Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ճապոնացիները երջանկությունը չափող սարքավորում են ստեղծել. 1in.am

Ճապոնացիները երջանկությունը չափող սարքավորում են ստեղծել. 1in.am

Ճապոնական Hitachi High Technologies ընկերոթյունը հայտարարել է նոր սարքավորման թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս չափել այս կամ այն մարդու երջանկության չափը: Ինովացիոն սարքավորումը նախատեսված է առաջին հերթին ղեկավարության համար, որը պլանավորում է չափել իր ենթակաների երջանկության մակարդակը, հաղորդում է Japan Times-ը:

 

Կրեդտիային քարտի չափերով սարքավորումը հագեցած է սենսորներով, որոնք արձանագրում են, թե ինչով է տվյալ պահին զբաղված այն մարդը, ով կրում է այն՝ նստած է, կանգնած է, տպում է, թե գլխով է անում: Սենսորները գրանցում են նաև, թե ով ում հետ է խոսում, սարքավորումը գնահատում է աշխատակիցների ամբողջ խմբի բավարարվածության աստիճանը:

 

Hitachi-ի ներկայացուցիչների խոսքերով՝ այս սարքավորումը նախատեսված է այն գործատուների համար, ովքեր ցանկանում են բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

 

Ճապոնիայում սարքավորումը վաճառքի դուրս կգա ապրիլ ամսին: Դրա արժեքը 800 դոլար կկազմի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kanks.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ