Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Կառավարությունը՝ սեռաբջիջների տրամադրման կարգի մասին

Կառավարությունը՝ սեռաբջիջների տրամադրման կարգի մասին

2003թ.-ից ի վեր վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում զգալի փոփոխությունն են կատարվել, ներմուծվել են նորագույն տեխնոլոգիաներ և դեղեր:

 

Այդ իսկ պատճառով անհրաժեշտությունն է առաջացել կառավարության որոշման մեջ ներառել սկզբունքային փոփոխություններ, ինչպես նաև նորագույն դեղերի և մեթոդների կիրառման սխեմաներ, մեթոդաբանություններ և ընդհանուր մոտեցումներ:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները համապատասխանեցնել 2013 թվականի մարտի 7-ի «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթողների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» կառավարության N 214-Ն որոշման դրույթներին:

Այս երկու հիմնական պատճառներով կառավարությունը օգոստոսի 22-ի նիստին կհաստատի «Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Այս նախագծի ընդունման նպատակն է սեռաբջիջների դոնորի, ինչպես նաև դոնոր չհանդիսացող քաղաքացու կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման գործընթացը` կարգն ու պայմանները համապատասխանեցնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում առկա արդի բժշկագիտության մոտեցումներին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. mdclinics.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ