Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Հագուստն ուղիղ համեմատական է գլխուղեղի աշխատանքի հետ. գիտնականներ. 1in.am

Հագուստն ուղիղ համեմատական է գլխուղեղի աշխատանքի հետ. գիտնականներ. 1in.am

Արևմուտքի ժամանակակից գրասենյակների բազմաթիվ աշխատողներ, հատկապես ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ, հազվադեպ են բախվում, այսպես կոչված, դրես-կոդին հետևելու անհրաժեշտությանը:

Ղեկավարները հիանալի հասկանում են, որ աշխատակիցներին առավել հարմար կլինի աշխատել ոչ պարտադրող ու շարժումները չկաշկանդող հագուստով, օրինակ՝ ջինսերով ու մարզաշապիկով՝ կոստյումի փոխարեն։ Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Մինչդեռ, ինչպես ցույց են տվել վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքները, տոնական հագուստը դրականորեն է ազդում աշխատակիցների աշխատանքի որակի վրա:

Ներկայում Արևմուտքի բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ հրաժարվում են գրասենյակային հագուստից։ Այժմ ավելի ընդունելի է համարվում, որ աշխատակիցը աշխատանքի գնա այն հագուստով, որն իրեն հարմար է:

Ուսումնասիրություններն անցկացրել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները՝ հայտնում է The Huffington Post-ը:

Պարզվել է, որ որքան խիստ է մարդը հագնված, այնքան գլոբալ է նա մտածում՝ առանց ուշադրությունը կենտրոնացնելու մանրուքների վրա, բացատրում է հետազոտության համահեղինակներից մեկը՝ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի աշխատակից Մայքլ Սլեպյանը:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. limon.kg
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ