Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 4-5.2012

Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:

 

Մինչև վերջերս կարծիք կար, որ մելամաղձությունն ընկճում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, բացում է ինֆեկցիայի ՙդռները՚, նվազեցնում է դիմադրողականությունը: Բայց, որոշ գիտնականների կարծիքով, դեպրեսիան, հատկապես, եղանակային դեպրեսիան, կարող է հիանալի ծառայություն մատուցել օրգանիզմի ամրացմանը:

 

«Մարդիկ, հաղթահարելով դեպրեսիան, ավելի ուժեղ ու առողջ են դառնում: Այն կարող է ապրելունակության կատալիզատորը դառնալ, քանի որ մարդը նայել է ու տեսել անհատակ  անդունդը»,- կարծում է ամերիկացի հոգեբան Մարջորի Ուոլեսը: 

 

Իսկ վերջերս էլ լույս տեսավ Նյու Յորքի համալսարանի դոկտոր Ջերոմ Ուեյքֆիլդի Հոգեբանները հաստատում են, որ դեպրեսիան կարող է մարդուն հրահրել կյանքում դրական փոփոխություններ կատարելուն, օգնում է սեփական սխալներից հետևություններ անել և կողմնորոշվել ցանկությունների հարցում: Իսկ եղանակի հետ կապված զգացմունքային ֆոնի տատանումներն էլ շատ օգտակար են, դրանք օգնում են օրգանիզմին հարմարվել գեոմագնիսական ֆոնի փոփոխություններին և վերահսկել հորմոնային փոփոխությունները: 

 

Շատ հոգեբաններ վստահ են, որ մարդիկ, ովքեր դեպրեսիա են տարել, այնուհետև ավելի լավ են դիմանում կենսական փոփոխություններին, նրանք առավել ամուր իմունիտետ են ունենում և զգացմունքային ֆոնը կայուն է լինում: Նրանք, ովքեր տառապում են գարնանային դեպրեսիայից, ավելի դյուրին են դիմանում ավիտամինոզին և հազվադեպ են հիվանդանում գարնանային մրսածության հիվանդություններով:

 

Հաղթահարելով դեպրեսիան, շատերն սկսում են առանձնացնել կյանքում առավել կարևոր հարցերը և մանրմունր խնդիրները նրանց մոտ արդեն քրոնիկական սթրես չեն առաջացնում,- ասում են հոգեբանները, զգուշացնելով, որ հակադեպրեսանտները անզոր են, եթե մարդը չի հրաժարվում մելամաղձություն առաջացնող իր համար սովորական դարձած կենսակերպից: 

 

Մասնագետները նաև ասում են, որ ինչ-որ մեկին դեպրեսիան օգնում է դուրս գալ դժվար իրավիճակից, մյուսին էլ հատակն է տանում: 

 

Աշխարհում, մարդկանց մոտ 5%-ն է, որ երբեք դեպրեսիայի մեջ չի ընկնում: Իսկ շատ-շատերը մեկ անգամ չէ, որ դեպրեսիայի մեջ են ընկել, բայց դրանք էլ են տարբեր տեսակների լինում: Էնդոգեն դեպրեսիաներն առաջանում են, երբ մարդը ներքին հոգեբանական կոնֆլիկտի մեջ է լինում: Այդ վիճակները շատ վտանգավոր են և հաստատ օրգանիզմին ոչ մի օգուտ չեն տալիս: Դեպրեսիայի մյուս տեսակը էկզոգենն է, այսինքն, երբ առաջանում է արտաքին հանգամանքների պատճառով: Դրանցից ապահովագրված չեն նույնիսկ առողջները: Քանի որ մարդիկ տարբեր են, այն հաղթահարելու ուղիներն էլ են տարբեր: Սանգվինիկները և ֆլեգմատիկները արագ են դեպրեսիան հաղթահարում և վիճակից դուրս են գալիս: Նրանց վերապրած նոպան, իրոք, կարող է օգնել ավելի ուժեղ դառնալու համար, և´ հուզականորեն, և´ ֆիզիկապես: Իսկ «անզուսպ» խոլերիկների մոտ դեպրեսիան կարող է ձգձգվել: Նրանք մելամաղձության ֆոնի վրա հաճախ են սիրտ-անոթային հիվանդություններ «վաստակում»: Թույլ մեխանխոլիկներին հարկ է այդ մռայլությունից պարզապես «դուրս քաշել», որպեսզի նրանք ողջ օրերով ու շաբաթներով «չմնան այնտեղ»: 

 

Հինգ նշան այն բանի, որ ձեր թախիծն այնքան էլ լուսավոր չէ 

 

Բնականաբար, տարբերություն կա եղանակային թեթև թախծի և իսկական դեպրեսիայի միջև, որը դեպի հատակն է տանում և, իհարկե, ոչ մի դեպքում օգտակար համարել չի կարելի: 

 

Այդ վիճակի վտանգավորության աստիճանը գնահատելու համար հոգեբանները առաջարկում են պատասխանել մի քանի հարցերի: 

 

  • Ձեզ մոտ, նվազագույնը, 7-10 օր շարունակ, ամեն օր, տրամադրությունը վա±տ է, ֆիզիկապես թո՞ւյլ եք զգում, չե՞ք կարողանում կենտրոնանալ:
  • Ամեն առավոտ դուք արդեն մելամաղձո՞տ եք արթնանում, վատ մտքերով:
  • Ձեր դեպրեսիվ տրամադրությունը չի՞ համապատասխանում օբյեկտիվ իրավիճակին, այսինքն` առաջանում է բարեկեցության ընդհանուր ֆոնի վրա:
  • Քնի հետ լուրջ խնդիրնե՞ր ունեք, կամ ցերեկային քնկոտություն է, կամ գիշերային ծանր քուն, շատ վաղ եք արթնանում և այլևս չե՞ք կարողանում քնել: 
  • Շատ վատ մտքեր ե՞ք ունենում, ապրելու իմաստը չե՞ք տեսնում, և այդ մտքերն էլ հեռու վանել չեք կարողանում:

 

Եթե այս հարցերից թեկուզ մեկին «այո» եք պատասխանել, հնարավոր է, ձեզ մոտ, իրոք, դեպրեսիայի վտանգավոր տեսակն է և, այնումանեյանիվ, լավ հոգեթերապևտի կարիքը  զգացվում է:

 

Դեպրեսիայի պատճառ կարող է լինել նաև ոչ ճիշտ ընտրված սննդակարգը, որը գիրության պատճառ է դառնում և փակ շրջան է ստացվում: Իսկ ոչ միայն առողջ, այլև լավ ապրելու համար մենք մի քանի խորհուրդներ ենք առաջարկում: Եվ այսպես, չի կարելի…

 

Արագ սնվել

 

Որն է խնդիրը. հագեցած լինելու պրոցեսը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ: Գլխուղեղն ազդանշան է տալիս, որ օրգանիզմը քաղցած է: Մարդն սկսում է շատ արագ ստամոքսը ուտելիքով լցնել: Երբ այն լցվում է, գլխուղեղ պետք է հասնի պատասխան ազդանշանը` որ այլևս քաղց չկա: Բայց մարդն այնքան արագ է ուտում, որ այդ ազդանշանը պարզապես չի հասցնում գլխուղեղ հասնել: Եվ նա 2-4 անգամ ավելի շատ է ուտում, քան իրականում անհրաժեշտ է: Իսկ երբ ուտելու ընթացքը դանդաղ է լինում, մանրամասն սնունդը ծամելով, ապա սնունդն արդեն սկսում է մարսվել դեռ ուտելու ընթացքում: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրանում է, գլխուղեղն արդեն կուշտ լինելու ազդանշանը ստանում է: 

 

Ինչ անել. սնվել հանդարտ, հաճելի պայմաններում: Ուտելու ընթացքը պետք է տևի 20 րոպեից ոչ պակաս, հենց այդքան ժամանակ է պետք, որ ստամոքսից գլխուղեղ հասնի անհրաժեշտ ազդանշանը:

 

Ուտելուց առաջ լավ կլինի մեկ բաժակ սովորական ջուր խմել. ստամոքսի ծավալը կլցվի  և շատ ուտելն արդեն դժվար կլինի:  

 

Մանրամասն ծամել սննդի ամեն մի կտորը, ցանկալի է նվազագույնը 20 անգամ: Այդ դեպքում և  սննդից ստացված հաճույքը ապահովված կլինի, և քիչ ուտելը, և միաժամանակ, աշխատանքից հանգստանալը: 

 

Սնվել աշխատելիս, հեռուստացույցի դիմաց, ընթերցելիս և այլն

 

Որն է խնդիրը. երբ մարդը սնվում է համակարգչով աշխատելիս, կամ հեռուստացույց դիտելիս և այլն, ապա գլխուղեղը ծանրաբեռնվում է ստացած  ինֆորմացիան մշակելու գործընթացով: Նրա համար դժվար է «նկատել» կուշտ լինելու մասին ստացված ինֆորմացիան:

 

Զբաղված լինելով ինչ-որ գործով, մարդը չի հետևում սննդի քանակին ու որակին: Ուտելն ավարտում է այն ժամանակ, երբ վերջանում է հեռուստահաղորդումը կամ էլ ուտելիքը: Արդյունքը լինում է այն, որ մարդը ոչ միայն շատ է ուտում, այլև չի զգում ուտելիքի համը և ոչ մի հաճույք էլ չի ստանում համեղ ուտելիքից: Օրգանիզմում հաճույքի հորմոնները` էնդորֆինները չեն արտադրվում: 

 

Ինչ անել. վերացնել նման ձևով սնվելու սովորությունը: 

 

Ուտել սթրեսի պատճառով

 

Որն է խնդիրը. սթրեսային վիճակում մոբիլիզացվում են օրգանիզմի ողջ ուժերը: Շատ հին ժամանակներից է հայտնի, որ սթրեսի ժամանակ օրգանիզմն էներգիայի մեծ կարիք ունի` պաշտպանվելու, կամ, ընդհակառակը, հարձակվելու համար: Արյան մեջ պետք է միանգամից շատ գլյուկոզա անցնի, այդ պատճառով էլ մարդը սթրեսի ժամանակ քաղցրի պահանջ է ունենում: Բայց ժամանակներն այլ են արդեն, մամոնտին հետապնդելը կամ նրանից փախչել արդեն պետք չէ: Եվ հերթական սթրեսից հետո մարդը նորից նստում է աշխատասեղանի մոտ: Բայց սթրեսին արձագանքելու մեխանիզմը նույնն է մնացել: Գլյուկոզայի անհրաժեշտությունը կա, քացրի պահանջը` նույնպես. խուսափելն անհնարին է:

 

Արյան մեջ շաքարն արագ ճարպի է փոխակերպվում: Եվ մարդը նորից ուտել է ուզում: 

 

Ինչ անել. ատամները սեղմել և չուտել. կամ էլ ծախսել սթրեսի պատճառով արտազատված էներգիան, ընտրելով հարմար տարբերակը (վազել, լողալ, կամ էլ բռնցքամարտի «տանձին» հարվածել): 

 

Այս ամենով հանդերձ, գիրությունից խուսափելու համար, հարկ է ուշադիր լինել նաև տանն օգտագործվող կենցաղային քիմիայի պարագաների հանդեպ:

 

Լավ կլինի չգնել.

 

Այնպիսի շամպուններ և լոգանքի համար հեղուկներ, որոնց կազմի մեջ կա պարաբեն կոչվող նյութը (parabenes), օրինակ, մեթիլպարաբեններ: Այդ նյութերն ավելացվում են, որպեսզի ապրանքն առավել երկարատև պահպանվի: 

 

Ինչով են վտանգավոր. տվյալներ կան, որ պարաբենները կարող են ուռուցքի աճ հրահրել: Դրա հետ մեկտեղ, դրանք էստրոգենանման ազդեցություն ունեն: Իսկ էստրոգենի բարձր մակարդակը ճարպակալման պատճառ է դառնում:

 

Նիտրոզամիններ (nitrosamines, TEA, DEA), օրինակ, տրիէթանոլամիններ, դիէթանոլամիններ:Նյութեր են գույնի ուժեղացման և կայունացման համար:

 

Ինչով են վտանգավոր. կարող են ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ, մաշկի գրգռվածություն, մազերի և մաշկի չորություն, հատկապես զգայուն մաշկ ունեցող մարդկանց մոտ:  

 

Դեզոդորանտներ

 

Ընտրելիս հարկ է ուշադիր լինել, որ դրանց բաղադրակազմում չլինեն ֆտալատներ (phtalates, DEHP, DHP, DBP): Օրինակ, դիմեթիլաֆտալատ, որը բույրի ուժեղացման համար են օգտագործում:

 

Ինչով է վտանգավոր. մեծ չափաքանակի դեպքում երեխաների մոտ բնածին արատներ կարող է հրահրել, ինչպես նաև, սպերմատոգենեզի խանգարում և ամլություն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ավելի շուտ, մեծ չափաքանակի դեպքում դրանք խանգարում են սեռական հորմոնների արտազատումը:   

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ