Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am

Գիտնականներ. աշխատամոլությունը խանգարում է. news.am

Այսպիսի եզրահանգման են եկել նորվեգացի գիտնականները՝ պարզելով, որ մինչեւ ուշ աշխատավայրում նստելու սիրահարների նյարդերը նորմալ չեն, նրանց տագնապալի մտքեր են հետապնդում, բացի այդ, նրանք հաճախ լվանում են ձեռքերը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLоS ONE ամսագրում:

Հետազոտությանը 16-75 տարեկան 16.426 աշխատող է մասնակցել (մեծ մասը՝ համալսարան ավարտած ամուսնացած կանայք): Նախ գիտնականները կամավորներին թերթիկներ են բաժանել՝ 7 պնդումներով.

«Դուք մտածում եք այն մասին, թե ինչպես կարող եք աշխատանքի համար ավելի շատ ժամանակ ծախսել»:

«Դուք աշխատավայրում ավելի շատ ժամանակ եք ծախսում, քան մյուսները»:

«Դուք աշխատում եք, որպեսզի ազատվեք դեպրեսիայից, տագնապից, մեղքի կամ անօգնականության զգացողությունից»:

«Մյուսներն ասում են, որ հարկավոր է ավելի քիչ աշխատել, բայց դուք չեք լսում»:

«Երբ ձեզ արգելում են աշխատել, դուք սթրես եք ապրում»:

«Աշխատանքի պատճառով ձեր հոբբի համար ժամանակ չունեք»:

«Դուք այնքան շատ եք աշխատում, որ դա բացասաբար է ազդում ձեր առողջության վրա»:

Դրանից հետո հետազոտողները կամավորներին խնդրել են նշել, թե այս կամ այն միտքը որքանով է արդիական նրանց համար: Այն կանանց եւ տղամարդկանց, ովքեր «հաճախ» կամ «միշտ» են պատասխանել առնվազն 4 պնդման, գիտնականներն աշխատամոլների շարքին են դասել:

Ընդհանուր առմամբ, հետազոտության մասնակիցներից 1287-ը կամ 7.8%-ն են «աշխատանքից կախվածություն» ունեցել, ընդ որում՝ 114-ը «հաճախ» կամ «միշտ» են պատասխանել բոլոր 7 պնդմանը:

Չորս այլ ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են. աշխատամոլների 32.7%-ի մոտ (421 մարդ) ուշադրության պակաս եւ գերակտիվություն է նկատվել, 25.6%-ը (329 մարդ) օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում է ունեցել. նեւրոզ, որի դեպքում հիվանդի մոտ կպչուն կամ վախեցնող մտքեր են առաջանում:

Աշխատամոլ-կամավորները նաեւ խոստովանել են. իրենց համար կարեւոր է, որպեսզի սեղանին բոլոր իրերը որոշակի տեսքով դասավորված լինեն, մշտապես ստուգում են, արդյո՞ք դռներն ու պատուհանները փակ են, կարող են անվերջ լվանալ ձեռքերը, անգամ մաքուր հագուստը, չեն կարողանում քնել, եթե չեն ավարտել հանձնարարությունը, որի հարցում առանձնապես շտապելու կարիք չունեն:

Նրանց շրջանում, ովքեր մինչեւ ուշ աշխատավայրում չեն մնում եւ ամբողջ ազատ ժամանակը չեն նվիրում անվերջանալի նախագծերին, դեպրեսիա հայտնաբերվել է 2.6% դեպքերում, իսկ տագնապի խանգարում՝ 11.9% դեպքերում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 15 минут
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիշերային հերթապահությունները հեշտությամբ կհաղթահարվեն, եթե քունը գրագետ կազմակերպվի
Գիշերային հերթապահությունները հեշտությամբ կհաղթահարվեն, եթե քունը գրագետ կազմակերպվի

Եթե դուք պետք է ամբողջ գիշեր աշխատավայրում լինեք, անհրաժեշտ է նախօրոք քնել՝ կարգավորելով ռեժիմը: Սա հնարավորություն կտա խուսափել քնի պակասի բացասական հետևանքներից, գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

Ես
Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am
Բելգիայում աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչվել է հիվանդություն. 1in.am

Բելգիայի իշխանությունները աշխատանքից հոգնածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն։ Ինչպես հաղորդւոմ է Le Soir պարբերականը, յուրաքանչյուր տարի մինչև 10 հազար մարդ նման գանգատով դիմում է բժիշկներին...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Ինչպես նվազեցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում. 1in.am
Ինչպես նվազեցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում. 1in.am

Նորվեգիայի Բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները հայտնել են՝ ինչպես նվազագույնի հասցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Վաղ արթնանալը վատ է անդրադառնում մարդու հոգեկան վիճակի վրա. news.am
Վաղ արթնանալը վատ է անդրադառնում մարդու հոգեկան վիճակի վրա. news.am

Ամերիկյան Թեխասում գիտնականները հետեւել են մի քանի հարյուր կամավորի եւ պարզել, որ աշխատանքի կամ դասի գնալու համար վաղ արթնանալը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա...

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատանքը կորցնելու վախը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Աշխատանքը կորցնելու վախը մեծացնում է շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Աշխատանքը կորցնելու վախը 2 տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը մեծացնում է 12-19 տոկոսով: Այս մասին հայտնում են University of Bristol-ի եւ University College London-ի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ
Միապաղաղ աշխատանքը նպաստում է արթրիտի առաջացմանը. գիտնականներ. 1in.am
Միապաղաղ աշխատանքը նպաստում է արթրիտի առաջացմանը. գիտնականներ. 1in.am

Շվեդ գիտնականները պարզել են, որ երկարատև միապաղաղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է մեծացնել ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը: Այդ հիվանդության ռիսկին առավել ենթակա են շինարարները և բեռնակիրները...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գործամոլները հակված են հոգեկան խանգարումների․ հետազոտություն. 1in.am
Գործամոլները հակված են հոգեկան խանգարումների․ հետազոտություն. 1in.am

Բերգենի համալսարանի հետազոտողների խոսքերով` գործամոլների մոտ բարձր է հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպես օրինակ` անհանգստությունն ու ընկճախտը, գրում է NDTV-ն...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Կանգնած աշխատելը բարձրացնում է արտադրողականությունը. գիտնականներ. 1in.am
Կանգնած աշխատելը բարձրացնում է արտադրողականությունը. գիտնականներ. 1in.am

Կանգնած աշխատելը ո՛չ միայն օգնում է կալորիաներ այրել և կանխել ճարպակալումը, այլև բարելավում է ուշադրության կենտրոնացումը և ճանաչողական գործառույթները, բարձրացնում աշխատողի արտադրողականությունը...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Կարևոր տեղեկատվություն աշխատողների ընդմիջման վերաբերյալ. 1in.am
Կարևոր տեղեկատվություն աշխատողների ընդմիջման վերաբերյալ. 1in.am

Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Ինչու՞ է վտանգավոր գիշերային հերթափոխային աշխատանքը. 1in.am
Ինչու՞ է վտանգավոր գիշերային հերթափոխային աշխատանքը. 1in.am

Երկարատև հերթափոխային աշխատանքը կարող է վտանգել մարդու կյանքը՝ պարզել են գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Մինչև ծերություն աշխատելը երկար կյանքի երաշխիք է. 1in.am
Մինչև ծերություն աշխատելը երկար կյանքի երաշխիք է. 1in.am

Օրեգոնի համալսարանից հետազոտողները պարզել են, որ աշխատանքը 60-70 տարեկանում կարող է նպաստել երկարակեցությանը, մինչդեռ վաղ կենսաթոշակի անցնելը մահվան ռիսկի գործոն է: Միաժամանակ, ազդեցությունը քիչ է...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
40-ն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օր աշխատեն. գիտնականներ. tert.am
40-ն անց մարդիկ պետք է շաբաթը երեք օր աշխատեն. գիտնականներ. tert.am

Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին...

ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Նստակյաց աշխատանքն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա. փորձագետներ.1in.am
Նստակյաց աշխատանքն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա. փորձագետներ.1in.am

Մասնագետների խոսքով՝ նստակյաց աշխատանքը կարող է ազդեցություն ունենալ նյարդային համակարգի գործունեության վրա: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ