Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Արձակուրդից վերադարձը դժվար է` կարող է հիվանդանաք. հոգեբան

Արձակուրդից վերադարձը դժվար է` կարող է հիվանդանաք. հոգեբան

Հաճախ արձակուրդն ավարտվում է, սակայն մարդը դեռ պատրաստ չէ աշխատանքի վերադառնալ. աշխատանքին պետք է պատրաստվել։ Այսօր այս խորհուրդը տվեց հոգեբան Մարինե Ավետիսյանը։ «Խոսքը կենսական ռիթմի՝ օրվա ռեժիմի խախտման մասին է. մարդը կորցնում է իր օրվա ռիթմը և դրանից սթրեսի մեջ է ընկնում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ աշխատանքի վերադառնալու տհաճությունից կարող է մարդը ահավոր գլխացավ ունենալ, դող վերջույթներում, շնչառական խնդիրներ, ջերմաստիճանի բարձրացում, ճնշման տատանումներ և այլ սոմատիկ ախտանիշեր։ «Դրանք օրգանիզմի պաշտպանական մեխանիզմի արդյունք են, թեպետ երբեք էլ հաճելի չեն, ավելին՝ քայքայիչ են։ Առաջանալով հուզավիճակներից՝ պաշտպանում են օրգանիզմը, սակայն շեղված ձևով, ինչ-որ չափով քայքայելով»,- նշեց նա։

Հոգեբան, հոգեթերապևտ Ռուբեն Պողոսյանն էլ հիշեցրեց, որ ստուգողական աշխատանք գրելու պատրաստվող երեխաների ջերմությունը հաճախ է բարձրանում։ Դա նույն պաշտպանական մեխանիզմն է։

Ըստ հոգեբանների՝ արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքային նորմալ ռիթմը վերականգնելու համար 4-6 ամիս է անհրաժեշտ՝ համապատասխան հոգեբանական ներքին աշխատանքով։ «Մարդն իրեն պիտի հոգեբանորեն տրամադրի, որ շուտով կգա շաբաթ-կիրակին, նորից կհանգստանա,- ասաց նա։- Շատ սխալ է, երբ մարդն իր հանգստյան օրերը տրամադրում է գործերին։ Կիրակին պետք է մի քիչ ավելի հանգիստ անցկացնել։ Պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել զբոսանքներին ու երեկոները կամ հանգստյան օրերը բնության գրկում անցկացնել»,- ասաց նա՝ նշելով, որ այդպես հանգիստ, սահուն կերպով է պետք վերադառնալ կենսական մի ռիթմից մյուսին։

Հոգեբանները հիշեցրին, որ սթրեսի՝ լարվածության որոշ քանակն անհրաժեշտ է. «Եթե լարվածություն չկա, ուրեմն մահացել է»,- ասաց Պողոսյանը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ