Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 4-5.2012

«Պահեստային մասեր» մարդու համար

«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում: 

 

Մաշկ և աճառներ

 

Դրանք աճեցնելն ամենադյուրինն է, բավական էր միայն օրգանիզմից դուրս մաշկային և աճառային բջիջներ բազմացնել: Աճառներն արդեն 16 տարի փոխպատվաստում են, այն բավական տարածված վիրահատություն է: 

 

Արյունատար անոթներ

 

Դրանք առավել դժվար է աճեցնելը, քան մաշկը: Քանի որ դրանք խողովակաձև օրգաններ են, որոնք երկու տեսակի բջիջներ ունեն. մի տեսակը պատում է ներքին մակերեսը, իսկ մյուսը` ձևավորում արտաքին պատերը: Անոթներն առաջինն աճեցրել են ճապոնացիները 2004 թվականին Կիոտոյի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Կաձուվա Նակաոյի ղեկավարությամբ: Մի քիչ ավելի ուշ, 2006 թվին, ԱՄՆ Մինեապոլիսի Մինեսոթայի համալսարանի ցողունային բջիջների ինստիտուտի տնօրեն Քաթրին Վերֆեյլը ներկայացրեց աճեցրած մկանների բջիջները:  

 

Սիրտ

 

Գերմանիայում արդեն 16 երեխայի փոխպատվաստել են սրտի փականներ, որոնք աճեցվել են խոզի սրտի հիմնակմախքի վրա: Երեխաներից երկուսն այդպիսի փականներով ապրում են արդեն 8 տարի և փականներն աճում են սրտի հետ միասին: Ամերիկա-հոնկոնգյան գիտնականների խումբը խոստանում է 5 տարի անց սկսել ինֆարկտից հետո սրտի ՙկարկատանի՚ փոխպատվաստումը, իսկ անգլիացի կենսաինժեներների  խումբը պլանավորել է 10 տարի հետո փոխպատվաստել լրիվ նոր սիրտ` ամբողջությամբ:

 

Երիկամներ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ

 

Ինչպես և սիրտը, սրանք նույնպես, այսպես կոչված, համընդհանուր օրգաններ են: Այդ օրգաններում բջիջների խտությունն ամենամեծն է, այդ պատճառով էլ դրանք աճեցնելն ամենադժվարն է: Արդեն լուծված է գլխավոր հարցը. ինչպես անել, որպեսզի աճեցված բջիջները լյարդի կամ երիկամի ձև ստանան: Դրա համար վերցնում են օրգանի ձևի մատրիցան, տեղավորում են կենսառեակտորի մեջ և այն սկսում են լցնել բջիջներով:

 

Միզապարկ

 

Փորձանոթից ստացված ամենաառաջին օրգանն է: Այսօր սեփական ՙնոր՚ միզապարկի աճեցում ու փոխպատվաստում արդեն կատարվել է մի քանի տասնյակ ամերիկացիների: 

 

Վերին ծնոտ

 

Ֆինլանդիայի Տամպերի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի մասնագետները կարողացել են աճեցնել մարդու վերին ծնոտը… նրա սեփական որովայնի խոռոչում: Նրանք ցողունային բջիջները տեղադրել են կալցիումի ֆոսֆատից արհեստական մատրիցայի վրա և այն կարել են տղամարդու որովայնում: Ինն ամիս հետո ծնոտը հանել են և փոխպատվաստել սեփականի փոխարեն, որը հեռացրել էին ուռուցքի պատճառով: 

 

Աչքի ցանցենի, գլխուղեղի նյարդային հյուսվածք

 

Այս ոլորտում ևս լուրջ հաջողություններ կան, բայց դեռ ծանրակշիռ արդյունքների մասին խոսելը վաղ է: 

 

Ինչպես է դա կատարվում

 

Արհեստական օրգաններ ստեղծելը հնարավոր դարձավ մոտ 10 տարի առաջ, շնորհիվ կենսաինժեներային  տեխնոլոգիայի զարգացման: Օրգաններն աճեցնելու համար օգտագործում են հիվանդից վերցված ցողունային բջիջները: Վերջերս մշակված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս վերածրագրավորել չափահաս մարդու ցողունային բջիջներն այնպես, որպեսզի դրանցից հնարավոր լինի ստանալ ցանկացած օրգան: 

 

Այս բնագավառում ամենահայտնի գիտնականը Էնթոնի Աթալան է, ում 2011 թվականին Տարվա բժիշկ են ճանաչել: Նա ղեկավարում է ԱՄՆ-ի Վեյք-Սիթիի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտը: Նրա ղեկավարությամբ էլ12 տարի առաջ ստեղծվեց առաջին արհեստական օրգանը` միզապարկը: Սկզբից Աթալան և իր գործընկերները ստեղծեցին արհեստական մատրիցան կենսահամատեղելի նյութերից: Հետո պացիենտից վերցրեցին միզապարկի առողջ ցողունային բջիջները և տեղափոխեցին հիմնակմախքի վրա. մի մասը ներսից, մյուս մասը դրսից. 6-8 շաբաթ հետո օրգանը պատրաստ էր փոխպատվաստման համար:

 

«Ինձ սովորեցրել էին, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում,- այնուհետև հիշում է Աթալան: - Եվ որքան էինք մենք զարմացել, երբ հետևում էինք, թե մեր ձեռքով փոխպատվաստված միզապարկը ինչպես է ծածկվում նյարդային բջիջների ցանցով: Դա նշանակում էր, որ այն հաղորդակցվելու է գլխուղեղի հետ և աշխատելու է այնպես, ինչպես առողջ մարդու մոտ: Զարմանալին այն է, որ շատ ճշմարտություններ, որոնք դեռ 20 տարի առաջ անսասան էին թվում, հերքվեցին, և այժմ մեր դեմ բաց են ապագայի դռները»:

 

Հիմնակմախքի ստեղծման համար կիրառվում են դոնորական կամ արհեստական հյուսվածքներ, նույնիսկ ածխածնային նանոխողովակներ, որոնք տասնյակ անգամ ամուր և անխոցելի են պողպատից: Միայն թե հասկանալի չէ, թե նման մարդու հետ, հարկ եղած դեպքում, ինչպես է վարվելու բժիշկը, օրինակ, վիրաբույժը: Հիմնակմախքի համար նաև մաշկ են աճեցրել սարդոստայնից, բայց այն դեռ մարդու համար չեն օգտագործել: 

 

Իսկ ամենաառաջատար տեխնոլոգիան օրգանների տպումն է, որի հեղինակը նույնպես Աթալան է: Մեթոդը ստեղծված է օրգաններ ստանալու համար, հատկապես խողովակավոր օրգանների համար: (Մեթոդի մասին մանրամասն կարդացեք «ԱԼ» -ի 2012 թվի թիվ 1 համարում (4-րդ էջ): Սկզբնական փորձերի ժամանակ սովորական պրինտերն էին օգտագործում, իսկ հետո, իհարկե, հատուկ պրինտեր մշակեցին: 

 

Սկզբունքը շատ հասարակ է, ինչպես ամեն մի հանճարեղ բանի: Քարթրիջները տարբեր գույնի թանաքի փոխարեն լիցքավորեցին ցողունային բջիջների տարբեր տեսակների նյութերով: Համակարգիչը ստեղծում է օրգանի կառուցվածքը և տպագրության ռեժիմը տալիս է, բնականաբար, սովորական տպագրությունից շատ ավելի բարդ է, այն բազմաթիվ շերտեր ունի, որոնց շնորհիվ էլ ստացվում է ծավալը: Հետո այդ ամենը սերտաճելու է: Արդեն հաջողվել է «տպել» արյունատար անոթներ, այդ թվում և բարդ ճյուղավորում ունեցող:  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
5 առասպել հակաբիոտիկների մասին
5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող...

Բուժում Դեղամիջոցներ
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ