Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Մշակութային հաստատություններ այցելելը երկարացնում է կյանքը

Մարդիկ, ովքեր պարբերաբար այցելում են նկարների ցուցահանդեսներ, թանգարաններ, թատրոն, կարող են լինել ավելի առողջ  և ավելի բավարարված կյանքից:


Նման եզրակացության է եկել Համաճարակաբանություն և հանրային առողջություն  օնլայն ամսագրի հետազոտությունը:


Հետազոտությունը որոշեց, որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք, ովքեր երաժշտական գործիք են նվագում, այցելում են թատրոն կամ թանգարան, ավելի առողջ են լինում: Իսկ ահա մշակությաին կյանքի պասիվ մասնակիցները հաճախ են դեպրեսիայի ընկնում, բողոքում այս կամ այն տեղերի ցավերից և վատ ինքնազգացողությունից: Այս արդյունքն ավելի ցայտուն է տղամարդկանց մոտ, որոնք ավելի շատ հետաքրքրվում են մշակութային կյանքի տարբեր գործունեությամբ, քան անմիջական մասնակցություն են ցուցաբերում:


Նորվեգացի հետազոտողներն օգտագործել են հարցաթերթիկային հարցումներ, որպեսզի որոշեն, թե են Nord-Trøndelag դքսությունում ապրող 50 797 մարդկանցից 35-60 տարեկան հասակում որքան հաճախ են մասնակցել մշակութային գործունեությանը: Գիտնականները գնահատել են նաև նրանց առողջական  վիճակը, դեպրեսիայի և անհանգստության մակարդակը, կյանքից` գոհունակությունը: Գործնականում մշակութային կյանքի բոլոր տեսակները կապված էին մասնակից մարդկանց  լավ առողջական վիճակի հետ:

Սկզբնաղբյուր. Medicalxpress
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ