Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ազատ աշխատաժամանակով աշխատողները գրասենյակային աշխատողներից երջանիկ են. գիտնականներ. 1in.am

Ազատ աշխատաժամանակով աշխատողները գրասենյակային աշխատողներից երջանիկ են. գիտնականներ. 1in.am

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ չֆիքսված, ազատ աշխատաժամանակը աշխատողներին ավելի երջանիկ է դարձնում: Ուսումնասիրության մասին հայտնում է Human Relations ամսագիրը:

Ազատ աշխատաժամանակով աշխատող 45 մարդու շրջանում 6 ամիս անցկացված հարցման արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդ մարդիկ, ընդհանուր առմամբ, շատ ավելի հանգիստ են և աշխատելու ավելի մեծ ցանկություն ունեն, քան մշտական աշխատակիցները:

Սակայն աշխատանքի պատասխանատվության և բարդության աճի դեպքում ազատ գրաֆիկով աշխատողները կարող են ավելի մտահոգ դառնալ, նույնիսկ ընկճախտի մեջ ընկնել:

«Աճող պահանջները ոչ բարենպաստ են ազդում աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության վրա, մասնավորապես՝ աշխատանքը խանգարում է ընտանեկան և այլ՝ աշխատանքի հետ կապ չունեցող պարտականությունների կատարմանը»,- մեկնաբանում են հոդվածի հեղինակներ Ստեֆան Վուդը և Ջորջ Մայքելայդսը:

Նույնը տեղի է ունենում ֆիքսված աշխատաժամանակով մարդկանց դեպքում: Սակայն գիտնականները պարզել են, որ ազատ գրաֆիկով աշխատողների մեծ էնտուզիազմը կարող է փոխհատուցել աշխատանքի և անձնական կյանքի անվահասարակշռությունը և նվազեցնել դրա բացասական ազդեցությունը նրանց հուզական վիճակի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vkurse.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ