Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Ինչու հիվանդանոցներում 3-րդ խմբի հաշմանդամության փաստաթուղթը հաշվի չեն առնում

 Ինչու հիվանդանոցներում 3-րդ խմբի հաշմանդամության փաստաթուղթը հաշվի չեն առնում

3-րդ խմբի հաշմանդամները ՀՀ բոլոր հիվանդանոցներում իրավունք ունեն ստանալ անվճար բուժում: Սակայն ինչպե՞ս պաշտպանել իրավունքներն այն դեպքում, երբ հիվանդանոցում հայտնվելով բուժաշխատողները հաշվի չեն առնում հաշմանդամության փաստաթուղթը:

Քաղաքացի Մ. Ռ.-ն 3-րդ խմբի հաշմանդամ է և իրավունք ունի ստանալու անվճար բուժօգնություն: Հիշեցնենք, որ 3-րդ խմբի հաշմանդամը ընդգրկված է ՀՀ կառավարության 04.03.2004թ-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկման մասին» համար 318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում և կարող է օգտվել սահմանված արտոնություններից:

Քաղաքացի Մ.Ռ-ն ուշ երեկոյան վատ զգալով, շտապօգնության մեքենայով տեղափոխվում է «Նատալի ֆարմ Մալաթիա » հիվանդանոց: Շտապօգնության բժիշկները Մ.Ռ-ին հորդորում են մնալ հիվանդանոցում, քանի որ հնարավոր է վիճակի վատթարացում: Ներկայանալով որպես 3-րդ խմբի հաշմանդամ, քաղաքացի Մ. Ռ.-ն  բժշկից պատասխան է ստանում, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնում ցանկացած բուժում վճարովի է, անգամ հաշմանդամությունը հաստատող թուղթը նրանց չի հետաքրքրել, որը տրամադրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: «Մալաթիա» հիվանդանոցում տեղեկացրել են, որ իրեց մոտ հաշմանդամության թուղթը չի անցնում:

Mardik.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց պարզել, թե ինչ իրավունքներ ունեն 3-րդ խմբի հաշմանդամները  և արդյոք մասնավոր հիվանդանոցներում նրանք բուժվելու համար պետք  է վճարե՞ն սահմանված գումարները:

Նշենք, որ  նախարարության մամլո ծառայության աշխատակիցները բավականին զարմացել էին, լսելով, որ 3-րդ խմբի հաշմանդամից հիվանդանոցում գումար են պահանջել, ավելին, նշեցին, որ հավանաբար քաղաքացի Մ. Ռ.-ն  հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել, սակայն հիշեցնենք, որ հիվանդանոցում Մ. Ռ.-ի ներկայացրած հաշմանդամության փաստաթուղթը չեն էլ ցանկացել հաշվի առնել:

ՀՀ առողջապահության նախարարության մամլո քարտուղարին  և աշխատակազմի ղեկավարին ուղղված մեր հարցն անպատասխան չմնաց:

Աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված էր, որ 3-րդ խմբի հաշմանդամների անվճար բուժօգնություն ստանալու իրավունքներն ամրագրված են ՀՀ կառավարության 04.03.2004թ-ի համար 318 որոշման մեջ, որում հստակ նշված է, որ 3-րդ խմբի հաշմանդամն ընդգրկված է այս որոշման մեջ և կարող է անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալ ՀՀ բոլոր բուժհիմնարկներում:

ՀՀ ԱՆ 17.01.2012թ թիվ 44-Ա հրամանի համաձայն, «Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնությունն» (այդ թվում 3-րդ խմբի հաշմանդամը) ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, այդ թվում` հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատություններ, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզություն, հիվանդի խնամքի ապահովում, իսկ հակատուբերկուլյոզային , հոգեկան, նարկոլոգիական և վերականգնողական բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում` նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովման ծախսերը:

Բնակչության անվճար հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է բժշկական կենտրոններում, բուժմիավորումներում, գյուղական առողջության կենտրոններում, հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող այլ հաստատություններում` ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղադրված պետական պատվերի առկայության դեպքում:

Նշենք, որ ՀՀ ԱՆ մեզ տեղեկացրեցին, որ «Մալաթիա» բժշկական կենտրոնում 3-րդ խմբի հաշմանդամին անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկման տեսակի համար տեղադրված է պետական պատվեր, ուստի տարածքային պոլիկլինիկայի կողմից տրված ուղեգրի և հաշմանդամության վկայականի առկայության դեպքում «Նատալի ֆարմ Մալաթիա» ԲԿ-ում սահմանված կարգով, պետք է կազմակերպվեր հիվանդի բուժօգնություն` պետական պատվերի շրջանակներում:

ՀՀ ԱՆ շուրջօրյա «Թեժ գիծ» ծառայությունը գործում է շուրջօրյա, հեռ.` 52-88-72

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ