Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱՆՈՒՇ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. Հայաստանում խախտվում են աշխատողի իրավունքները

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱՆՈՒՇ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. Հայաստանում խախտվում են աշխատողի իրավունքները

Ապրիլի 28-ը աշխատանքի պահպանության համաշխարհային օրն է: «Դարձրու աշխատանքդ անվտանգ». Այսպիսի կոչերով ամբողջ աշխարհում ապրիլի 28-ին կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, ակցիաներ, որոնց նպատակը հանրության ուշադրությունը աշխատանքի պահպանության կարևորագույն խնդիրներին սևեռելն է:

 

Թեմայի շուրջ մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավապաշտպան Անուշ Շահվերդյանը:


–   Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization, ILO, հայ. ԱՄԿ ) տվյալներով`յուրաքանչյուր օր աշխարհում միջինը 5000 մարդ է մահանում արտադրությունում, իսկ ինչպիսի՞ն են տվյալները մասնավորապես Հայաստանում:


–   Հայաստանում էլ բազմիցս դեպքեր կան գրանցված, երբ աշխատողը մասնագիտական խեղում է ստանում արտադրամասում, աշխատավայրում, բայց, ցավոք, առկա է մի խնդիր, որ երբ մարդն անցնում է կենսաթոշակի, այլևս այդ խեղման փոխհատուցման գումարը քաղաքացուն չի տրամադրվում, ինչը հակասում է քաղաքացիական օրենսգրքի դրույթներին: Դժվարանում եմ թվեր նշել, բայց մեզ մոտ նույնպես քիչ չեն այդպիսի դեպքերը:


–   Իսկ ինչպե՞ս է իրականացվում փոխհատուցումը:


–   Փորձաքննությամբ  հաստատվում է, որ քաղաքացին ստացել է խեղում, այնուհետև կատարվում է համապատասխան փոխհատուցում`  համապատասխան աշխատունակության կորստի չափին:


–   Իսկ ինչպե՞ս է իրականանում փոխհատուցումը պետական աշխատողների և կոմերցիոն, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների դեպքում:


–   Պետական աշխատողների դեպքում հատուցումը տրվում է այն մարմնից, որից նախկինում վարձատրվում էր տվյալ անձը, պետական բյուջեից փոխհատուցում է հատկացվում, իսկ մասնավոր կազմակերպությունների դեպքում փոխհատուցումն իրականացնում է գործատուն, տվյալ կազմակերպության ղեկավարը:


–   Ո՞ր դեպքում է խախտվում մարդու իրավունքն սշխատավայրում: Ի՞նչ խնդիրներով են հիմնականում մարդիկ դիմում մարդու իրավունքների պաշտպանին:


–   Ամենակարևոր խնդիրներից մեկը վերը նշվածն էր: Խոսքն այն մասին է, որ երբ քաղաքացին աշխատանքային խեղում է ստանում աշխատավայրում, նշանակվում է փոխհատուցման որոշակի չափ: Իսկ երբ քաղաքացին անցնում է կենսաթոշակի, Գործատուի կողմից դադարեցվում է փոխհատուցման վճարումը: Ըստ քաղաքացիական օրենսգրքի` այդ փոխհատուցումը պետք է վճարվի անձին` անկախ բոլոր վճարումներից: Սա ամենահաճախ հանդիպող բողոքներից է: Հաճախ է հանդիպում նաև, երբ որևէ հիմքեր չկան աշխատանքից ազատելու համար, բայց գործատուն հարկադրանքի, ուժի կամ որևէ այլ միջոցով  ստիպում է աշխատողին իր դիմումի համաձայն հրաժարվել աշխատանքից։ Քաղաքացին` անճարակությունից դրդված, ներկայացնում է  դիմումը, գործատուն նույն օրը հրաման է ստորագրում աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ, մինչդեռ աշխատանքային օրենսդրությամբ ասվում է, որ քաղաքացին կարող է եռօրյա ժամկետում ծանուցումը ետ վերցնել: Այսինքն` գործատուն իրավունք չունի  3 օրից շուտ աշխատանքից ազատման հրաման ստորագրել: Այս առնչությամբ պաշտպանը դիմում է Աշխատանքի պետական տեսչություն, որտեղ իրականացվում են համապատասխան ստուգումներ, արձանագրվում է խախտումը և շատ դեպքերում քաղաքացին իրավունք է ստանում իր աշխատանքը շարունակելու:


–   Ի՞նչ անի քաղաքացին, երբ խախտում են նրա իրավունքներն աշխատավայրում:


–   Եթե գործատուի կողմից խախտվում են աշխատողների իրավունքները, դիմեք Աշխատանքի պետական տեսչություն: Եթե որևէ դեպքում քաղաքացին գտնի, որ տեսչության աշխատակիցները բավարար միջոցներ չեն ձեռնարկում խախտումը կանխելու նպատակով, քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին` 116 հեռախոսահամարով:


–   Ի՞նչ խորհուրդ կտայիք ընթերցողներին` կապված օրվա խորհրդի հետ:


–   Ցանկալի է, որպեսզի հանրությունն ավելի իրազեկ դառնա իր իրավունքների մասին, որպեսզի ավելի պաշտպանված լինի: Այդ դեպքում  կկանխարգելվեն բոլոր այն խախտումները, որոնք այսօր իրականացվում են գործատուների կողմից:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ