Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Նպատակներին հասնելու համար հարկավոր է ինքն իր հետ խոսել

Նպատակներին հասնելու համար հարկավոր է ինքն իր հետ խոսել

Մենք բոլորս էլ հաճախ խոսում ենք ինքներս մեզ հետ, բայց նոր հետազոտությունը ենթադրում է, որ ինչ-որ նոր բան սովորելիս նույնպես հարկավոր է ներքին երկխոսություն ունենալ:

Daily News-ը հաղորդում է, որ մինչդեռ շատերն ինչ-որ բանի հասնելիս շարունակ իրենք իրենց կրկնում են «դու կարող ես դա անել», հետազոտողները պնդում են, որ առավել արդյունավետ է ինքն իր հետ հրահանգներ պարունակող խոսակցություն ունենալ:

Ամերիկյան Time ամսագիրը հաղորդում է, որ նման խոսակցությունը բարելավում է ուշադրությունը և օգնում է որոշումներ կայացնել այն մասին, թե ինչ ենք ցանկանում անել, և թե ինչպես ենք ցանկանում դա անել: Այլ կերպ ասած` նման խոսակցությունն օգնում է ղեկավարել մտավոր և էմոցիոնալ արձագանքները` ուշադրությունը կենտրոնացնելով միայն այն գործողության վրա, որն իրականացնում ենք:

International Journal of Sport and Exercise Psychology ամսագրում հրատարակված հետազոտության մեջ ասվում է, որ ինքդ քեզ հրահանգներ տալն օգնում է մտավոր ծրագիր մշակել, որով պատրաստվում եք հասնել ձեր նպաատկին:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ