Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Մինչև նոյեմբերի վերջ ՀՀ կառավարությանը կներկայացվի «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը

Մինչև նոյեմբերի վերջ ՀՀ կառավարությանը կներկայացվի «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը

Ավելի քան 40 հայկական դեղագործական ընկերություններ՝ դեղ արտադրող և ներմուծող, ՀՀ կառավարության և պետական սեկտորի ներկայացուցիչների հետ միասին Ծաղկաձորում քննարկել են ոլորտում կատարվելիք էական բարեփոխումները։ 2010թ.-ից ի վեր սա թվով 4-րդ «Առանց փողկապների» երկօրյա հանդիպումն էր, որը կազմակերպվել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի օժանդակությամբ՝ միավորելով դեղագործության ոլորտի ներկայացուցիչներին և համապատասխան պետական մարմիններին ոլորտի գերակա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար։

 

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի դեղ արտադրողների և ներդրողների միությունից, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ողջունել են ներկաներին նոյեմբերի 3-ին կայացած առաջին նիստին, որը նվիրված էր կառավարության մշակած դեղագործության/բիոտեխնոլոգիաների ոլորտի 2012-2015թթ. ռազմավարության շրջանակներում զարգացման առաջնահերթություններին։ Ռազմավարությունը կոչ է անում տեղական արտադրողներին 2013թ. կանոնակարգել իրենց կողմից իրականացվող գործառնությունները՝ Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) միջազգայնորեն ճանաչված ստանդարտներին համապատասխանելու համար։ Մասնակիցները քննարկեցին ընկերությունների կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրի առաջընթացը, ինչը նրանց կընձեռի ՊԱԳ և ՊԲԳ ստանդարտներին համապատասխանելու, վաճառքի ծավալները մեծացնելու, ինչպես նաև շուկայում առավել մրցունակ դառնալու հնարավորություն։

 

«Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը ևս քննարկման առարկա է դարձել։ Վերջինիս նպատակն է համապատասխանեցնել տեղական դեղարտադրությունը եվրոպական ստանդարտներին և բարելավել հայկական դեղերի որակը։ Կողմերը հույս են հայտնել, որ նոր օրենքը կնպաստի հայկական արտադրողների մրցունակության բարձրացման և մասնաբաժնի ընդլայնմանը, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում։ Մասնակիցներին ներկայացվել են օրենքի նախագծում կատարված վերջին փոփոխությունները։ Նախագիծը վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև նոյեմբերի վերջ։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ