Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Հոգեբաններն ուսումնասիրել են մոտիվացիայի առանձնահատկությունները

Հոգեբաններն ուսումնասիրել են մոտիվացիայի առանձնահատկությունները

Մարդիկ չեն մտածում, թե ինչ են անում, քանի դեռ անելու բան ունեն: Սա Սայքըլոջիքլ Սայենս ամսագրի նոր հոդվածներից մեկն է` որպես նորություն:


Երբ հոգեբանները սկսում են մտածել, թե մարդիկ ինչու են անում այն, ինչ անում են, ապա հատուկ նպատակներ, վերաբերմունք և մոտիվացիաներ են փնտրում: Սակայն նրանք կարող են բաց թողնել ընդհանուր մի բան՝ մարդկանց դուր է գալիս ինչ-որ բան անել: Ակտիվ լինելու կամ չլինելու ընդհանուր նպատակը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ նրա վրա, թե ինչպես են մարդիկ ժամանակ անցկացնում: Իլլինայսի համալսարանից հետազոտության հեղինակ Դոլորես Ալբարակին ասում է, որ ինքը սկսել է հետաքրքրվել տարբեր երկրներում մարդկանց տարբեր ակտիվություններով, և տեսել է, որ ԱՄՆ-ում մարդիկ ավելի զբաղված են, քան մնացած շրջաններում:


Փորձարակումները ցույց տվեցին, որ երբ գործունեության ցանկությունը մեծ է, մարդիկ տարբեր դժվարություններ են հաղթահարում`ղեկավարելու իրենց գործունեության մակարդակը, որը կարող է նաև վատ ցանկություններ ներառել: «Շատ հոգեբաններ մտքեր են արտահայտում «թե մարդիկ ունեն հատուկ նպատակներ», - ասում է Ալբարակին: «Սակայն շատ հաճախ մեր ժամանակի մեծ մասի վրա ազդում է ակտիվության ընդհանուր մակարդակը, և ի վերջո, մեզ համար այնքան էլ կարևոր չի լինում, թե ի՛նչ ենք անում, որոնք հնարավոր է ավարտվեն օգտակար գործունեությամբ` ինչպես աշխատանքը, կամ էլ վատ սովորույթներով` ինչպես թմրանյութի ընդունումը»:

Սկզբնաղբյուր. medicalnewstoday
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ