Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

ԱՄՆ-ում հայ գիտնականն ապացուցել է մթության մեջ նոութբուքի առջև նստելու վտանգը

ԱՄՆ-ում հայ գիտնականն ապացուցել է մթության մեջ նոութբուքի առջև նստելու վտանգը

Մութ սենյակում երկար ժամանակ աղոտ լույսի տակ մնալը (օրինակ` հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց) կարող է խախտել ներքին ռիթմը եւ դառնալ դեպրեսիայի պատճառ:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, այդպիսի եզրահանգման են եկել Օհայո նահանգի համալսարանի մասնագետները: Աղոտ լույսի ազդեցությունը փորձարկվել է գերմանամկների (хомяк) օրգանիզմի վրա: Ցերեկվա ընթացքում կենդանիների մի խումբը 8 ժամ անցկացրել է մթության մեջ, 16-ը` բնական լույսի տակ: Երկրորդ խումբը 4 շաբաթ ապրել է 16 ժամ բնական լույսի ներքո, իսկ գիշերը` աղոտ լույսի ներքո:

Երկրորդ խմբի ներկայացուցիչներն ավելի պասիվ են դարձել ցերեկային ժամերին, նրանց մոտ ձեւավորվել է դեպրեսիայի տեսանելի հատկանիշներ (հրաժարվում էին համեղ սննդից): Բացասական փոփոխություններ էին ընթացել նաեւ նրանց գլխուղեղում: Դրանից հետո կենդանիներին հետ էին սովորեցրել նորմալ ռեժիմին: Երկու շաբաթ անց նրանց վիճակը լավացել էր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գիտնական Թրեյսի Բեդրոսյանը համոզված է. այն, որ այժմ մարդիկ չեն քնում կատարյալ մթության մեջ, ազդում է դեպրեսիայի տարածման վրա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ