Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ամենաարդյունավետ և անարդյունավետ մեթոդները՝ ուսումնառության ընթացքում. Time

Ամենաարդյունավետ և անարդյունավետ մեթոդները՝ ուսումնառության ընթացքում. Time

Արագ փոփոխվող և տեղեկատվությամբ հագեցած աշխարհում յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչպես արդյունավետ գիտելիք ստանա, գրում է Time-ը: Փորձը ցույց է տալիս, որ մեզնից շատերը չեն սովորում այն մեթոդներով, որոնք գիտությունը ամենաարդյունավետն է համարում: Ավելին գիտնականները պնդում են, որ սովորելու գործընթացում մեր կիրառած ամենատարածված եղանակները՝ վերընթերցումը և ընդգծումը տեքստում, ամենաանարդյունավետն են:

 

Նման պնդումով է հանդես եկել մասնավորապես Քենքի պետական համալսարանի Հոգեբանության ընկերակցության գիտական խումբը իր զեկույցում: Նրանք նշել են 10 եղանակներ, որոնք ամենալավը և ամենավատն են:

 

Եվ այսպես ամենավատ եղանակների շարքում են տակից և վրայիս արված ընդգծումներն ու նշումենրը: Գրեթե նույնքան անարդյունավետ է համարվել վերընթերցումը: Ցուցակը համալրել են տեքստի ի մի բերումը կամ դրա բովանդակությունը հիմնական կետերով նշելը:

 

Ամենաարդյունավետը համարվել են եղանակներ, որոնք հոգեբանության լաբորատորիաներից դուրս կարծես թե այնքան էլ հայտնի չեն: Առաջինը «բաշխված պարապելն» է, երբ ժամանակի տարբեր ինտերվալներով հնարավորինս խոր ծանոթանում ես նյութին: Որքան ավելի երկար ես ուզում հիշել սովորածդ (2 շաբաթից 2 տարի), այդքան ավելի մեծ պետք է լինեն ինտերվալները:

 

2-րդ ամենաարդյունավետ եղանակը պրակտիկ թեստերն են, որոնք վկայում են, որ ինֆորմացիան վերհիշելու զուտ փորձը ամրապնդում է գիտելիքը և նպաստում, որպեսզի ապագայում վերհիշվի: Այս հարցում կարող են օգնել այպես կոչված «flash card»-երը (լուսանկարով կամ տեքստով բացիկները, որոնք օգտագործվում են օտար լեզու սովորելիս): Այսօր դա կարելի է իրականացնել այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են Quizlet-ը, StudyBlue-ն կամ FlashCardMachine-ը:

 

Գիտնականները առանձնացրել են նաև միջին արդյունավետության եղանակներ, ինչպիսիք են հոգեբանական պատկերները (կամ այն պատկերները հիշելը, որոնք օգնում են ավելի լավ հիշել տեքստը), մանրամասներ վերհանող հարցերի կիրառումը (ինչպիսին է ընթերցելիս ինքն իրեն տրվող «ինչո՞ւ» հարցը), ինքնաբացատրությունը (երբ ինքդ քեզ ստիպում ես բացատրել տեքստը պասիվ ձևով կարդալ-անցնելու փոխարեն), փոխկապակցումը (երբ միմյանց հետ են կապվում տարբեր ուսումնասիրվող խնդիրներ):

 

Վերջինն այս շարքից. գլխավոր բառերը խորհրդանիշերի վերածել-հիշելը. սա հատկապես արդյունավետ օտար լեզուներ սովորելիս, երբ բառը ասոցացվում է դրա խորհրդանիշերի հետ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ