Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Գիտնականները կապ են գտել կնոջ խոսքի տեմպի և համոզելու ունակության միջև. 1in.am

Գիտնականները կապ են գտել կնոջ խոսքի տեմպի և համոզելու ունակության միջև. 1in.am

ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները կապ են գտել կնոջ խոսքի տեմպի ու համոզելու ունակության միջև: Դրանով իսկ գիտականորեն հաստատվել է տարածում գտած այն կարծիքը, որ մարդն ունակ է զրուցակցի վրա ազդել խոսքի հնչերանգի միջոցով: Այս մասին հաղորդում է Direct-press.ru-ն։

Կանանց համոզելու ունակությունն իրականում կախված է նրանից, թե ինչպես են նրանք արտահայտում իրենց տեսակետը: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են մասնակիցների տարբեր հեռախոսազրույցներ, որոնց նպատակը եղել է վաճառքը կամ քարոզչությունը: Ընդհանուր առմամբ փորձագետները վերլուծության են ենթարկել 1380 այդօրինակ հեռախոսազրույց՝ ուշադրություն հատկացնելով խոսքի տեմպի և առավել գործածական բառերի վրա:

Պարզվել է, որ առավել հաջողակ են եղել այն խոսակցությունները, որոնց ընթացքում վաճառքի գծով մենեջերը կամ քարոզչական ծրագրերով խորհրդատուն խոսել է միջին հաշվով վայրկյանում 3.5 բառ արագությամբ: Նման դեպքում զրուցակիցներն ավելի հակված են եղել առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը գնելուն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.ladywrite.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ