Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում:

 

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկրի նախագահին է ներկայացրել նորակառույց բժշկական կենտրոնում իրականացված աշխատանքները, պայմաններն ու հնարավորությունները: 

 

Առողջապահական այս հաստատությունը կառուցվում է՝ նկատի առնելով Գյումրու բժշկական ծառայությունների հետագա օպտիմալացման բնակչությանն առավել մատչելի, արդյունավետ, բարձրորակ և ժամանակակից համալիր բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2006թ. որոշմամբ նախատեսվել է միավորել Շիրակի մարզային, «Սամարիթերե, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների ծառայությունները` Գյումրի քաղաքում ստեղծելով մեծահասակների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց:

 

Բժշկական կենտրոնի շինարարությունը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2012թ. մայիսի վերջին: Նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Այն շահագործման հանձնելուց հետո Գյումրի քաղաքում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, մեկ, երկու և երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

 

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող Ավստրիական մանկական հիվանդանոց, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու առկա խնդիրներին:

 

Քանի որ առողջապահության բնագավառի աշխատակցուհիների համար օրը կրկնակի խորհուրդ ունի` Մայրության և գեղեցկության տոնը համընկնում է Առողջության համաշխարհային օրվա հետ, Նախագահ Սերժ Սարգսյանը Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի և հիվանդանոցում բուժվող երեխաներին խնամող մայրերի հետ հանդիպման ժամանակ ջերմորեն շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց ու մայրերին, մաղթել առողջություն, անձնական երջանկություն և անսահման սեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծ գյումրեցի Հովհաննես Շիրազը իր «Հուշարձան մայրիկիսե գրքով անմահացրել է սերը ծնողի նկատմամբ, և նրա օրինակով յուրաքանչյուրը պետք է արժանի լինի իր ծնողներին, կանանց ու քույրերին, ցանկացած մեծ գործ կատարելիս անպայման հաշվի առնի, թե արվածի մասին ինչ կարծիք կարող են նրանք կազմել:

 

Նախագահը բարձր է գնահատել Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի աշխատանքը, ովքեր տարեկան 16000 երեխայի օգնում են վերականգնել առողջությունը:

 

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ շրջայցի ժամանակ բարձրացված խնդիրները հնարավորին կարճ ժամկետում կլուծվեն, որպեսզի հիվանդանոցն ամբողջությամբ լինի բարեկարգ, ունենա բարձրակարգ մասնագետներ և հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով:

Գյումրու Ավստրիական մանկակական հիվանդանոցը Շիրակի մարզի միակ բազմապրոֆիլ առողջապահական հաստատությունն է, որը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ավստրիայի կառավարության առաջարկությամբ և իրականացնում է երեխաների և դեռահասների ստացիոնար, ինչպես նաև ամբուլատոր բուժում բոլոր պրոֆիլներով:

 

2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզում առողջապահական համակարգի օպտիմիզացիայի ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Ավստրիական մանկական հիվանդանոցըե վերակազմավորել «Ավստրիական մոր և մանկան կենտրոնե-ի, որը ենթադրում է հիվանդանոցում ծավալել նաև ծննդօգնություն և գինեկոլոգիական ծառայություններ: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ