Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

Չպետք է խուսափել հոգեբանին այցելելուց

Չպետք է խուսափել հոգեբանին այցելելուց

Աշխարհում այսօր, ամենահամեստ հաշվարկների համաձայն, շուրջ 450 մլն մարդ տառապում է հոգեկան տարբեր հիվանդություններով: Մասնագետների դիտարկմամբ և ըստ արված կանխատեսումների` մարդու մոտ կարող են նյարդային խանգարումներ առաջանալ և ծանր հոգեվիճակ ստեղծվել` ամենատարբեր գործոնների պատճառով: Մասնավորապես, սոցիալական վիճակը, ոչ բարենպաստ կենցաղը, անաշխատունակությունը և կյանքի անբավարարությունը մի օր կարող են հանգեցնել հոգեկան հիվանդությունների որակական աճի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` յուրաքանչյուր 4 բնակչից մեկը նյարդային անհավասարակշիռ վիճակում է և բոլոր երկրների առողջապահական համակարգերը փորձում են իրավիճակն այնպես կառավարել, որ ցանկացած նյարդային խնդիր ունեցող քաղաքացի չմեկուսանա հանրությունից, լիարժեք բուժում ստանա և հասարակության կողմից ընկալվի որպես հասարակության լիիրավ անդամ:

Ցավոք, մեր երկրում չկա հստակ վիճակագրություն, թե նման իրավիճակում գտնվող մարդիկ ինչ հաճախականությամբ են հոգեբանի կամ հոգեբույժի դիմում, կամ առհասարակ որքանով է մեզանում ձևավորված հոգեբանի ինստիտուտը: Թեպետ այս ծառայության անհրաժեշտությունը մարդկության տարբեր ժամանակաշրջաններում միշտ էլ եղել է, մենք` հայերս, միշտ էլ վերապահումով ենք մոտեցել սեփական խնդիրները բարձրաձայնելու մտքին: Սակայն այն փաստը, որ այսօր, այնուամենայնիվ, այս ծառայությունը պահանջարկ ունի, անժխտելի է: Պարզապես վիճակագրություն գոյություն չունի:

Օրինակ` կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով` հատկապես վերջին տարիներին հոգեբանին դիմողների թիվը կտրուկ ավելացել է: Ըստ նրա` հիմա արդեն շատերը դիմում են ոչ միայն սահմանային իրավիճակներում, այլև ամենատարբեր ընտանեկան կոնֆլիկտների ժամանակ: Նրա կարծիքով` այս պահին խնդիրը տնայնածին հոգեբանների ինստիտուտի առկայությունն է, ինչը, բնականաբար, ողջունելի չէ: Եթե օրինակ` ԱՄՆ-ում կամ եվրոպական շատ երկրներում հոգեբանների ինստիտուտը բավական զարգացած է և ոչ պակաս կարևոր բժշկական ծառայություններից, ապա մեր երկրում էլ, մասնագետների գնահատմամբ, քիչ թե շատ առաջխաղացում է նկատվում հասարակության շրջանում, սակայն բարդույթների և սեփական խնդիրների մասին բարձրաձայնելու արգելքը դեռ իշխում է մեզանում:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` ցանկացած մարդ նախընտրում է իր խնդիրները հաղթահարել ինքնուրույն և միայն ծայրահեղության դեպքում ճարահատված դիմում է հոգեբանին: Հոգեբանական խնդիրները, ըստ նրա, շատ անձնական բնույթ ունեն, ուստի մարդիկ նախընտրում են ապահովել այդ ծառայությունից օգտվելու գաղտնիությունը: Իսկ հոգեբանական ծառայությունը հիմնված է գաղտնիության վրա: «Մեր երկրում դեռ ինչ-որ չափով պահպանվում են հոգեբանական լուրջ արգելապատնեշները, և մարդկանց թվում է, թե հոգեբանին դիմողը խելագար է կամ լուրջ խեղումներ ունի: Պատճառն այն է, որ դեռևս այդ ըմբռնումը չկա: Ցանկացած մարդ պետք է գիտենա, որ իր գաղտնիությունը ապահովված է, սակայն այդ ծառայության մակարդակն ապահովելու խնդիր ունենք: Մեզանում դեռևս առկախ է մնում հոգեբանների լիցենզավորման հարցը, ուստի յուրաքանչյուրը, ըստ իր նախասիրության և ճանաչվածության, գործունեություն է ծավալում այդ ոլորտում: Հոգեբանական ծառայությունը շատ անհատական է, և բժշկական ծառայության հետ այն չի կարելի զուգակցել: Նույնիսկ ես դեմ եմ այն հանգամանքին, երբ ընտանիքի անդամները նախընտրում են մեկ հոգեբան ունենալ: Կան խնդիրներ, որոնք շատ անձնական են, ուստի մարդը լիարժեք պետք է մենակ լինի իր խնդիրների հետ»,- ասում է տիկին Նալչաջյանը:

Նրա մեկնաբանմամբ` կան հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են ընտանեկան իրավիճակների հետ, ուստի մարդը պետք է ազատ լինի հոգեբան ընտրելու մեջ: Ամենաճիշտն այն է, երբ մարդ ունենում է իր անհատական հոգեբանը: «Պետք է հաղթահարվի այն կարծրատիպը, որ խելագար մարդն է միայն դիմում այդ ծառայությանը»,- կոչ է անում հոգեբանը` խորհուրդ տալով հասարակության բոլոր շերտերին սուր բնույթի խնդիրների առաջացման դեպքում անհապաղ դիմել հոգեբանին` ձերբազատվելով ամեն տեսակի բարդույթներից: Տիկին Նալչաջյանի կանխատեսմամբ` այս ինստիտուտի առաջխաղացման դինամիկան վկայում է, որ առաջիկայում այն ավելի լուրջ հիմքերի վրա կդրվի թե՛ մասնագիտական, թե՛ իրավական առումով: Ուստի պետք է աշխատանքներ տարվեն հասարակական գիտակցության մեջ այդ դիրքորոշումն ավելի ճշգրիտ դարձնելու ուղղությամբ:

Հոգեբանական ծառայությունների ոլորտը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հուգեբույժ, ԱՀԿ-ի եվրոպական ռեգիոնալ բյուրոյի կոորդինատոր Սամվել Թորոսյանի պարզաբանմամբ, զարգացման փուլում է, և այսօր առկա մասնագիտական հենքը հնարավորություն է փաստելու դա: Հոգեբանական ծառայությունը, որպես այդպիսին, մեր երկրում սկսել է ձևավորվել շուրջ 2 տասնամյակ առաջ: Նա վստահեցնում է, որ այսօր մեր երկրում բավական լավ երիտասարդ կլինիկական հոգեբաններ ու հոգեբույժներ կան, որոնք ցանկացած հիվանդի օգնություն ցույց տալու ներուժ ունեն: Հոգեբանների ծառայություններից օգտվողներն այսօր շատ են, սակայն ստվերում են մնում` այդ մասին լուրեր տարածվելու վախից ելնելով: Խնդիրն այն է, որ մարդիկ սովորաբար չեն կարողանում իրենց խնդիրների մասին բարձրաձայնել, սակայն, Սամվել Թորոսյանի դիտարկմամբ, Հայաստանում արդեն կամաց-կամաց նկատվում է հակառակ միտումը:
Ե՞րբ է առհասարակ առաջանում հոգեբանին կամ հոգեբույժին դիմելու սուր անհրաժեշտությունը: «Եթե որևէ մարդու մոտ դրսևորվում են այս կամ այն վարքային կամ կամային հոգեկան խանգարումներ, ապա նա պետք է դիմի հոգեբույժի, նյարդայնանալ կարող են բոլորը: Շատ երկրներում մարդիկ պարբերաբար օգտվում են հոգեբանական ծառայություններից և նույնիսկ իրենց անհատական հոգեբանը ունեն: Այժմ Հայաստանում էլ այդ երևույթի դրսևորման միտում է նկատվում: Հոգեբանի և հոգեբույժի ծառայությունները տարանջատվում են իրենց արտոնություններով: Հոգեբույժը, ի տարբերություն հոգեբանի, անցկացնում է բուժական աշխատանքներ և առնչություն ունի դեղորայքային բուժման հետ: Իսկ հոգեբանները բժշկական կրթութուն չունեն և անցկացնում են միայն անհատական ու խմբակային թերապիա: Մենք այսօր շատ լավ հոգեթերապևտներ ունենք, որոնց աշխատանքը շատ արդյունավետ է և գոհացնող: Իսկ ընդհանուր առմամբ ունենք 180 հոգեբույժ»,- ասաց պրն Թորոսյանը: Նա խորհուրդ տվեց բոլոր քաղաքացիներին չխուսափել հոգեբանի կամ հոգեբույժի ծառայություններից: «Եթե որևէ մեկն իր հարազատի մոտ նկատում է ինչ-որ տարօրինակություն, երևույթներ նորմայի սահմաններից դուրս, ապա պետք է դիմի մասնագետի, ամոթալի ոչինչ չկա»,- վստահեցնում է նա: Այսօր մասնագետների պատրաստվածությունը թույլ է տալիս նույնիսկ ամենածայրահեղ նյարդային հիվանդության դեպքում վերականգնել հիվանդի առողջությունը:

Լ. Ն
Հ.Գ. Հաջորդ համարում կներկայացնենք հանգամանալի տեղեկություններ հանրապետությունում նյարդային խնդիրներով տառապող անձանց բուժման, տարածված հիվանդությունների և հոգեբուժարանների իրավիճակի վերաբերյալ:

Սկզբնաղբյուր. http://ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի որոշ դրույթների վերաբերյալ
ՀՀ ԱՆ. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի որոշ դրույթների վերաբերյալ

2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի...

Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԸ հոգեբուժական օգնության և սպասարկման մասին. hapak.am
Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԸ հոգեբուժական օգնության և սպասարկման մասին. hapak.am

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին վերանայվեց ՀՀ հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ադմինիստրացիան տպագրել է սահմանափակ քանակությամբ գրքույկներ...

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել

Այսօր Ազգային ժողովում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը` հարակից օրենքներով...

Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net
Ընդունարանում պացիենտը կարող է մնալ 2 ժամից մինչև 24 ժամ․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգի մասին. iravaban.net

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոկտեմբերի 18-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման...

Ծննդկանի առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net
Ծննդկանի  առողջության պահպանման համար միանվագ նպաստ կտրվի. նախագիծ. iravaban.net

Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է ծննդկանի առողջության...

ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով
ՀՀ ԱՆ. Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից» և ինչ կարգով

2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք (տեսանյութ). newspress.am

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ...

Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...

Աշխատավայրում
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ
Առաջարկվում է 2018 թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ սահմանելով 150.000 դրամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր...

Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am
Մայրը կարող է սկեսրոջը վարձել որպես երեխայի դայակ, որի համար պետությունը կվճարի. նոր օրենք. arenanews.am

Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում
ՀՀԱՆ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին...

Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները
Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն ու նշանակման պայմանները

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն...

ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է
ՀՀ ԱՆ. Դեղերի օրենքն ուժի մեջ է

«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել։  Տեղեկացնում ենք, որ բոլոր այն նորմերը (այդ թվում` դեղերը դեղատոմսով բաց թողնելու վերաբերյալ), որոնց կիրարկման համար օրենքով նախատեսված են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու նոր կարգ է սահմանվել. araratnews.am

Սահմանվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու...

Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am
Եթե վաղաժամ եք ծննդաբերել, ապա իմացեք մայրության նպաստի հետևյալ կարգավորման մասին. 1in.am

«Պետական նպաստների մասին» 22.1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված է. հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ