Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 4-5.2012

Սննդային կախվածություն

Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն է դառնում:

 

Սննդային կախվածությունը շատ քիչ է տարբերվում ալկոհոլիզմից. այն նույն հոգեբանական արմատներն ունի: Ինչպես ալկոհոլիկը չի կարող հրաժարվել խմիչքից, այնպես էլ սննդից կախված մարդն ի վիճակի չէ դադարեցնել անընդհատ ուտելը, ամեն ինչ իրար խառնելով: Սննդային կախվածության դեպքում մարդն անընդհատ ուտում է, երբեմն չափից այնքան ավելի, քան օրգանիզմին է անհրաժեշտ: Անշուշտ, մշտապես շատ ուտելն առողջության համար տհաճ հետևանքների է հանգեցնում: Ավելորդ քաշ, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, այտուցներ, ստամոքս-աղիքային և սիրտ-անոթային համակարգերի խնդիրներ և սա սննդային կախվածության հնարավոր հետևանքների ոչ լրիվ ցուցակն է:

 

Որպես կանոն, սննդային կախվածությունը հրահրված է այն բանի հետ, որ մարդը չի կարողանում հաղթահարել սթրեսը: Արդյունքում նա պարզապես ՙուտում՚ է անգամ թեթև սթրեսը: Ամենից հաճախ դրանից տառապում են կանայք: Սակայն սննդային կախվածությունը կարելի է և պետք է հաղթահարել: Անհրաժեշտ է վերանայել սննդային սեփական վարքագիծը և սովորել սթրեսից ազատվել այլ միջոցներով: Ոչ-ոք չի կարող  համոզել կամ ստիպել որևէ մեկին վերանայել սնվելու  վարքագիծը: Ամեն ինչ բացառապես անհատով է պայմանավորված: Յուրաքանչյուրի առողջությունն իր ձեռքում է: Ի՞նչ է պետք անել:

 

Եթե մարդ սովորել է որևէ մթերքի և անընդհատ դա է ուտում, ապա այն սննդային կախվածություն չի համարվում: Դա պարզապես բուռն հակում է: Սննդային կախվածության մասին կարելի է խոսել, երբ մարդն անընդհատ ուտում է ոչ թե քաղցածությունից, այլ հուզական ցանկությունից ելնելով: Երբ մարդը տառապում է սթրեսից, նա վատ է զգում, տխուր է, մեղքի զգացողությունն է տանջում և նա փորձում է սննդի օգնությամբ ճնշել այդ զգացողություններն ու հույզերը, այդկերպ հանելով սթրեսը: Աստիճանաբար չափաբաժինն ավելացվում է ու մարդն սկսում է ավելի շատ ուտել: Փոքր չափաբաժիններն այլևս չեն բավարարում և չեն հանում սթրեսը, ընդ որում, մարդը ոչ թե սննդի համից է հաճույք ստանում, այլ հենց ուտելու գործընթացից և նրա համար միևնույնն է, թե ինչ է ուտում:

 

Որո՞նք են սննդային կախվածության դրսևորումները

 

Հնարավոր է ձեզ մոտ սննդային կախվածություն է, եթե  մարդը`

 

  • ուտելու ժամանակ մտածում է, թե հաջորդ անգամ ինչ է ուտելու,
  • չի կարողանում անտարբեր անցնել մթերային խանութների կողքից ոչինչ չառնելով,
  • խանութից դեռ դուրս չեկած, սկսում է գնումները բացել և անմիջապես ինչ-որ բան ուտել, եթե, նույնիսկ, սոված էլ չէ,
  • լիքը ստամոքսով էլ շարունակում է ուտել մինչև սննդի մնացորդները չվերջանան:
  • միաժամանակ, գիտակցաբար հասկանում է, որ չարժե այդքան շատ ուտել, սակայն անկարող է դիմադրել ուտելու ցանկությանը:

 

Արդյունքում բարձրանում է ճնշումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակը, շնչահեղձություն է դրսևորվում, շաքարային դիաբետի  և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկն է մեծանում: Սննդային կախվածությունը վտանգում է մարդուն ոչ միայն ֆիզիկապես, այլև նյութապես, հոգեբանորեն և հուզականորեն: Ի լրումն ավելորդ քաշի, կորցնում է նաև ինքնահարգանքը:

 

Ինչպես ազատվել սննդային կախվածությունից

 

Պահել սնունդ ընդունելու օրագիր և այնտեղ գրանցել օրվա ընթացքում ընդունած սնունդը: Առավոտյան անոթի և գիշերը քնելուց առաջ կշռվել և արդյունքները գրանցել օրագրում, ապա դրանք համեմատել: Դա թույլ կտա ինքնաքննադաբար մոտենալ սննդի ընդունման սեփական չափաբաժնին: Ի դեպ, վերջերս անկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ նման գրանցումները մարդուն թույլ են տալիս ավելի արագ հարմարվել և սննդի ընդունումը կրճատել 10%-ով և, նույնիսկ ավելի: Հարկ է գիտակցել, որ ուտել պետք է քաղցած ժամանակ, Սննդային կախվածությունից ազատվելն այնքան էլ դյուրին գործ չէ, այն մեծ ջանքեր է պահանջում: Հարկ է դուրս գալ այդ կախարդական շրջանից, փոխել վերաբերմունքը սննդի նկատմամբ և ձեռք կբերել առողջություն ու գերազանց ինքնազգացողություն:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. www.body-lab.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ