ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Հայաստանի աշխատաշուկան. Որո՞նք են պահանջարկված մասնագիտությունները
Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 74.2 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.6 %-ով (83.9 հազ. մարդ): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:
Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.5%-ը, իսկ երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.1%-ը:
Հոկտեմբերին գործակալություն է ներկայացվել 1739 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1309 աշխատատեղով: Նրա փոխանցմամբ` թափուր աշխատատեղերից 895-ը բանվորական է, իսկ 844-ը` ծառայողական: Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 458-ը լրացվել է, 920-ը կրկնվող են, դրանք կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության եւ ցածր աշխատավարձի պատճառով: Աշխատաշուկայում թափուր աշխատատեղերը բժիշկների, դասավանդողների (մարզերում), գանձապահների, համակարգչային օպերատորների, էլեկտրիկների, դերձակները, վարորդների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների եւ այլ բանվորական մասնագիտություններով են:
Նշենք, որ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 9275 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 5354-ը կանայք են, 2805-ը` երիտասարդներ: 2012թ.նոյեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 13729 գործազուրկ:
20.11.2012 Կարդացեք նաև
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
07.01.2017
Նորվեգիայի Բնական և տեխնիկական գիտությունների համալսարանի գիտնականները հայտնել են՝ ինչպես նվազագույնի հասցնել առողջության համար ռիսկերը նստակյաց կենսակերպի դեպքում: Այս մասին հայտնում է newsyou.info-ն...
26.10.2016
Աշխատանքը կորցնելու վախը 2 տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը մեծացնում է 12-19 տոկոսով: Այս մասին հայտնում են University of Bristol-ի եւ University College London-ի գիտնականները...
11.10.2016
Շվեդ գիտնականները պարզել են, որ երկարատև միապաղաղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է մեծացնել ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը: Այդ հիվանդության ռիսկին առավել ենթակա են շինարարները և բեռնակիրները...
13.06.2016
Կանգնած աշխատելը ո՛չ միայն օգնում է կալորիաներ այրել և կանխել ճարպակալումը, այլև բարելավում է ուշադրության կենտրոնացումը և ճանաչողական գործառույթները, բարձրացնում աշխատողի արտադրողականությունը...
27.05.2016
Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում: Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի...
25.05.2016
Երկարատև հերթափոխային աշխատանքը կարող է վտանգել մարդու կյանքը՝ պարզել են գիտնականները: Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում...
29.04.2016
Օրեգոնի համալսարանից հետազոտողները պարզել են, որ աշխատանքը 60-70 տարեկանում կարող է նպաստել երկարակեցությանը, մինչդեռ վաղ կենսաթոշակի անցնելը մահվան ռիսկի գործոն է: Միաժամանակ, ազդեցությունը քիչ է...
29.04.2016
Քառասունն անց մարդիկ աշխատանքի լավ արդյունքներն են ցույց տալիս, երբ աշխատում են շաբաթը երեք օրից ոչ ավելի։ Այդ մասին ասված է ավստրալացի գիտնականների հետազոտության մեջ, որին...
21.04.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ