեկան առողջություն
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու. իմունանբավարարություն

Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...

Իմունաբանություն
Ֆարինգիտ
Ֆարինգիտ

Ֆարինգիտն  ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք
Հիպերտոնիայով հաճախ տառապում են չափից ավելի պատասխանատու անձինք

40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...

Հոգեկան առողջություն Սրտանոթաբանություն Ես
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով
Անփոխարինելի կենսաղբյուր` դրական կամ բացասական ռեզուսով

Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...

Վախ, ինչպես հաղթահարել այն
Վախ, ինչպես հաղթահարել այն

Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...

Հոգեկան առողջություն Հոգեկան և վարքի խանգարումներ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ
Քրոնիկական հոգնածության համախտանիշ

Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...

Հոգեկան առողջություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Ես

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ