Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում

Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում

Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը: Twinning-ի շրջանակում մշակվող օրինագծում կենդանական ծագմամբ մթերք արտադրողները պետք է արտադրության հիգիենիկ պայմանների գնահատման ընդհանուր աուդիտ անցնեն: «Այս պահանջների ապահովումը արտադրանքը գնահատելու հնարավորություն կտա: Եվ եթե տեսչական ստուգումները արտադրության եւ հիգիենայի ստանդարտներին անհամապատասխանություն հայտնաբերեն, ռիսկային կհամարվի ապրանքի արդեն ոչ թե խմբաքանակը, այլ ամբողջ արտադրությունը», - նշել է Ա. Բախչագուլյանը: Այս դեպքում եթե արտադրանքը լաբորատոր կրկնակի փորձաքննության չենթարկվի, կփակվի: Փորձաքննությունը կանցկացվի HACCP-ի միջազգային ստանդարտներով:

 

«HACCP-ի ստանդարտները վերաբերում են միայն սուբյեկտների ստուգմանը, դրա սերտիֆիկացիան պարտադիր չի լինի»,- հավելել է Ա. Բախչագուլյանը:

 

HACCP –ը (Hazard Analysis and Critical Control points) սննդային եւ դեղագործական արտադրության մենեջմենթի միջազգային համակարգ է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ