Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Աշխատանքը կորցնելն ավելի հավանական է դարձնում ամուսնալուծությունը

Աշխատանքը կորցնելն ավելի հավանական է դարձնում ամուսնալուծությունը

Պարզվում է՝ մեծ հավանականություն կա, որ աշխատանքը կորցրած տղամարդու կինը կբաժանվի ամուսնուց: Դա ապացուցվել է Օհայո նահանգի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում, որի առարկան ամուսնությունից անբավարարվածության և զբաղվածության միջև կապն է եղել: Փորձաքննությունը հաստատել է, որ եթե տղամարդը զրկվում է աշխատանքից, ապա մեծանում է ամուսնալուծության վտանգը: Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ամուսնու աշխատանքը կորցնելու և ամուսնալուծության միջև կապը. եթե ընտանիքում անընդհատ լարվածություն է տիրում, ապա ամուսնու աշխատանքից ազատվելը հարաբերությունների դադարեցման ևս մեկ պատճառ է հանդիսանում: Որոշ վատ սովորույթներ, որոնք հատուկ էին ամուսնուն, աշխատանքը կորցնելու հետ սրվում են: Ընդ որում, աշխատանքը կորցրած տղամարդիկ չեն օգնում տնային գործերում, այլ միայն բողոքում են ճակատագրից և ոչինչ չեն անում: 

 

Իսկ կանայք, իրենց հերթին, ամբողջ ուժերով ընտանիքը պահպանելու փոխարեն, ցուցադրում են իրենց դժգոհությունը՝ հրահրելով ամուսնալուծությունը: Լարվածությունն անտանելի է դառնում, դրան հետևում են սթրեսներն ու վախերը, մասնավորապես՝ կապված ապագայի և ֆինանսական ճգնաժամի հետ: 

 

Տղամարդն ընտանիքը կերակրողն է, նա պետք է հոգ տանի իր ընտանիքի մասին: Բայց նա դա չի անում: Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ կինն ուլտիմատում է ներկայացնում. նա ամուսնալուծվել է ցանկանում: Իսկ տղամարդը, փոխանակ աշխատանք գտնի, ավելի հեշտ ճանապարհով է գնում և համաձայում է ամուսնալուծվել:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ