Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Սովորական մարմնամարզությունը նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը

Սովորական մարմնամարզությունը նպաստում է ինքնագնահատականի բարձրացմանը

Համաձայն Ֆլորիդայի համալսարանի հոգեբանների կողմից անց կացրած հետազոտությունների, անկախ ֆիզիկական ակտիվության իրական արդյունքներից մարմնամարզությամբ կամ աէրոբիկայով զբաղվելը բարելավում է մեր ինքնաընկալումը, բարելավվում է սրտանոթային համակարգի աշխատանքը:


Բժիկները ենթադրում են, որ ֆիզիկական ակտիվությունից բխող հոգեբանական առավելությունները ունեն ավելի մեծ օգուտ առողջության համար, քան նույնիսկ ֆիզիկական ձեռքբերումները: Վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության մոտ 60 տոկոսը մշտական դժգոհություն է արտահայտում սեփական մարմնի նկատմամբ, և հսկայական միջոցներ վատնում այն իդեալին մոտեցնելու համար` դիմելով աամենատարբեր հաբերի ընդունումից մինչև նբազմաքանակ վիրաբուժական միջամտությունները: Թեև մենք, փառք աստծո, այդ հարցում զջում ենք Ամերիկացիներին, սակայն, ինչպես վկայում են վիրաբույժբները , տարեց տարի աճում է վիրահատական միջամտության դիմող այցելուների թիվը: Այս երևույթի բազմաթիվ պատճառներից մեկն էլ ԶԼՄ-րի միջոցով պրոպագանդվող և ամեն գնով վեհացվող բարալիկ մոդելների կերպարներն են, որոնք նույնացվում են հաջողության անհրաժեշտ նախապայմանների հետ:

Ինչևէ, գեղեցիկ մարմին ունենալու ցանկության մեջ բացասական և ոչ մի բան չկա: Սակայն հիշեք, մարմնամարզության, առողջ ապրելակերպին հետևելու ց զատ բոլոր այլ միջոցները /վիրահատություն, մշտական թերսնուցում և այլ/ միայն թերարժեքության զգացումի, հոգեկան լարվածության ու հյուծվածության պատճառ կարող են դառնալ: Մինչդեռ առաջին դեպքում բացի անխուսափելի դրական ֆիզիկական տեղաշարժերից, ձեզ մոտ կձևավորվի կյանքում հաջողություն հասնելու անհրաժեշտ հատկանիշներից կարևորագույնը` սեփական կյանքի վերահսկողության հմտությունը:

Հեղինակ. Նարինե Աբրահամյան-Թովմասյան, հոգեբան
Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ