Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Օրենսդրական բարեփոխումներ առողջապահության ոլորտում

Օրենսդրական բարեփոխումներ առողջապահության ոլորտում

Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը՝ «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը:

 

Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել են առաջարկներ, որոնք Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության հերթական նիստում եւ որոնց հիման վրա կառավարությունն ընդունեց երեք որոշում:

Դրանք միտված են առողջապահության, մասնավորապես` դեղերի հսկողության ոլորտում բիզնես սկսելու պայմանների բարելավմանը, որպեսզի իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը տվյալ գործունեությամբ զբաղվեն առանց ավելորդ և անհիմն պահանջների և ծախսի: Կկրճատվեն նաև անհարկի վարչարարությունը և փաստաթղթաշրջանառությունը:

Համաձայն փաթեթի՝
Դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման ոլորտում.

1. Դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման կարգը համապատասխանեցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որի համապատասխան փոփոխություններ և լրացումներն ուժի մեջ են մտել 2013 թվականի հունիսի 15-ին (««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-48-Ն ՀՀ օրենք, ընդունված 29.04.2013թ.):

2. Դեղերի արտադրության լիցենզավորման փուլում հայտատուի մոտ ստուգման պարտադիր պահանջը հանվել է, քանի որ լիցենզավորման հայտին պետք է կցվի GMP (ՊԱԳ) ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, որն իրականացվում է ՀՀ ԱՆ ենթակայության տակ գնվող ՓԲԸ կողմից և որի ընթացքում հայտատուի մոտ իրականացվում է համալիր ստուգում: Սահմանվել է, որ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման փուլում հայտատուի մոտ ստուգումները պետք է իրականացվեն ընտրանքային եղանակով, որի կարգը սահմանվում է ՀՀ առողջապահության նախարարի կողմից:

3. Նկուղներում և կիսանկուղներում դեղատնային գործունեության ծավալման արգելքը հանվել է:

4. Հանվել է դեղատների և դեղատնային կրպակների հիմնական տարածքներից առանձնացված մուտք ունենալու պարտադիր պահանջը:

5. Լիցենզավորման հայտերի ձևերը խմբագրվել են, որի արդյունքում հայտատուների կողմից լիցենզավորման հայտերին կից ներկայացվող այն տեղեկանքների և այլ փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնք վերաբերում են այս կամ այն օրենքի պահանջներին համապատասխանությանը՝ հանվել են, քանի որ այդ պահանջներն արդեն իսկ սահմանված են յուրաքանչյուր կոնկրետ օրենքով:


6. Կրճատվել են հայտատուների կողմից լիցենզավորման հայտերին կից ներկայացվող որակական և մասնագիտական պահանջներին բավարարումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայական, վկայագիր, հետբուհական մասնագիտական կրթություն, վերապատրաստում և այլն) պահանջը:

7. Լիցենզիայի տրամադրման հայտերի մերժման հիմքերից հանվել է «օրենքով և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում» մերժման հիմքը:

8. Սահմանվել է, որ լիցենզավորման հայտերում, հայտերին կից ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների, բացթողումների, անճշտությունների վերաբերյալ հայտատուներին լիցենզավորող մարմինը հայտը ստանալուց 2 աշխատանաքյաին օր հետո հայտատուին տեղյակ է պահում այդ մասին՝ հնարավորություն ընձեռելով տեղեկացվելոց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները կամ համալրել փաստաթղթերի ցանկը: Նախկինում վերոնշյալի համար ժամկետներ սահմանված չէին:

Բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման որլորտում.


1. Հանվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի այն իրավասությունը, որով նա սսմանում էր բժշկական հիմնական սարքավորումների շահագործման առավելագույն ժամկետները:

Լիցենզիաների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությանը տեղեկացնելու հարաբերություններում.


1. Պարզ լիցենզիա ստացող անձանց կողմից ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությանը տեղեկացնելու պահանջըը հանվել է:

2. Սահմանվել է, որ լիցենզավորող մարմինը ինքը պետք է տեղեկացնի ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությանը պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիաների վերաբերյալ, ինչպես որ դա ներկայումս արվում է բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պարագայում:

Բարեփոխումների խորհրդի մասին


ՀՀ Նախագահի՝ 2011թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Խորհրդի կազմում են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ՀՀ ֆինանսների նախարարը: ՀՀ Նախագահի հրամանագրով նախանշվել են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող 17 ոլորտները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մասին


ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը, որի հիմնական նպատակն է էականորեն կրճատել եւ պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը եւ Ավստրիայի զարգացման գործակալությունը:

Հասարակայնության հետ կապերի պատասխանատու՝
Թամար Մինասյան
t.minasyan@regulations.am        (+374 10) 53 22 87, 53 22 79, 53 22 57 * 107       

www.regulations.am

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net
Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...

Ծննդկանի առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net
Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net

Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...

ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով
ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով

2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...

Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...

Աշխատավայրում
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...

Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am
Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am

Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...

Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները
Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...

ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է
ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։  Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...

Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am
Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am

«Պետական նպաստների մասին» 22.1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված է. հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակն ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Մայիսի 4-ից կգործեն նոր փոփոխություններ բժիշկների համար. 1in.am
Մայիսի 4-ից կգործեն նոր փոփոխություններ բժիշկների համար. 1in.am

04.05.2016 թվականից, օրինական ուժի մեջ կմտնեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...

Ո՞ր դեպքում կարող եք Ձեզ անհրաժեշտ դեղերը ստանալ անվճար. 1in.am
Ո՞ր դեպքում կարող եք Ձեզ անհրաժեշտ դեղերը ստանալ անվճար. 1in.am

Ինչպես հայտնում է iravaban.net-ը, ՀՀ կառավարության թիվ 1717–Ն որոշման համաձայն` «Անվճար կամ արտոնյալ դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկը հաստատելու մասին»...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ