Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք

ՀՀ վարչապետն առաջարկում է քննարկել ամուսնության նշաձողը մինչև 16 տարեկան իջեցնելու հարցը

ՀՀ վարչապետն առաջարկում է քննարկել ամուսնության նշաձողը մինչև 16 տարեկան իջեցնելու հարցը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի նիստի ընթացքում առաջարկել է կրկին քննարկել ամուսնական ցենզը մինչև 16 տարեկան իջեցնելու հարցը։

Կառավարությունը հուլիսի 12–ին հավանություն է տվել պատանիների և աղջիկների ամուսնության համար անհրաժեշտ նվազագույն տարիքը 18 տարին սահմանող օրինագծին։ Հայաստանի գործող Ընտանեկան օրենսգրքով աղջիկների համար ամուսնության նվազագույն տարիքը սահմանված է 17 տարեկանը, իսկ պատանիների համար` 18 տարեկանը։

«Եզդիների համայնքը երեք հերթական անգամ դիմել է մեզ ամուսնական ցենզը մինչև 16 տարեկանն ինջեցնելու խնդրանքով։ Կարծում եմ` կրկին այդ հարցը շահագրգիռ նախարարությունների հետ քննարկելու անհրաժեշտություն կա»,– ասաց նա։
 
Վարչապետի խոսքով, տվյալ հարցն անհրաժեշտ է դիտարկել տարբեր կողմերից։


«Եթե իրական կյանքում ընտանիքներ են ստեղծվում, մենք խոչընդոտում ենք այդ մարդկանց նորմալ կյանքին, անպատշաճ կերպով մուտք ենք գործում նրանց կենցաղ և արհեստական բարդություններ ենք ստեղծում նրանց համար»,– նշեց նա, ավելացնելով, որ, օրինակ, Ռուսաստանում ամուսնական ցենզն իջեցվել է մինչև 14 տարեկան։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ