Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը:

 

Այն ախտահարում է հիմանականում երեխաներին անկախ սեռից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից:

 

Ամբողջ աշխարհում աուտիզմով տառապողների թիվը շատ է և այն բացասաբար է ազդում երեխաների, նրանց ընտանիքների, հասարակության և համայնքների կյանքի որակի վրա:

 

Այդ պատճառով 2008 թվականին Միացյալ ազգերի կազմակերպության /ՄԱԿ-ի/ գլխավոր վեհաժողովը միաձայն հայտարարեց ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը նշել է. «Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»:

 

Աուտիզմի ծագումնաբանությունը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում են որոշ հնարավոր պատճառներ` գենետիակական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով և ծանր մետաղների աղերով, աուտոիմուն գործընթացները և այլն:

 

Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանում ևս գրանցվել է աուտիզմով տառապող հիվանդների թվի որոշակի ավելացում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալների համաձայն` 2007-2010թթ. հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 454 առաջնակի ախտորոշված դեպք (համապատասխանաբար` 73, 78, 80, 105, 118):

 

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում մի շարք բժշկական հաստատությունների և իրենց մարզային մասնաճյուղերի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս աուտիզմով հիվանդ երեխաներին ստանալու մասնագիտացված վերականգնողական բուժում տեղում` չհասնելով մայրաքաղաք:

 

Աուտիզմի հիմնախնդիրը ներառված է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2010-2015թթ. ռազմավարության մեջ: Սակայն աուտիզմը ոչ միայն առողջապահական, այլ նաև սոցիալական-տնտեսական խնդիր է և դրա հաղթահարումը կարող է իրականացվել միայն միջգերատեսչական համագործակցության և հասարակության լայն շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ:

 

Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կրթության, առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների մասնագետների ներգրավմամբ, որը մշակել է «Աուտիզմով անձանց աջակցության» միջգերատեսչական ծրագրի նախագիծ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ