Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Էնդոմետրիոզ

Էնդոմետրիոզն գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է: Դրանով տառապում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 25%-ը: Դրա հետ մեկտեղ, այս հիվանդության ախտանիշները բավական աղավաղված ու տարբեր են, քանի որ կանայք սովորաբար բժշկի են դիմում մեկ այլ պատճառով:

 

Առավել տարածված ախտանիշները

 

-Մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ և դրանից հետո ցավեր կոնքի շրջանում: Եթե ցավն ու արյան կորուստն այնքան ուժեղ են, որ իջեցնում են աշխատունակությունը և ստիպում փոխել սովորական կենսակերպը, դա արդեն նորմալ չէ:

 

-Մենստրուացիոն ցիկլի փոփոխությունները: Դրա սկսվելուց մի քանի օր առաջ և հետո դրսևորվում է շագանակագույն արտադրություն, նաև կարող է մեծանալ արյան կորստի ծավալը և ընթացքը:

 

-Անպտղությունը: Անպտղությունը կարող է էնդոմետրիոզի կողմնակի արդյունք լինել և դրան ուղեկցել մոտ 30-40% դեպքերում: Մեծ մասամբ, ճիշտ ախտորոշումն օգնում է հույսը կտրած ամուսնական զույգերին խնդիրը համեմատաբար ավելի արագ լուծել:

 

Որն է հիվանդության էությունը

 

Էնդոմետրիումն արգանդի պատերի ներքին շերտն է, որը հղիության ընթացքի համար լավագույն պայմաններն է ստեղծում: Էնդոմետրիումի  յուրաքանչյուր ցիկլ հաստանում և լցվում է արյունով, պատրաստ լինելով իր մոտ ընդունել սաղմին: Այն դեպքում, երբ բեղմնավորումը տեղի է ունենում, ձվաբջիջն ամրանում է և ստանում աճի համար բոլոր անհրաժեշտ նյութերը` երկաթի և  էնդոմետրիումի արյունատար անոթների միջոցով: Եթե բեղմնավորում չի լինում, էնդոմետրիումի վերին շերտը շերտազատվում  և հեռանում է արգանդից` մենստրուացիոն արյան հետ միասին: Հատկապես, հենց այդ պահին էլ ազատ շարժման մեջ գտնվող էնդոմետրիումի բջիջների որոշ քանակություն կարող է

«ընկնել»ըստ ոչ ճիշտ նշանակության. արգանդի մկանային շերտ կամ որովայնախոռոչ: Որոշ կանանց մոտ էնդոմետրիումի բջիջներն ամրանում են տարբեր օրգաններին և սերտաճում դրանց մեջ. դա էլ հենց էնդոմետրիոզն է: Մնացածների մոտ աշխատում է իմունային պաշտպանությունը և օտար բջիջները ոչնչացվում են:

 

Քանի որ էնդոմետրիումի բջիջները զգայուն են մնում հորմոնային պատկերի նկատմամբ, դրանք շարունակում են արյունահոսել մենստրուացիոն ցիկլի հետ համապատասխանաբար: Արյունահոսությունները  շրջապատող հյուսվածքներում հրահրում են բորբոքային գործընթացներ, ինչն էլ հանգեցնում է ցավերի, օրգանների  ծավալով մեծացման, անպտղության:

 

Էնդոմետրիոզի պատճառները

 

Ներկայումս գոյություն ունեն մի քանի վարկածներ

 

-Հորմոնային խանգարումներ: Էստրոգենների բարձր մակարդակը  հրահրում է արգանդի ներքին լորձաթաղանթի բջիջների  մեծացման ու վերասերման:

 

-Ժառանգական նախահակվածությունը: Հայտնի է դեպք, երբ մի ընտանիքում էնդոմետրիոզ են ախտորոշել ութ դուստրերի մոտ:

 

-Ցածր իմունիտետը: Եթե իմունիտետը բարձր է, ապա բջիջները չեն կարող գործել «իրենց» օրգաններից դուրս, դրանք միանգամից կոչնչացվեն պաշտպանական մեխանիզմների կողմից:

 

Բուժումը 

 

Բուժման գործընթացը, որպես կանոն, ներառում է վիրահատություն և 6-8 ամսյա հորմոնային թերապիա: Վիրաբուժական միջամտությունը, սովորաբար ենթադրում է բորբոքային օջախների այրում լազերի միջոցով: Հորմոնային պատկերի կարգավորման համար երկարատև թերապիա է անցկացվում:

 

Կանխարգելումը

 

Ինչպես հայտնի է, ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել: Կանխարգելման նպատակով սովորաբար հանձնարարվում են հետևյալ միջոցները.

 

-Տարին երկու անգամ գինեկոլոգիական առաջնային զննում, գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակին բուժում:

 

-Հղիության արհեստական ընդհատումներից հրաժարում: Հղիության ընդհատումից հետո հորմոնային խափանումները կարող են հրահրել բջջային հյուսվածքների մեծացում, իսկ վիրահատական միջամտության ռիսկն այն է, որ էնդոմետրիումի բջիջները կհայտնվեն արգանդից դուրս:

 

-Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը: Պայմանավորված  առանձնահատկություններով, հորմոնային հակաբեղմնավորիչ միջոցները կարող են կանխարգելել պոլիկիստոզը, միոման, արգանդի ներքին էնդոմետրիոզը և, նույնիսկ, էնդոմետրիումի քաղցկեղը:

 

-Ակտիվ կենսակերպը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, մարմնի քաշի նորմալ պահպանումը: Ծանրաբեռնվածություններն իջեցնում են էստրոգենների մակարդակը, կարգավորելով հորմոնային պատկերը: Իսկ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը բնորոշ է գեր մարդկանց, ընդհակառակը, խթանում է բորբոքային գործընթացների զարգացմանը:

 

-Սթրեսային վիճակների նվազեցում: Ժամանակին պառկել քնելու, մաքուր օդում շատ զբոսնել, պարբերաբար  հանգստացնող մեթոդներ կիրառել (մերսում, յոգա, շոգեբաղնիք, շնչառական վարժություններ) և հաճելի մարդկանց հետ շփվել: Հանձնարարականներն այնքան էլ բարդ չեն և օգտակար ու, նույնիսկ,  հաճելի են յուրաքանչյուր կնոջ համար:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ