Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ժամանակը, որը ծախսվում է աշխատանքի հասնելու համար, վնասակար է առողջությանը

Ժամանակը, որը ծախսվում է աշխատանքի հասնելու համար, վնասակար է առողջությանը

Որոշ մարդիկ պատրաստ են ամեն օր կտրել-անցնել երկար ճանապարհ` աշխատանքի հասնելու համար: Փորձագետների խոսքով` դա բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա: Այս մասին գրում է The Times of India-ն: Ընդ որում, կարևոր չէ` աշխատանքի ենք հասնում մեքենայով, թե հասարակական տրանսպորտով:

Դրան հակառակ, դրական է գնահատվում ոտքով կամ հեծանիվով տեղաշարժվելը:

Լունդ համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են 18-65 տարեկան 21000 մարդու առողջական վիճակը, ովքեր շաբաթվա ընթացքում աշխատում են 30 ժամից ավելի:

Փորձագետները համեմատել են այն ժամանակը, որ մարդը ծախսում է աշխատանքի հասնելու համար, և մարդու առողջությունը, այդ թվում՝ քունը, հոգնածությունը և ամենօրյա սթրեսի մակարդակը: Արդյունքում այն մարդիկ, ովքեր ամեն օր օգտվում են մեքենայից կամ հասարակական տրանսպորտից, ավելի շատ սթրես են տանում, վատ են քնում և շուտ են հոգնում:

Ընդ որում բացասական ազդեցությունն ավելանում է այն ժամանակին համընթաց, որը ծախսվում է ճանապարհի վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ